Տիեկօ Ֆորլան Կորասօ Մարտին (19 Մայիս 1979(1979-05-19)[2][3][4][…], Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ), ուրուկուէյցի ֆութպոլիստ, «Սերեսօ Օսակայի մէջ» ֆութպոլային ակումբի եւ Ուրուկուէի ֆութպոլի ազգային հաւաքականի յարձակող։ Ֆորլանը երկու անգամ արժանացած է «Պիչիչի» մրցանակին եւ երկու անգամ ստացած է «Ոսկէ խաղակօշիկ» մրցանակը։ Ան նաեւ ճանչցուած է Հարաւային Ափրիկէի մէջ կայացած 2010 Աշխարհի Բաժակի խաղարկութեան լաւագոյն ֆութպոլիստ։

Տիէկօ Ֆորլան
սպ.՝ Diego Forlán
Ծննդեան անուն սպ.՝ Diego Forlán Corazo[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Cachavacha
Ծնած է 19 Մայիս 1979(1979-05-19)[2][3][4][…] (45 տարեկան)
Ծննդավայր Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ
Քաղաքացիութիւն  Ուրուկուէյ[5]
 Սպանիա[6]
Մայրենի լեզու Սպաներէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ
Վարած պաշտօններ ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան
Ծնողներ հայր՝ Pablo Forlán?
Կայքէջ diegoforlan.com(սպան․)(փորթ.)

Գործի Ասպարէզ

Խմբագրել

Ակումբ

Խմբագրել
 
Ֆորլանը «Աթլեթիքո»-ի կազմին մէջ

Ֆորլանի մասնագիտական գործի ասպարէզին մէջ առաջին ակումբը եղած է «Ինդեպենդիենտէն», որուն հիմնական կազմին ֆութպոլիստը իր նորամուտը նշած է 1998 թուականին։ Չորս շրջաններու ընթացքին, Ֆորլանը մասնակցած է 77 խաղերու եւ դարձած է 36 կոլի հեղինակ, գրաւելով քանի մը եւրոպական ակումբներու ուշադրութիւնը եւ այդ պատճառաւ, 2002 թուականի Յունուարին Ֆորլանը պայմանագիր կնքած է «Մանչեսթըր Իւնայթըտ»ի հետ։ Անոր նախկին ակումբը ստացած է աւելի քան 6,9 միլիոն ֆոնտ։ Իր առաջին կոլը անգլիական ակումբի կազմին մէջ Ֆորլանը կրցած է հարուածել միայն 2003 թուականի Օգոստոսին, Յաղթականներու Լիկային մէջ, «Մաքաբիի» դէմ խաղին, սակայն մինչ այդ ան հասցուցած է նուաճել Անգլիոյ յաղթանակի տիտղոսը։

Երբ 2004-05 մրցաշրջանէն առաջ «մանկունիանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուէյն Ռունիի հետ, պարզ դարձաւ, որ Ֆորլանը կը դիտուի որպէս պահեստային խաղացող եւ յարձակողը որոշեց հեռանալ ակումբէն։ Ընդհանուր առմամբ, Մանչեսթըր Իւնայթըտի կազմին մէջ, Բրիմիոր լիկայի մէջ ան խաղացած է 63 խաղ՝ դառնալով 10 կոլերու հեղինակ։

2004-05 մրցաշրջանը ուրուկուէյցին սկսաւ «Վիլիառեալ» ակումբին մէջ եւ դարձաւ Սպանիոյ առաջնութեան լաւագոյն ռմբարկուն (25 կոլ) եւ ստացաւ «Ոսկէ Խաղակօշիկ» մրցանակ։ Մասնակցելով երեք մրցաշրջան «Վիլիառեալի մէջ» (106 հանդիպում - 54 կոլ), Ֆորլանը դարձաւ խումբին իսկական առաջատարը՝ յայտնուելով քանի մը անգլիական ակումբներու հետաքրքրութեան ոլորտին մէջ։ «Արսենալը», «Լիվրբուլը» եւ «Ասթոն Վիլլան» յարձակողի համար կ'առաջարկէին 15 միլիոն ֆոնտ, բայց ան որոշեց մնալ Սպանիոյ մէջ։

2007-08 մրցաշրջանէն առաջ Ֆորլանը միացաւ «Աթլեթիքօ Մատրիտ», անոր համար վճառելով 21 միլիոն Եւրօ։ 2011 ամրան Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր կը կնքէ Միլանի «International» խումբին հետ մինչեւ երկու տարի ժամկէտով։ 2010 թուականի Մայիս 12-ին, ԻՒԵՖԱ-ի Եւրոպայի Լիկայի եզրափակիչին դառնալով երկու կոլի հեղինակ, ան յաղթանակ բերաւ «Աթլեթիքօ Մատրիտին» եւ ճանչցցուեցաւ այդ խաղի լաւագոյն ֆութպոլիստը։ 2012-ին․ժ․ Sport Club Internacional։ 2012 թուականի Յուլիսին կը դադրեցնէ պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Քանի մը օր ետք, ան դարձաւ պրազիլական Փորթօ Ալեգրի քաղաքի "International" խումբին խաղացող, ըստ ստորագրուած համաձայնագրին, 3 տարիով։

Հաւաքական

Խմբագրել

Ուրուկուէյի ֆութպոլի ազգային հաւաքական Ֆորլանը հրաւիրուած է 2002 թուականին եւ մասնակցած է Ճափոնի եւ Քորէայի կատարուած 2002 Աշխարհի Բաժակին եւ հարուածած է 1 կոլ (Սենեկալի հետ խաղին), սակայն Ուրուկուէյի ազգային խումբը գրաւեց երրորդ տեղը եւ դուրս մնաց յետագայ պայքարէն։

2010 թուականին Հարաւային Ափրիկէի մէջ կայացած Աշխարհի առաջնութեան մէջ, Ֆորլանը հարուածեց այդ մրցաշարին ուրուկուէյցիներու առաջին երկու գնդակները՝ նախ հեռահար հարուածով բանալով խաղին հաշիւը դաշտին տէրերուն դէմ խաղին, իսկ ապա կրկնապատկեց հաշիւը՝ իւրացնելով 11-մեթրանոց հարուածը (penalty)։ 1/4 եզրափակիչին Ֆորլանը հարուածեց իր երրորդ կոլը՝ տուգանային հարուածէն գրաւելով Ղանայի հաւաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ինկաւ նաեւ Հոլանտայի դէմ կիսաեզրափակիչ խաղին՝ հեռահար կրակոցով հաւասարեցնելով հաշիւը (1-1)։ Սակայն վերջնական արդիւնքով ուրուկուէյցիները պարտուեցան (2-3)։ Ֆորլանը վնասուածքի պատճառով փոխարինուեցաւ 84-րդ վայրկեանին, երբ հաշիւը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղին Ուրուկուէյը զիջեցաւ Գերմանիոյ 2-3 հաշիւով։ Այդ խաղին Ֆորլանը հարուածեց իր խումբին երկրորդ կոլը։ Առաջնութեան արդիւնքներով Ֆորլանը ճանչցուեցաւ լաւագոյն ֆութպոլիստ՝ հաւաքելով 23.4% ձայն։

Նուաճումներ

Խմբագրել

Խմբային

Խմբագրել

Կաղապար:Country data Անգլիա «Մանչեսթըր Իւնայթըտ»

  Սպանիա «Վիլիառեալ»

  • Ինտերտոտոյի Բաժակ։ 2004

  Սպանիա «Աթլեթիքօ Մատրիտ»

  Ուրուկուէյ Ուրուկուէյի հաւաքական

Անձնական

Խմբագրել
  • Սպանիոյ առաջնութեան լաւագոյն ռմբարկու։ 2005, 2009
  • «Ոսկի Խաղակօշիկ» մրցանակ։ 2005, 2009
  • Աշխարհի առաջնութեան լաւագոյն ֆութպոլիստ։ 2010

Վիճակագրութիւն

Խմբագրել
Ակումբային Գործի Ասպարէզ
Ակումբ Մրցաշրջան Լիկա Բաժակներ Հարաւային Ամերիկայի Բաժակներ / Եւրաբաժակներ Այլ Ընդհանուր
Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր
Ինդեպենդիենթէ 1998/99 2 0 0 0 0 0 0 0 2 0
1999/00 24 7 0 0 0 0 0 0 24 7
2000/01 36 18 0 0 4 1 0 0 40 19
2001/02 18 12 0 0 7 2 0 0 25 14
Ընդամէնը 80 37 0 0 11 3 0 0 91 40
Մանչեսթըր Իւնայթըտ 2001/02 13 0 0 0 5 0 0 0 18 0
2002/03 25 6 7 2 13 1 0 0 45 9
2003/04 24 4 3 2 4 2 1 0 32 8
2004/05 1 0 0 0 1 0 1 0 3 0
Ընդամէնը 63 10 10 4 23 3 2 0 98 17
Վիլիառեալ 2004/05 38 25 0 0 0 0 0 0 38 25
2005/06 32 10 2 0 13 3 0 0 47 13
2006/07 36 19 4 1 2 1 0 0 42 21
Ընդամէնը 106 54 6 1 15 4 0 0 127 59
Աթլեթիքօ Մատրիտ 2007/08 36 16 6 1 11 6 0 0 53 23
2008/09 33 32 3 1 9 2 0 0 45 35
2009/10 33 18 6 3 17 7 0 0 56 28
2010/11 15 6 0 0 5 1 1 0 21 7
Ընդամէնը 117 72 15 5 42 16 1 0 175 93
Ընդհանուր 365 173 31 10 91 26 2 0 492 209

Անձնական կեանք

Խմբագրել

2008 թուականին կը հանդիպի արժանթինցի մոտել եւ հաղորդավարուհի Զաիրա Նարայի հետ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել