Տանձենի
Տանձենի, վարդազգիներու (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերու ցեղ։ Յայտնի է 60 տեսակ, Հայաստանի մէջ՝ 20։ Մշակութեան մէջ կայ մօտ 5000 այլատեսակ։
Կենսաբանական նկարագիր
ԽմբագրելՑօղունը ճեղքուածքաւոր է, մուգ մոխրագոյն, ճիւղերը՝ մոխրագոյն, կարմրաւուն կամ դեղնաւուն, հարթ՝ ոսպահատիկներով պատուած, սաղարթը՝ սեղմուած բրգաձեւ, խիտ ճիւղաւորուող, բարձրութիւնը՝ 2-20 մ.։ Տերեւները երկարաձեւ են, կլորաձեւ, մութ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնաւոր։
Ծաղկաբոյլը վահանիկ է, 1 ծաղկաբոյլին մէջ՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագոյն։
Պտուղը կլորաձեւ է կամ տանձաձեւ, տարբեր չափերու (50-800 զ.), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրաւուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրաւէտ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սեւաւուն։ Երկարակեաց է։ Իւրաքանչիւր ծառի բերքատութիւնը 30-300 քկ. է։
Պատմութիւն
ԽմբագրելՏանձենին հնագոյն բոյս է։ Հնդաւորներու մէջ կը գրաւէ 2-րդ տեղը խնձորենիէն ետք։ Տանձենիի մասին յիշատակած է Ագաթանգեղոսը (5-րդ դար), աւելի ուշ (15-րդ դար) Տանձենիի Կարմրենի եւ Սինի տեսակները նկարագրած են Ամիրղովլաթ Ամասիացին։
Հայաստանի մէջ
Խմբագրել- Տանձենի կովկասեան (Pýarm caucasica),
- Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
- Տանձենի Թախտաջեանի (Pýarm takhtadzhjanii),
- Տանձենի ուռատերեւ (Pýarm salicifolia),
- Տանձենի սիրիական (Pýarm syriaca) եւ այլն։
Տարածումը Հայաստանի մէջ
Տարածուած է Արագածոտնի, Լոռիի, Տաւուշի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզերուն մէջ։ Մեծ թիւ կը կազմեն նաեւ տանձենու բնաշխարհիկ տեսակները՝
- Տանձենի բարձր (Pýarm elata),
- Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
- Տանձենի խոնարհուած (Pýarm nutans),
- Տանձենի խառնուած (Pýarm complexa) եւ այլն. տարածուած են հիմնականում Սիւնիքի մարզի մէջ։ ՀՀ բոլոր մարզերուն՝ մշակութեան մէջ տարածուած է
- Տանձենի սովորականը (Pýarm communis)՝
Արարատեան, նախալեռնային, հիւսիս-արեւելեան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գիւղատնտեսական գօտիներուն մէջ։
Պատկերասրահ
ԽմբագրելԱրտադրութիւն
ԽմբագրելՏեղ | Երկիր | Թօն | ||
---|---|---|---|---|
1 | Չինաստան | 17 325 831 | ||
2 | ԱՄՆ | 783 815 | ||
3 | Արժանթին | 773 719 | ||
4 | Իտալիա | 694 284 | ||
5 | Թուրքիա | 461 826 | ||
— | Աշխարհ | 23 580 845 | ||
Աղբիւր՝ ՄԱԿ-ի Պարէնի Եւ Գիւղատնտեսութեան Կազմակերպութիւն[1] |
Քիմիական կազմ
Տարբեր տեսակներու պտուղները միջին հաշուով կը պարունակեն.
- շաքարներ՝ 8-15 %,
- թթուներ՝ 0,1-0,3 %,
- ազոտային նիւթեր՝ 0,4 %,
- աղանիւթեր՝ 0,03 %,
- A, B, C խումբերու կենսանիւթեր,
- ճարպեր, որոնց մօտ կէսը միաչյագեցած եւ բազմաչյագեցած ճարպեր են, եւ չեն պարունակեր քոլեսթերոլ,
- կը պարունակէ մօտաւորապէս հաւասար քանակի պղինձ եւ ցինկ (0,08 մգ եւ 0,1 մգ՝ 100 գ հումքի մէջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ ասկորբինաթթու։
Նշանակութիւն եւ կիրառում
ԽմբագրելՊտուղներն կ'օգտագործուին թարմ եւ վերամշակուած։
Տանձեիի բնափայտը շատ արժէքաւոր է, ժամանակի ընթացքին կը ստանայ մուգ շագանակագոյն սաթի երանգ։ Փայտանիւթի, ինչպէս նաեւ տանձենիի պտուղի մէջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքէ։ Տանձենիի պտուղներէն կը պատրաստեն օշարակ, անուշ, զանազան քաղցրաւենիներ. Եւրոպայի մէջ յայտնի է Շուէտի պատրաստուող տանձի տոշապը։
Բժշկութեան մէջ
ԽմբագրելԹթու տանձը կ'ամրացնէ կազմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձէ օժտուած է չորացնող յատկութեամբ։ Տանձը կը քայքայէ երիկամներու օքսալատային եւ ուրատային քարերը։
Դասակարգ
ԽմբագրելՅայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժնուած են 2 բաժիններու Pashia եւ Pyarm[3]։
sect. Pashia | sect. Pyarm |
---|---|
- Հիպրիտներ
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm [ = Pyarm ×nivalis × Pyarm salicifolia]
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm [ = Pyarm communis × Pyarm pyrifolia]
- Կաղապար:Bt-latarm [ = Pyarm amygdaliformis × Pyarm ×nivalis]
- Կաղապար:Bt-latarm [ = Pyarm communis × Pyarm elaeagrifolia]
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm [ = Pyarm dimorphophylla × Pyarm hondoensis]
- Հիպրիտային տեսակի ներկայացուցիչներ
- ×Sorbopyarm — Сорбопирус (= Sorbus × Pyarm)
Սննդային արժէք
Խմբագրել
Չվերամշակուած տանձենի | |||
Ջուր ։ 83,71 g | Անօրգանական նիւթեր ։ 0,33 g | Սննդայի մանրաթելեր ։ 3,1 g | Մթերքի էներգետիկ արժէք ։ 58 kcal |
Մոնոսախարիդներ ։ 9,80 g | Ածխաջուրեր։ 15,46 g | Սպիտակուցներ։ 0,38 g | Ճարպեր։ 0,12 g |
Միկրոտարրեր | |||
Կալիում ։ 119 mg | Ֆոսֆոր ։ 11 mg | գալիսում ։ 9 mg | Մակնեզիում ։ 7 mg |
Նատրիում ։ 1 mg | Երկաթ ։ 170 µg | Պղինձ ։ 82 µg | Ցինկ ։ 100 µg |
Վիտամիններ | |||
Կենսանիւթ С ։ 4,2 mg | Կենսանիւթ B1 ։ 12 µg | Կենսանիւթ B2 ։ 25 µg | Կենսանիւթ B3 ։ 157 µg |
Կենսանիւթ B5 ։ 48 µg | Կենսանիւթ B6 ։ 28 µg | Կենսանիւթ B9 ։ 0 µg | Կենսանիւթ B12 ։ 0 µg |
Կենսանիւթ А ։ 23 UI | Ռետինոլ ։ 0 µg | Կենսանիւթ E ։ 0,12 µg | Կենսանիւթ K ։ 4,5 µg |
Ճարպաթթուներ | |||
Ճարպաթթուներ ։ 6 mg | Մոնո-ճարպաթթուներ ։ 26 mg | Պոլի-ճարպաթթուներ ։ 29 mg | Քոլեսթերին ։ 0 mg |
Գրականութիւն
Խմբագրել- Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
- Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին յղումներ
Խմբագրել- База данных сортов груши Всероссийского научно-исследовательского института селекции плодовых культур
- Описание сортов груши
- The ECP/GR Pyrus Database
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-22-ին։ արտագրուած է՝ 2016-04-22
- ↑ The Plant List: Pyarm[permanent dead link]
- ↑ Согласно GRIN (см. карточку растения)