Ալվար Կուլսթրանտ

Ալվար Կուլսթրանտ (5 Յունիս 1862(1862-06-05)[2][3][1][…], Landskrona Parish[2][1] - 28 Յուլիս 1930(1930-07-28)[4][2][3][…], Օսկար, Շուէտ[2][5]) եղած է շուէտացի ակնաբան եւ օփթիքագէտ:

Ալվար Կուլսթրանտ
շուէտ.՝ Allvar Gullstrand[1]
Ծնած է 5 Յունիս 1862(1862-06-05)[2][3][1][…]
Ծննդավայր Landskrona Parish[2][1]
Մահացած է 28 Յուլիս 1930(1930-07-28)[4][2][3][…] (68 տարեկանին)
Մահուան վայր Օսկար, Շուէտ[2][5]
Քաղաքացիութիւն  Շուէտ
Մայրենի լեզու շուէտերէն
Ուսումնավայր Ուփսալայի Համալսարան
Մասնագիտութիւն ակնաբոյժ, բժիշկ, համալսարանի դասախօս
Աշխատավայր Ուփսալայի Համալսարան
Անդամութիւն Շուէտի գիտութիւններու արքայական կաճառ, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա?, Finnish Society of Sciences and Letters? եւ Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ

Կենսագրություն

Խմբագրել

Ալվար Կուլսթրանտը 1894–1927 եղած է Ուփսալայի Համալսարանի ակնաբուժութեան եւ օփթիքագիտութեան փրոֆեսոր: Ան օփթիքական տեսարանները եւ աչքին ներսին լոյսի բեկումները ուսուցանելու համար բնագիտական թուագիտական մեթոտները կիրառած է: Սա աշխատանքին համար ան 1911-ին Բնագիտութեան եւ բժշկութեան բնագաւառի Նոպէլեան Մրցանակի արժանացած է:
Կուլսթրանտը նաեւ յայտնի է ասթիկմաթիզմի ուսումնասիրութիւնով[6] եւ ակնադիտակի (ophthalmoscope) եւ շտկող ոսպնեակներու կիրառումով աչքի վրայէն քաթարաքթի հեռացման համար:
Ան 1905-ին Շուէտի թագաւորական գիտութիւններու աքատեմիոյ անդամ ընտրուած եղած է եւ կը մտնէր Աքատեմիոյ բնագիտական մրցանակի կոմիտէի մէջ։ Կոմիտէի անդամ ըլլալուն ատենը ան օգտագործած է իր դիրքը արգելափակելու համար Ալպերթ Այնշթայնը յարաբերականութեան տեսութեան համար Նոպէլեան Մրցանակ շնորհելը:[7] Կուլսթրանտը ամուսնացած էր Սիկնի Պրէյտհոլցին (Signe Breitholtz, 1862–1946) հետ եւ մահացած է Սթոքհոլմ, թաղուած է Նորրա պեկրավնինկսփլաթսէն գերեզմանատանը:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել