Բացել գլխավոր ցանկը

Կաղապար:Տեղեկաքարտ Երգ

«Chandelier», աւստրալացի երգչուհի-երգահան Սիայի երգն է։ Այն թողարկուած է 2014 թուականի 17 Մարտին, որպէս անոր «1000 Forms of Fear» կոչուող թուով վեցերորդ ալպոմի առաջին կառավարող երգ։ Երգը գրուած է Սիա Ֆուրլերի եւ Ճեսսի Շաթքինի կողմէ, ով նաեւ երգի արտադրիչն է Կրեկ Քարսթինի հետ։

Երգը ընդահնրապէս դրական արձագանքներ ստացած է երաժշտական քննադատներու կողմէ, որոնցմէ շատերը բարձր ձեւով գնահատած են Սիայի ուժեղ ձայնը եւ անոր կատարած աշխատանքը երգին վրայ։

Երգի ԿառուցուածքԽմբագրել

«Chandelier»-ը ելեկտրոփոփ ժանրի պալլատ է[1], որ նաեւ կը ներառէ տարբեր հիփ հոփ, ելեքթրօնիքա, R&B եւ ռեկկի ժանրերէն[2][3][4]: Երգը կը պատմէ երեկոյթներէն եւ զուարճանքներէն յոգնած աղջկայ մը մասին[5]: Երգի կրկներգին Սիան կ'երգէ․ «Ես պիտի օրօրուիմ աշտանակէն/ես պիտի ապրիմ այնպէս, կարծես վաղը գոյութիւն չունի, կարծես գոյութիւն չունի այդ» ("I'm gonna swing from the chandelier, from the chandelier/ I'm gonna live like tomorrow doesn't exist, like it doesn't exist"): Քննադատներէն ոմանք երգի երաժշտական ոճը համեմատած են երգչուհի Ռիհաննայի երգերուն հետ[6][7]:

ՏեսահոլովակԽմբագրել

Երգի տեսահոլովակը, որու բեմադրիչներն են Սիան եւ Տանիէլ Էսքիլը, թողարկուած է 2014 թուականի 6 Մայիսին[8]: Տեսահոլովակը MTV Video Music Awards 2014 մրցանակաբաշխութեան ստացած է «Լաւագոյն Պար»-ի մրցանակը[9], ինչպէս նաեւ առաջադրուած եղած է «Տարուայ Տեսահոլովակ» անուանակարգին մէջ, սակայն չէ յաղթած[10]:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. Wood Mikael (2 յունիս, 2014)։ «Listen: Sia smiles through the pain in new song 'Eye of the Needle'»։ Los Angeles Times 
  2. Stern Bradley (March 2014)։ «'Chandelier': Sia Swings In With The Best Pop Single Of 2014 So Far»։ MuuMuse։ արտագրուած է՝ 2014 թ․ յունիսի 7 
  3. «"Chandelier" : Sia destinait sa nouvelle chanson ՈՅ Rihanna, Katy Perry ou Beyoncռ» (French)։ Charts in France 
  4. Cragg Michael (մարտի 17, 2014)։ «Sia – Chandelier: New music»։ The Guardian։ արտագրուած է՝ 2014 թ․ յունիսի 7 
  5. Ehrlich Brenna (մարտի 17, 2014)։ «Sia's New YOLO Song 'Chandelier' Could Have Been Rihanna's Next Hit»։ MTV News։ արտագրուած է՝ 2014 թ․ յունիսի 6 
  6. Gordon Jeremy (մայիսի 8, 2014)։ «Sia: 'Chandelier'»։ Pitchfork Media։ արտագրուած է՝ 2014 թ․ յունիսի 7 
  7. Newman Melinda (մարտի 17, 2014)։ «Sia channels Rihanna in new single 'Chandelier'»։ HitFix։ արտագրուած է՝ 2014 թ․ յունիսի 7 
  8. Lipshutz Jason (մայիսի 6, 2014)։ «Sia's 'Chandelier' Video: 'Dance Moms' Star Maddie Ziegler Delivers Dazzling Performance»։ Billboard։ արտագրուած է՝ յունիսի 7, 2014 
  9. «Here's Your Full List Of 2014 VMA Winners»։ MTV News։ օգոստոսի 25, 2014 
  10. Gallo Phil (յուլիսի 17, 2014)։ «Beyoncռ Leads MTV VMAs With 8 Nominations»։ Billboard։ արտագրուած է՝ յուլիսի 17, 2014 

Արտաքին յղումներԽմբագրել