Ալեքսանտր Թամանեանի Յուշարձան
(Վերայղուած է Ալեքսանտր Թամանեանի Յուշարձան (Երեւան)-էն)
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանը, տեղադրուած է 1974-ին եւ կը գտնուի Երեւանի կեդրոնը՝ ՔասՔատ Համալիրի առջեւը։ Ընդգրկուած է Երեւանի Կեդրոն Վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Ալեքսանտր Թամանեանի Յուշարձան | |
---|---|
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանը | |
Ընդհանուր տեղեկուներ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/120 |
Համայնք | Կեդրոն |
Քանդակագործ(ներ) | Արտաշես Յովսեփեան |
Ճարտարապետ(ներ) | Սեդա Պետրոսեան |
Հիմնադրում | 1974 |
Հեղինակներ
Խմբագրել- Ճարտարապետ՝ Սեդա Պետոեան
- Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ Արատաշէս Յովսէփեան
Տուեալներ
ԽմբագրելՅուշարձանը կառուցուած է երկաթաքարէ ու կրանիթէ, բարձրութիւնը 3 մեթր է։
Քարերը, որոնցմով աշխատած է ճարտարապետը, խորհրդանշաններ ունին. ձախ կողմինը՝ հին ճարտարապետութիւնը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանեանը, կամուրջ կազմած է այդ երկու ժամանակաշրջաններու միջեւ եւ նորագոյն ճարտարապետութեան շնորհիւ կերտուած մայրաքաղաքը[1]։
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանի պատուանդանի աջ անկիւնը գծագրուած է Երեւանի յատակագիծը, որուն մօտ փորագրուած է Թամանեանի մասին Եղիշէ Չարենցի հետեւեալ տողը. «Ան տեսած է կարծես արեւային քաղաք մը»։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանը եւ Քասքատ համալիրը
-
Երեւանի յատակագիծը
-
Ալեքսանտր Թամանեանի յուշարձան. տեսք կողքէն
-
«Ան տեսած է կարծես արեւային քաղաք մը» (Եղիշէ Չարենց)
-
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանը երեկոյեան
-
Ալեքսանտր Թամանեանի յուշարձանին առջեւ տեղադրուած QR-կոթով տախտակ-ուղեցոյցը