Վիտըն
Վիտըն, կամ Վիեննայի չորրորդ թաղամաս, 1850 թուականէն ի վեր մաս կը կազմէ Վիեննայի: Մանաւանդ որ ան ամէնէ փոքր թաղամասերէն է, ան ամէնէ խիտ բնակուած թաղամասն է:
Բնակավայր | |
---|---|
Վիտըն | |
Աշխարհագրութիւն
ԽմբագրելԴիրք
ԽմբագրելՎիտընի սահմանները՝
- հիւսիս՝ 1. Ներքին քաղաք
- արեւելք՝ 3. Լանտշդրասէ
- հարաւ՝ 10. Ֆավօրիթըն
- հարաւ-արեւմուտք՝ 6. Մարիահիլֆ
- հիւսիս-արեւմուտք՝ 5. Մարկարեդըն
Անոր տարածութիւնը 1,8 քմ. ք. է (180 հեքդար):[1]
Տարածքի օգտագործութիւն
ԽմբագրելՎիտընի տարածքի 67,4 % շէնքեր շինուած են (Վիեննա՝ 33,32 %): Այստեղ փոխադրամիջոցներու տարածքը Վիեննայի երկրորդ ամէնէ բարձրն է՝ 26 % (Վիեննա՝ 13,75 %): Թաղամասին միայն թէ 6,56 % կը բաղկանայ կանաչ տարածքներէ (Վիեննա՝ 48,26 %), որմէ 85,5 % ինքնաշարժեր շարելու համար կը գործածուին: Չորրորդ թաղամասի մէջ չկան անտառներ, պարտէզներ, գիւղատնտեսութեան, մարզական տարածքներ:[2][3]
Շէնքեր/շինուած կառոցուածքներ | Կանաչութիւն | Ջրային | Փոխադրամիջոցներու
տրամադրուած | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
121,07 | 17,7 | 0 | ||||||||
Բնակարան | Գործարաններ | հանրային Հաստատութիւններ | Գիւղատնտեսական | Զբօսայգի | Անտառ | Մարգագետին | Փոքր պարտէզներ | Ազատ ժամի պարտէզներ | ||
94,29 | 6,07 | 12,8 | 0 | 12,1 | 0 | 0 | 0 | 5,6 |
Թաղամասի բաժանմունքներ
ԽմբագրելՎիտըն բաժնուած է 3 մասերու՝ Վիտըն, Հունկըլպրուն եւ Շաումպերկըրկրունտ
Ժողովրդագրութիւն
ԽմբագրելԲնակչութեան զարգացում
Խմբագրել1869-ին Վիտընի մէջ կ'ապրէին 55.682 մարդիկ: Բնակչութիւնը յաջորդ տարիներուն հետզհետէ կը շատնար, հասնելով մօտ 63.000՝ 1910-ին: Մինչեւ 2001 բնակչութեան թիւը հետզհետէ պակսեցաւ (28.357)[4], սակայն այդ թուականէն ի վեր, թիւը ետ բարձրացաւ, իսկ 2020-ին Վիեննայի չորրորդ թաղամասը կ'ապրէին 33.212 անձեր:[5]
Բնակչութեան տարիք
ԽմբագրելՎիտընի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի միջինէն բարձր է: 2020-ին միջինը 42,1 տարեկան էր, իսկ Վիեննայի միջինը՝ 41 տարեկան:[6]
Բնակչութեան ծագում
Խմբագրել2020-ին Վիտընի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի էր (20110, 60,5%): 19,4% (6440) կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 20,1% (6662) այլ երկիրներէ:
Զինանշան
ԽմբագրելՎիտընի Զինանշանը կը բաղկանայ Վիեննայի 3 հին արուարձաններու զինանշաններէ, որոնք այսօրուայ Վիտընի տարածքին կը համապատասխանեն՝
- Վերը Աջ՝ Վիտընի մաս: Կը ներկայացնէ «Վայտըն» ծառ մը: Այս զինանշանի ծագումը եղած է սխալի մը պատճառով՝ Վիտընի պատմական անունը՝ Վիթում, որ կը նշանակէ եկեղեցական կալուած, շուարած են Վայտըն կոչուած ծառի հետ:
- Վերը Ձախ՝ Շաումպուրկըրկրունտի մաս: Կը ներկայացնէ Սուրբ Ստեփանի աշտարակը, Շդարհըմպէրկի թագով փաթթուած: Նուիրուած է Էրնսդ Ռիւտիկըր ֆօն Շդարհըմպէրկին, Վիեննայի սպարապետը, որ մեծ դերակատարութիւն ունեցաւ 1683-ին Օսմանեան կայսրութեան դէմ քաղաքի պաշտպանութեան մէջ:
- Վարը՝ Հունկըլպրունի արուարձան, որմէ այսօր միայն փոքր մաս մը Վիտընի մաս կը կազմէ: Մէջտեղը կը գտնուի ջրհոր մը, որուն վրայ կը սաւառնի Սուրբ Լէօբօլտը, Ստորին Աւստրիոյ թեւարկուն: Անոր աջ կողմը կը գտնուի սուրբ Պետրոս եւ ձախ կողմը սուրբ Ֆլօրեան, երկրորդը նուիրուած Ֆլօրեան եկեղեցւոյ, որ այսօր կը գտնուի Մարկարեդընի մէջ:
Ծանօթագրութիւն
Խմբագրել- ↑ «Wien - Fläche nach Bezirken 2020»։ Statista (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-15
- ↑ 2,0 2,1 «Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-17
- ↑ 3,0 3,1 «Grünflächen nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-05-ին։ արտագրուած է՝ 2021-07-17
- ↑ Մարդահամար 15 Մայիս 2001: Բնակչութեան վերջնական թիւը եւ զարգացումը 1869-էն ի վեր: Վիեննայի Չորորդ թաղամաս՝ Վիտըն: Statistik.at (գերմաներէն, PDF, 12 kB)
- ↑ «Bevölkerung nach Bezirken 2005 bis 2020»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-23-ին։ արտագրուած է՝ 2021-07-19
- ↑ ktv_fbiechele։ «Die Wieden in Zahlen - Statistiken zum 4. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-19