Փիրկոս
Փիրկոս (յուն․՝ Πύργος՝ «աշտարակ»), Փելոփոնես թերակղզու հարաւը գտնուող յունական քաղաք, համանուն համայնքի վարչական կեդրոն եւ Արեւմտեան Յունաստանի ծայրամասային միաւոր: Կը գտնուի ծովի մակարդակէն 15 մեթր բարձրութեան վրայ, Քիփարիսիաքոս ծովածոցի (Ionian Sea) Յոնիական ծովի ափէն 4 քմ, Հին Օլիմփիայէն (Olympia) 19 քմ դեպի արեւմուտք, Աթէնքէն 315 քմ դէպի արեւմուտք հեռաւորութեան վրայ: Քաղաքի նաւահանգիստը Քաթաքոլոնն է: Ըստ 2011 թուականի մարդահամարի՝ քաղաքը կը կազմուէր 24359 բնակիչ, մինչդեռ քաղաքային ընդհանուր բնակչութիւնը կը կազմէր 47955 մարդ։ Քաթաքոլոն նաւահանգիստի առկայութիւնը Փիրկոսը դարձուցած է տարածաշրջանի զարգացած առեւտրային կեդրոն:
Քաղաք | |
---|---|
Փիրկոս | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 170,9 քմ² |
ԲԾՄ | 3 մեթր |
Բնակչութիւն |
24 245 մարդ (2001), 29 427 մարդ (1991), 25 151 մարդ (2021), 24 359 մարդ (2011), 17 906 մարդ (1951) |
Հեռախօսային ցուցանիշ | 26210 |
Փոստային ցուցանիշ | 271 |
Պաշտօնական կայքէջ | cityofpyrgos.gr |
Պատմութիւն
ԽմբագրելՓիրկոսը առաջին անգամ յիշատակուեր է 1778 թուականին: Կը համարուի, որ այն իր անունը ստացեր է 1512 թուականին Կիորկիոս (Յովհաննէս) Ցերնոթասի կառուցած աշտարակէն (Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535(Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535[1])[2]:) 1821 թուականի յեղափոխութեան ժամանակ Փիրկոսը կարեւոր դեր խաղցեր է Յունաստանի անկախութեան համար մղուող ազգային պայքարին մէջ։ Այս առաջին յունական քաղաքն էր, որը աւերուած էր Օսմանեան զաւթիչներէն։
Տեսարժան վայրեր
Խմբագրել«Փիրկոս» երկաթուղային կայանի շէնքը կառուցուեր է 1880-1890 թուականներուն նիոդասականութեան ոճով, կղմինտրեայ տանիքով[3]:
Քաղաքի կենդրոնը 1890 թուականին Էռնսթ Զիլերի նախագիծով կառուցուած նիոդասականութեան շէնքին մէջ կը գտնուի հնագիտական թանգարանը[4]: Նախապէս շէնքին մէջ կը գտնուէր Քաղաքային շուկան[5]: Թանգարանը բացուեր է 2005 թուականին[6]: Քաղաքի կեդրոնը կը գտնուի նաեւ նիոդասականութեան ոճով «Ափալոն» հանրային թատրոնը, որը կառուցուեր է 19-րդ դարու վերջին քառորդը[7]:
Փոխադրութիւն
Խմբագրել«Փիրկոս» կայանը կը սպասարկէ Քատաքոլոն-Օլիմպիա երկաթուղային գիծը: Փաթրաս-Քիփարիսիա երկաթուղային գիծը փակուեր է 2011 թուականին։
Փիրկոս համայնք
ԽմբագրելՓիրկոս համայնքը հիմնադրուեր է 2001 թուականին[8]:
Փիրկոսի տեղական համայնքին մէջ կը մտնէ հինգ բնակավայր։ Ըստ 2011 թուականի մարդահամարի՝ բնակչութեան թիւը կը կազմէ 25180 բնակիչ: Տարածքը 45,483 քմ²:
Բնակավայրեր | 2011 թուկանի բնակչութիւնը |
---|---|
Անթոփիրկոս | 260 |
Քավասիլաքիա | 111 |
Փիրկոս | 24359 |
Սինտրիատ | 209 |
Թրականօ | 241 |
Գրականութիւն
ԽմբագրելԲրոքհաուզի եւ Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր եւ 4 լրացուցիչ հատորներ)։ Սանթ Փեթերսպուրկ։ 1890–1907
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Византийские малые хроники. Пелопонесские хроники. Хроника 33 (Хроника 1423 года)
- ↑ «Ιστορία» (հունարեն)։ Δήμος Πύργου։ 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-15-ին։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Σιδηροδρομικός Σταθμός Πύργου Ηλείας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Δημοτική Αγορά Πύργου Ηλείας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Ιστορικό»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ Γεώργιος Παπανδρέου (2012)։ «Δημοτικό Θέατρο Απόλλων στον Πύργο. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ արտագրուած է՝ 2018-06-14
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Πύργου (Ηλείας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ արտագրուած է՝ 2018-06-13