Աղօրիք
Աղօրիք, հացահատիկ եւ այլ հատիկներ աղալու յարմարանք։
Պատմութիւն
ԽմբագրելՅայտնի է, որ ժամանակին (վաղ նէոլիթ) անցած է կատարելագործման շարք մը փուլեր։ Նախնական ձեւը կազմուած եղած է անողորկ երկու աղացաքարերէ՝
- վերինը՝ աւելի փոքր, ուռուցիկ մակերեսով, շրջանաձեւ (աշխատցուած են մէկ ձեռքով) կամ ձուաձեւ, մակոյկաձեւ (աշխատցուած են երկու ձեռքով), *ներքեւինը ունեցած է աւելի մեծ, լայն ու երկարաւուն, գոգաւոր մակերես։
Ցորենը լեցուցած են ներքեւի քարին վրայ եւ վերինը ետ ու առաջ շարժելով մանրացուցած։ Յետագային ստեղծուած է երկանքը՝ բաղկացած զոյգ տափակ, բոլորակ, տաշուած քարերով։
Վերին աղացաքարը պտտցուցած են ձեռքով։ Աւելի ուշ աղացաքարը պտտցնելու համար սկսած են օգտագործել ջուրի ուժը եւ յայտնագործած են ջրաղացը։ Ք.Ա. 6-րդ հազարամեակին աղօրիք օգտագործած են Առաջաւոր Ասիոյ մէջ։ Մօտ 10-րդ դարուն երեւան հասած է հողմաղացը, իսկ 18-րդ դարուն՝ շոգաղացը։
Ներկայիս աղօրիքի տարբեր ձեւերուն փոխարինած են կատարելագործուած ալրաղացային սարքեր ու մեքենաներ։
Միջնադարեան Հայաստանի մէջ
ԽմբագրելՄիջնադարեան Հայաստանի մէջ, համաձայն վիմական եւ մատենագրական տուեալներու, հինէն ի վեր գործած են ջրաղացներ։ 10-13-րդ դարերուն վիմական արձանագրութիւններու վրայ բազմաթիւ յիշատակութիւններ կան՝ վանքերուն, եկեղեցիներուն մէկ կամ երկու ակ ջրաղացներու նուիրաբերութեան մասին։
Զաքարեան Իվանէ Աթաբեկը եւ իր կինը՝ Խոշաքը, 1231 թուականին Վերին Շիրակի ջրաղացներէն ստացուող հարկը կը շնորհեն Շիրակաւանին։ Դոփեան տոհմի իշխան Հասանի կինը՝ Մամքանը, 1310-ական թուականներուն Գեղարքունիքի Բրդի Այրք գիւղի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ ընծայած է մէկ ջրաղաց եւ կալուածներ։
Արագածոտն գաւառի տէր Վաչուտեան Վաչէի եղբայր՝ Սմբատ իշխանը (13-րդ դարու սկիզբ) մահանալով, իր կնոջը՝ Զմրուխտին ձգած է միակ ջրաղացը, որ Զմրուխտն ընծայած է Հոռոմոսի վանքին։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Millstone Dressing Tools
- European millstone quarries: a database
- Abandoned Millstones - Peak District
- Video clip demonstrating millstone dressing
- Millstones & Querns on Flickr
- Atlas of the millstones of France and Europe archive
- Millstones. Recherche, protection et valorisation d'un patrimoine industriel européen (Antiquité-xxie s.) archive. International symposium, Grenoble - Thursday 22nd to Sunday 25th September 2005 - Maison des Sciences de l'Homme-Alpes.
- Techniques in Greco-Roman antiquity archive.
- The Dussart mill archive
- History of anille archive
- Le moulin de la Mousquère archive Detail of the grindstone's grain-feeding mechanism
- Millstone" encyclopedia article on wikisources
- [PDF] Processing techniques archive
- [PDF] And man created the millstone archive
- Fédération Des Moulins de France archive, Monde des Moulins magazine archive
- Fédération Française des Associations de sauvegarde des Moulins archive, Moulins de France magazine archive
- Rotary hand mills archive
- Millstone Dressing Tools
- European millstone quarries: a database Archived 2008-09-16 at the Wayback Machine.