Քոփենհակըն[4] (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Արեւտրականներու նաւահանգիստ», լատ.՝ Hafnia), Դանիոյ մայրաքաղաքը եւ խոշորագոյն բնակավայրը։ Կը գտնուի Զելանտա, Սթոքհոլմէն եւ Ամագեր կղզիներու վրայ։ Պատմական քաղաքի բնակչութիւնը կը կազմէ աւելի քան 500 հազար մարդ, արուարձաններով՝ աւելի քան 1 մլն մարդ։ Քոփենհակընի մէկ մասը կը կազմէ Քրիստիանիայ ազատ քաղաքը, որ ունի մասամբ ինքնակառավարութիւն։

Բնակավայր
Քոփենհակըն
դան․՝ København
Դրօշակ Զինանշան

Երկիր  Դանիա[1]
Sophie Hæstorp Andersen?[2]
Հիմնադրուած է՝ 1167
Առաջին յիշատակում 11 դար
Տարածութիւն 90,90 քմ²
ԲԾՄ 14 մեթր
Պաշտօնական լեզու Դանիերէն
Բնակչութիւն 644 431 մարդ (1 Յունուար 2022)[3]
Կը գտնուի ափին Էրեսուն?
Ժամային գօտի ԿԵԺ
Հեռախօսային ցուցանիշ 3
Փոստային ցուցանիշ 1000
Մականուն Tårnenes by, Kongens København, Wonderful Copenhagen, kóngsins Kaupinhafn, kóngsins Kaupinhöfn եւ kóngsins Kaupmannahöfn
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-da" does not exist։
հֆնյ

Պատմական ակնարկ

Խմբագրել

Առաջին անգամ Քոփենհակընը պատմական աղբիւրներուն մէջ յիշատակուած է 1043 թուականին, Հավն նաւահանգիստի անուամբ։ Իսկ 1170 թուականէն անուանուած է Քոփենհակըն։

1254 թուականին ստացած է քաղաքի կարգավիճակ։ 1416-ին անցած է թագաւորի անմիջական իշխանութեան տակ եւ ստացած լայն արտօնութիւններ, իսկ 1433-ին դարձած է թագաւորանիստ քաղաք։

Ճարտարապետութիւն

Խմբագրել

Քոփենհակընի հին մասին մէջ պահպանուած է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարեան գմբեդաձեւ յատակագիծը։ Ճարտարապետական յուշարձաններէն են՝ Կրիստիանսբորգ պալատ-խորհրդարանը (1733-1740), Բիրժան (1619-1640), Թորտուալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերկ պալատը (1606-1634), միջնաբերդն (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերկ պալատը (1672-1677) եւ Ամալիենբորկ պալատաին համալիրը (շինարարութեան սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։

20-րդ դարու սկիզբէն քաղաքն աճած է դէպի հիւսիս-արեւմուտք եւ հարաւ՝ միաձուլուելով արուարձաններուն, ուր կառուցած են բնակելի համալիրներ։ 20-րդ դարու կառոյցներէն են Գրունդտվիգի եկեղէցին (1921-1940), ռատիօկեդրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» օդանաւային ընկերութեան շէնքը (1959)։ Քոփենհակընի զարգացման գլխաւոր յատակագիծը հրապարակած է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսէն)։

Թատրոններ

Խմբագրել
  • Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամէծ թատրոնը, հիմնադրուած է XVIII դարուն, առաջին ազգային թատրոնն է[5]
  • Նոր թատրոն (Det Teater Ny) - Տրամադիկական թատրոն, բացուած 1908 թ. Սեպտեմբեր 19
  • Օփերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օփերաներու տուներէն ամենահարուստ եւ նորագոյններէն մէկը։[5] Տրամադրուած է Դանիոյ թագավորական թատրոնին
  • Թատրոնի տուն (Skuespilhuset) - Տրամադիկական թատրոն։ Տրամադրուած է Դանիոյ թագաւորական թատրոնին

Յայտնի բնակիչներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել