Աթենա Մանուկեան
Աթինա Մանուկեան (22 Մայիս 1994, Աթէնք, Յունաստան), հայկական արմատներով յոյն երգչուհի։ Կը Ներկայացնէ Հայաստանը Եւրատեսիլ 2020 երգի մրցոյթին։
Աթենա Մանուկեան յուն․՝ Αθηνά Μανουκιάν | |
---|---|
Ծնած է | 22 Մայիս 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Տեսակ | փոփ երաժշտութիւն եւ պարային երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | երգչուհի, Երգահան, երգահան |
Կայքէջ | athenamanoukian.com |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելՀայկական արմատներով երգչուհին ծնած է Յունաստանի Աթէնք քաղաքը: Աթենան ընտանիքին միակը չէ եղած, որ կապ ունեցած է երաժշտութեան հետ: Հայրը երիտասարդ տարիքին նոյնպէս երգարուեստով զբաղած է: Երաժիշտներ են նաեւ Աթենայի եղբայրն ու տատիկը[1]։
Ասպարէզ
ԽմբագրելԱթենա Մանուկեան առաջին քայլերը մեծ բեմի վրայ կատարած է երբ 12 տարեկան էր, յաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցոյթին։ Մէկ տարի ետք 2008-ին, Աթենան կը մասնակցի Յունաստանի Մանկական Եւրատեսիլ երգի մրցոյթի նախընտրական փուլին, ուր կը գրաւէ 7-րդ հորիզոնականը։
2011 թուականին կը թողարկուի երգչուհիի առաջին գլխաւոր երգը՝ (սինկլ)՝ «Party Like A Freak»:
2012 թուականին դուրս կու գայ երգչուհիի յաջորդ՝ «I Surrender» գլխաւոր երգը (սինկլ), որը շատ արագ կը դառնայ տարուայ լաւագոյն հիթերէն մէկը։
2014 թուականին թողարկուած է Աթենայի ամէնէն վերջին (սինկլ)ը՝ «XO», որուն երգի խօսքերը, ձգողական ռիթմը դարձած է իր յաջողութեան գրաւականը՝ յաջորդող հիթ թողարկումին ու գործին։
Հայկական ծագում ունիմ, եւ ես հպարտ եմ ատոր համար |
Առաջին անգամ Հայաստան այցելած է 2015-ին[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Mediamax։ «Ով է Աթենա Մանուկեանը. մի քանի փաստ յունահայ երգչուհու մասին»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2020-12-01
Արտաքին յղումներ
Խմբագրել- Պաշտօնական կայք Archived 2020-02-04 at the Wayback Machine.
- Պաշտօնական Եութուպեան ալիք