Ալասքա (նահանգ)
Ալասքա (անգլերէն՝ Լսել Alaska) Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակութեամբ ամենամեծ նահանգն է եւ կը գտնուի Հիւսիսային Ամերիկայի հիւսիս-արեւմուտքը։ Տարածքի մակերեսը (ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի քիլոմեթր։ Վարչական կեդրոնը՝ Ճունօ (անգլ.՝ Juneau [ˈdʒuːnoʊ])։
Աշխարհագրութիւն
ԽմբագրելՆահանգը կը գտնուի պետութեան հիւսիս-արեւմուտքը: Անջատուած է Չուքոթքա թերակղզիէն (Ռուսաստան) Պերինկենեան նեղուցով, արեւելքէն սահմանակից է Գանատային, արեւմուտքէն Պերինկի նեղուցի միջոցով փոքր մասով մը սահմանակից է Ռուսաստանին: Այն կազմուած է ցամաքային մասէ եւ մեծ թիւով կղզիներէ, որոնցմէ են` (Alexander Archipelago) Ալեքսանտր Արքիփելակոն, (Aleutian Islands) (/əˈluːʃən/ Ալիութեան կամ Ալիուշըն կղզիները, (Pribilof Islands) Փրիպիլոֆ կղզիները, (Kodiak Island) Քոտիաք կղզին եւ Սբ. Լորենս կղզին: Այն կ'ողողուի (arctic) Սառուցայինի եւ Խաղաղ ովկիանոսի կողմէն: Տենալի լեռը (6194 մ, նախապէս `Մաք-Քինլի) (անգլ.՝ Mount McKinley, Denali) ամենաբարձրն է Հիւսիսային Ամերիկայի մէջ: Որուն մերձակայ շրջանին մէջ կը գտնուի Տենալի ազգային հանրային պարտէզը: Կան աշխոյժ հրաբուխներ:
1912 թ. հրաբուխի ժայթքումի հետեւանքով յայտնուեցաւ տաս հազար աղի հովիտ եւ նոր հրաբուխային լեռ `Նովարուփթան: Նահանգի հիւսիսային մասը ծածկուած է բաց դաշտով: Հարաւային մասը կը գտնուի անտառներու հիմնական մասը: Նահանգը կ'ընդգրկէ Քերքենշթայն կղզին (Փոքր Տիոմետ), որը կը գտնուի Ռուսաստանի Ռաթմանով կղզիէն 4 քմ հեռաւորութեան վրայ:
Խաղաղ ովկիանոսի ափին կլիման չափաւոր ծովային է եւ համեմատաբար մեղմ, այլ վայրերուն `կլիման ցամաքային է եւ (subarctic) ենթասառուցային ցամաքային:
Խոշոր քաղաքներ
ԽմբագրելՔաղաքներ որոնց բնակչությունը 100.000-էն աւելի է
- Անքորեճ
Քաղաքներ որոնց բնակչութիւնը 10.000-ից մինչեւ 100.000 է
- Ֆերպանքս
- Ճունօ (նահանգի վարչական կեդրոնը)
- Քոլէճ
10.000-էն քիչ բնակչութիւն ունեցող քաղաքներ
- Քեթչիքան Ketchikan
- Սիթքա
- Վասիլլա
- Քենայ
- Քոտիաք
- Փալմերը
- Պեթել
- Պրոու
- Ունալասքա Unalaska
- Վալտեզ
- Սոլտոթնա
- Հոմեր
- Նոմ Nome
- Փիթերպերկ
- Քոթզեպու
- Սեւարտ
- Տիլինկհեմ
- Քորտոպա
- Հեյնս
- Հիւսիսային Փոլ
- Էսթեր
- Տելթա Ճանքշեն
- Կլենալլեն
Բնակչութիւն
ԽմբագրելԹէեւ նահանգը ամենաքիչ բնակեցուածն է երկրին, 1970-ական թուականներուն շատ նոր բնակիչներ տեղափոխուեր են այստեղ, ներգրաւուելով նավթային արդիւնաբերութեան եւ փոխադրութեան թափուր աշխատատեղերու մէջ, իսկ 1980-ականներու ընթացքին բնակչութեան աճը կազմեր է աւելի քան 36 %:
Ալասքայի բնակչութիւնը վերջին տասնամեակին`
- 1990 թիւ — 560 718 բնակիչ
- 2004 թիւ — 648 818 բնակիչ
- 2005 թիւ — 663 661 բնակիչ
- 2006 թիւ — 677 456 բնակիչ
- 2007 թիւ — 690 955 բնակիչ
2005 թուականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թուականի համեմատ բնակչութիւնը աճել է 36 730 մարդով (5,9 %): Բնակչութեան շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են: Նահանգն ունի մօտաւորապէս 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսքիմոսներ եւ ալլեսներ: Նահանգում կան նաեւ ռուսների մի քանի ժառանգորդներ: Հիմնական կրօնական խումբերու մէջ կը մտնեն` պափթիսթներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ եւ մեթոտիսթներ: Ուղղափառ հաւատացեալներու քանակը, որը կը կազմէ 8-10%, ամենաբարձրն է երկրին մէջ:
Հարեւան տարածքներ
Խմբագրել- Եուքոն (Գանատա)
- Բրիտանական Քոլումպիա (Գանատա)
- Չուքոթքա Ինքնավար շրջան (Ռուսաստան)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://www.alaskadispatch.com/article/20140423/alaskas-official-indigenous-languages-and-emotions-revitalization
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.npr.org/sections/thetwo-way/2014/04/21/305688602/alaska-oks-bill-making-native-languages-official
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 http://www.legis.state.ak.us/PDF/28/Bills/HB0216B.PDF
- ↑ 4,0 4,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ (unspecified title) — հատոր 11. — է. 348.
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm