Աբգար Յովսէփ Օրբելի (1849[1] - 1912[1]), հայ իրաւաբանական գործիչ, դատաւոր, փաստաբան: Յովսէփ Օրբելիի աւագ որդին, Վարովառա Արղութեան-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբէն, Լեւոն եւ Յովսէփ Օրբելի եղբայրներու հայրը, Օրբելեաններու իշխանական տոհմից:

Աբգար Օրբելի
Ծնած է 1849[1]
Մահացած է 1912[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Սուրբ Բեթըրսպուրկի Կայսերական համալսարան[1]
Մասնագիտութիւն Դատաւոր, դատախազ, փաստաբան
Ամուսին Վարվառա Արղութեան-Երկայնաբազուկ
Ծնողներ հայր՝ Յովսէփ Օրբելի
Երեխաներ Ռուբէն Օրբելի, Լեւոն Օրբելի եւ Յովսէփ Օրբելի

Կենսագրութիւն

Խմբագրել

Աբգար Օրբելին ծնած է 1849-ին Յովսէփ Օրբելիի ընտանիքէն ներս: Սորուած եւ աւարտած է Սանկտ Պետերպուրկի կայսերական համալսարանի իրաւաբանական հիմնարկը: Ուսումը աւարտելէ յետոյ, հօր պահանջով վերադարձած է հայրենիք եւ որպէս հաշտարար դատաւոր, պաշտօնավարած է Նախիջեւան քաղաքի, Նոր Բայազետի մէջ, ապա՝ Քութայիս: Յետագային, տեղափոխուելով Թիֆլիս, աշխատած է որպէս դատախազի օգնական, այնուհետեւ զբաղուած է մասնաւոր փաստաբանական գործունէութեամբ: Մահացած է 1912-ին[2]:

Ընտանիքը

Խմբագրել
  • Աբգար Օրբելին ունեցած է երեք որդի.
  • Ռուբէն Օրբելի (Փետրուար 26, 1880 - Մայիս 9, 1943), հայ խորհրդային հնագէտ, ստորջրեայ հնագիտութեան հիմնադիրը ԽՍՀՄ-ի մէջ.
  • Լեւոն Օրբելի - (Յուլիս 7 1882 - Դեկտեմբեր 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլիւցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներէն, բժշկական ծառայութեան կեներալ-գնդապետ.
  • Յովսէփ Օրբելի - (Մարտ 20, 1887 - Փետրուար 2, 1961), հայ արեւելագէտ, հնագէտ, հասարակական գործիչ[3]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127–168. — ISSN 2076-8176; 2500-1221
  2. «Wayback Machine»։ web.archive.org։ 2020-03-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-03-31-ին։ արտագրուած է՝ 2022-12-20 
  3. «Աբգար Օրբելի. Կենսագրութիւն»։ Matyan.am (hy-AM)։ 2022-04-12։ արտագրուած է՝ 2022-12-20