Աբգար Գէորգ (Աբգարեան)
Աբգար Գէորգ (Աբգարեան), (1845, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան), գործարանատէր, որդի Տէր Ղազար Արգարեանի, երկար տարիներ ապրած է Սուրաբաիա քաղաքը (Ճավա), տէր եղած է հսկայ հողերու եւ գործարաններու, որոնց արտադրութիւնները սեփական երկաթուղիով դէպ ի որոշ կեդրոն կը փողադրուէին։ Իր գործին մէջ կ'աշխատէին եւ բարեկեցիկօրէն կ'ապրէին բազմաթիւ հայեր։
Աբգար Գէորգ | |
---|---|
Ծնած է | 1845 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Մասնագիտութիւն | ձեռնարկատէր |
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ, Պոտուրեան, 1938, Պուքրեշ, Ա. Հատոր, էջ 11։