Փարաւոն, Հին Եգիպտոսի թագաւորներու ժամանակակից անուանումը։

Ռամսիս II փարաւոնի արձանները «Փարաւոն» անունը թագաւորական անունի և տիտղոսի փոխարէն սկսեր է գործածուիլ Նոր թագաւորութեան ժամանակաշրջանին՝ տասնութերորդ դինաստիայի միջին ժամանակաշրջանին Հաթշեփսութ փարաւոնի թագաւորելէն յետոյ եւ տարածուեր է Քա. I հազարամեակին։

Յունարէն Φαραώ բառը փոխառինուած է եղեր Աստվածաշունչէն (եբր.՝ פַּרְעֹה‎ - փար'օ)։ Բնօրինակ հին եգիպտական «per-oh» (փեր-օհ) բառը որ կը նշանակէ «մեծ տուն»՝ նկատի ունենալով թագաւորական պալատը։

Պատմութիւն

Խմբագրել

Եգիպտական միապետութիւնները իրենց գոյութիւնը սկսեր են Քա. IV հազարամեակի երկրորդ կէսէն։ Եգիպտացիները թագաւորին կը նայէին որպէս իրենց երկրի հանդէպ աստվածներու բարեհաճութեան երաշխիք։ Մինչև IV դինաստիան միապետի անունը կը կապուէր Հորոս աստծոյ, իսկ անկից յետոյ՝ արևի ա աստծոյ հետ և թագաւորող անձը կը համարուէր անոր որդին։ Մէկը միւսի ետևէն կառուցուեցան Մեծ բուրգերը, որոնք կը ցուցադրէին այն ժամանակուայ կառավարողներու բացառիկ հզօրութիւնն ու մեծութիւնը։

Հնագոյն թագավորութեան անկման, Քա. XXIII-XXII դարերու կլիմայական ճգնաժամի և Եգիպտոսի I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագաւորներու հզօրութիւնն ու հեղինակութիւնը, աճեցաւ ազնուականութեան և պետական պաշտոնեաներու ազդեցութիւնն ու հարստութիւնը։ Միջին թագաւորութեան ժամանակաշրջանը այդպէս ալ թագաւորներուն ամբողջությամբ չվերադարձուց կորսուածը։ Միջին թագաւորութեան տրոհումէն յետոյ երկրի մեծ մասը գրաւելով իր տիրապետութիւնը սկսաւ Հիքսոսներու դինաստիան։

Հիքսոսներուն վտարելէ յետոյ Նոր թագաւորութեան սկիզբը Եգիպտոսը յայտնուեցաւ նոր քաղաքական իրավիճակի մէջ՝ ան այլևս գերակայող չէր հանդիսանար տարածաշրջանին մէջ, ուր յայտնուեցան այնպիսի հզօր հակառակորդներ, ինչպիսիք էին Միտաննի, իսկ աւելի ուշ՝ հաթերու թագաւորութիւնները։ Որպէս հետևանք, փարաւոններու հեղինակութիւնը սկսաւ հենուիլ առաւելապէս անոնց ռազմական յաջողություններուն վրայ։ Այդպիսիք չունեցողները, ինչպէս կին Հաթշեփսութը և Ամենհոթեփ III խաղաղարար թագաւորը, ստիպուած էին իրենց հպատակներուն ջանադրաբար համոզել, որ իրենք ունին աստուածային ծագում։ Չնայած անոր, որ թագաւորէն ունեցած հանրութեան բարոյա-գաղափարական կախումն արդէն այն չէր և Հին թագաւորութեան մէջ եղածի հետ չէր կրնար համեմատուիլ։ Քա. II հազարամԵակի վերջը եգիպտական հանրութեան ապակենդրոնացումը, տաճարներու և նոմարխներու ազդեցութեան աճը նպաստեցին, որ Նոր թագաւորութիւնը քայքայուի։

Այդ ժամանակէն ի վեր փարաւոնները տարածաշրջանին մէջ չունէին էական ազդեցութիւն։ Միայն անոնցմէ քանի մը հատը, օրինակ՝ Փսամեթիխ I-ին յաջողեցաւ միաւորել Եգիպտոսն ու միջամտել հարևան երկիրներու գործերուն։ Բնակչութիւնն ու առանձին տնտեսութիւնները մեծ կախուածութիւն ունէին թագաւորէն։ Փարաւոններու դերը որպէս ժողովուրդի և աստուածներու միջնորդ արդէն վերացեր էր։

Քա. 525-485 թուականներուն պաշտօնապէս Եգիպտոսի փարաւոններ համարուեր են պարսից թագավորներ Աքեմենեանները, Քա. 332-323 թուականներուն՝ Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ վերջինիս մահէն յետոյ՝ Պտղոմեոսները։

Եգիպտոսի Փարաւոններու Ցանկը

Խմբագրել
  • 00 դինաստիա
  • 0 դինաստիա (Թինիս)
  • I դինաստիա (Թինիս)
  • II դինաստիա (Թինիս)
  • III դինաստիա (Հելիոպոլիս)
  • IV դինաստիա (Էլեֆանթին)
  • V դինաստիա (Էլեֆանթին)
  • VI դինաստիա
  • VII դինաստիա ()
  • VIII դինաստիա ()
  • IX դինաստիա (Հերակլեոպոլիս)
  • X դինաստիա (Հերակլեոպոլիս)
  • XI դինաստիա (Թեբէ)
  • XII դինաստիա (Թեբէ)
  • XIII դինաստիա (Թեբէ)
  • XIV դինաստիա (Քսոիս)
  • XV դինաստիա (Հիքսոսեան)
  • XVI դինաստիա (Հիքսոսեան)
  • XVII դինաստիա (Թեբէ)
  • XVIII դինաստիա (Թեբէ)
  • XIX դինաստիա (Թեբէ)
  • XX դինաստիա (Թեբէ)
  • XXI դինաստիա (Թինիս)
  • XXII դինաստիա (Բուբաստիս)
  • XXIII դինաստիա (Լիբիական Թանիս)
  • XXIV դինաստիա (Լիբիական Սաիս)
  • XXV դինաստիա (Նումիդիական)
  • XXVI դինաստիա (Սաիս)
  • XXVII դինաստիա (Պարսկական)
  • XXVIII դինաստիա (Սաիս)
  • XXIX դինաստիա (Մենդես)
  • XXX դինաստիա (Սեբեննիտա)
  • XXXI դինաստիա ()
  • Արգեադների դինաստիա
  • Պտղոմեոսների դինաստիա

Աղբիւրներ

Խմբագրել
  • Եգիպտոսի թուային համալսարան
  • 10 ազդեցիկ փարաւոններ