Ferrari S.p.A, իտալական մարզական շքեղ ինքնաշարժներ արտադրող ընկերութիւն է։ Ընկերութիւնը հիմնադրած է Էնզօ Ֆեռարին 1929 թուականին։ Սկիզբը ընկերութիւնը կը կոչուէր Scuderia Ferrari եւ կը հովանաւորուէր ֆորմուլա Մէկի խումբերուն։ Հետագային սկսաւ արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհներու համար օրինական ինքնաշարժներ։ 1969 թուականին Fiat ընկերութիւնը գնեց Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 50%-ը, սակայն հետագային բաժնետոմսերու քանակը աճեցաւ մինչեւ 85% 2008 թուականի տուեալներով։[1] 2014 թուականին Ֆիադ ընկերութիւնը յայտարարեց Ֆեռարիի բաժնետոմսերը վաճառելու որոշումին մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կը կազմեն 90%։

ՊատմութիւնըԽմբագրել

 
Ferrari F40

Էնզօ Ֆեռարին ուղղակիօրէն հետաքրքրուած չէր ճանապարհային ինքնաշարժներու արտադրութեամբ։ 1929-1938 թուականներուն Ֆեռարին կը պատրաստէր եւ կը մարզէր Alfa Romeo ընկերութեան համար վարորդներ։ Առաջին իրական Ֆեռարին ցուցադրուեցաւ 1940 թուականին։ Դա Tipo 815-ն էր, որ շատ մրցակիցներ չունէր, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին էր։ 1943 թուականին Ֆեռարիի գործարանը տեղափոխուեցաւ Մոռոնելլօ, ուր կը գտնուի մինչեւ այսօր։ Սակայն 1944 թուականին գործարանը ռմբակոծուեցաւ։ Առաջին օրինական Ֆեռարին 125 S-ն էր, որ արձակուեցաւ 1947 թուականին։[2] Ինքնաշարժն ունէր 1.5 լիթր աշխատանքային ծաւալով V12 շարժիչ։ 1969 թուականին ՖԻԱԴ-ի կողմէն Ֆեռարին գնելէ ետք արտադրութիւնը մեծցաւ, քանի որ նոր միջոցներ սկսան ներմուծուիլ։ 1988 թուականին արձակուեցաւ Ֆեռարի F40-ը, որ դարձաւ վերջին արձակուած Ֆեռարին մինչեւ Էնզոյի մահը։ Նշանաւոր է, որ F40-ը վերջին ֆեռարին էր, որ ունէր թուրպօ մղիչ մինչեւ 2014 թուականը։ Ֆեռարիի ղեկավարը՝ Լուքա տի Մոնտեցեմելըն, հրաժարեցաւ իր պաշտօնէն 2014 թուականին՝ 23 տարի ընկերութիւնը ղեկավարելէ ետք։[3] Նոր ղեկավարն է Սերժիօ Մարքիոնեն, որ նոյնպէս Ֆիադ ընկերութեան ղեկավարն է։ 2014 թուականին 29 Հոկտեմբերին՝ Քրայզլըր ընկերութեան հետ միաւորուելէ յետոյ, Ֆիադը յայտարարեց Ֆեռարիէն անջատուելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 10%-ը։[4]

ՄարզականԽմբագրել

 
Ferrari Formula 1 2007

Ընկերութեան ստեղծումէն սկսած, Ֆեռարին մասնակցած է տարբեր մրցարշաւներու։ 1940 թուականին ստեղծուած AAC 815-ը Ֆեռարի չէր կոչուեր, սակայն առաջին մրցոյթային ինքնաշարժն էր, որ նախագծել էր Էնզօ Ֆեռարին։

Սիւտերիա ՖեռարիԽմբագրել

 
Scuderia Ferrari 1985

Սիւտերիա Ֆեռարին միակ խումբն է, որ մասնակցած է բոլոր Ֆորմուլա 1մրցոյթներուն՝ սկսած 1950 թուականէն։ Բացի Ֆորմուլա 1-էն, խումբը նաեւ մասնակցած եւ բազմաթիւ անգամներ յաղթող ճանչցուած է Լեմանսի 24 ժամ մրցոյթին։

Ճանապարհային ինքնաշարժներԽմբագրել

 
Laferrari at Goodwood 2014

Ֆեռարիի առաջին ինքնաշարժը 125S-ն էր։ Ինքնաշարժներէն շատերու արտաքին տեսքը յաճախ կը նախագծուի այլ աշխարհահռչակ ընկերութիւններու կողմէ, հիմնականին՝ Պինինֆարինա ընկերութեան կողմէ։

Տինօն առաջին Ֆեռարին էր, որու շարժիչը տեղադրուած էր ինքնաշարժի մէջտեղը եւ ունէր V8 մխոցներու դասաւորութիւն։ Տինօն դարձաւ հետագայ բազմաթիւ Ֆեռարիներու նախատիպը։ Հետագային ինքնաշարժները աւելի հզօր դարձնելու նպատակով ընկերութիւնը սկսաւ նաեւ տեղադրել V12 մխոցներու դասաւորութեամբ շարժիչներ։

Ներկայիս արտադրուող ինքնաշարժներԽմբագրել

California T 458 Italia FF
     
458 Spider F12berlinetta Ferrari 458 Speciale LaFerrari
       

Վաճառքներու պատմութիւնԽմբագրել

2008 թուականին տուեալներու համաձայն, ընկերութիւնը վաճառած է մօտ 130,000 ինքնաշարժյ։[1]

Տարեթիւ Վաճառուած ինքնաշարժերու քանակ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1999[6] 3,775  
2000[7] 4,070  
2001[8] 4,289  
2002[9] 4,236  
2003[10] 4,238  
2004[11] 4,975  
2005[12] 5,409  
2006[13] 5,671  
2007[14] 6,465  
2008[15] 6,587  
2009[16] 6,250  
2010[17] 6,461  
2011[18] 7,001  
2012[19] 7,318  
2013[20] 6,922  
2014

Կաղապար:Citation4</ref>

7,255  

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Crunching Ferrari’s Global Numbers»։ Ferraris-online.com։ արտագրուած է՝ 2014 թ․ հունիսի 22 
  2. History of Ferrari In DK Engineering from http://www.dkeng.co.uk/company/The_History_of_Ferrari.html Retrieved 14 September 2010
  3. «Ferrari CEO Quits In A Huff, Says Company Is Now 'American'» 
  4. Ferrari quitte Fiat et rentre dans le circuit boursier, le Monde, October 30, 2014
  5. Stoklosa, Alexander (2014), 2015 Ferrari California T Debuts With Twin-Turbo V-8, F12berlinetta Styling, Car and Driver, http://www.caranddriver.com/news/2015-ferrari-california-t-photos-and-info-news 
  6. (PDF) Fiat Group 1999 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL1999_Rel_Gest_ING.pdf 
  7. (PDF) Fiat Group 2000 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2000_Rel_Gest_ING.pdf 
  8. (PDF) Fiat Group 2001 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2001_Rel_Gest_ING.pdf 
  9. (PDF) Fiat Group 2002 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2002_Rel_Gest_ING.pdf 
  10. (PDF) Fiat Group 2003 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo_al_08ott04.pdf 
  11. (PDF) Fiat Group 2004 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/bilancio_completo-Uk.pdf 
  12. (PDF) Fiat Group 2005 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BilConsUk.pdf 
  13. (PDF) Fiat Group 2006 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo.pdf 
  14. (PDF) Fiat Group 2007 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BILANCIO_2007_ING.pdf 
  15. (PDF) Fiat Group 2008 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2008/Bilancio%20Consolidato_UK_ott.pdf 
  16. (PDF) Fiat Group 2009 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2009/Annual_report_totUK_2009.pdf 
  17. (PDF) Fiat Group 2010 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2010/Gruppo%20Fiat_Relazione%20Finanziaria%20Annuale%202010_ENG.pdf 
  18. (PDF) Fiat Group 2011 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2011/Fiat_AnnualReport_2011_ENG.pdf 
  19. (PDF) Fiat Group 2012 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2012/Fiat_AnnualReport_2012_ENG.pdf 
  20. Ferrari profits rise despite fewer sales in 2013, http://www.autocar.co.uk/car-news/industry/ferrari-profits-rise-despite-fewer-sales-2013