Ամսթերտամի Սխիփհոլ Օդակայան
52°18′29″N 4°45′51″E / 52.3081°N 4.7642°E
Koninklijke Luchthaven Schiphol | |||
---|---|---|---|
ԻԱԹԱ՝ AMS ԻՍԱՕ՝ EHAM | |||
Ամփոփում | |||
Բարձրութիւն ԲԾՄ | ֆտ / -11 մ | ||
Կայք | |||
Վազքուղի | |||
Ուղղութիւն | Երկարութիւն, մ | Ծածկոյթ | |
մ | |||
18R/36L | 3800 | Ասփաղտ | |
06/24 | 3500 | Ասփաղտ | |
09/27 | 3453 | Ասփաղտ | |
18L/36R | 3400 | Ասփաղտ | |
18C/36C | 3300 | Ասփաղտ | |
04/22 | 2014 | Ասփաղտ | |
Վիճակագրութիւն (2017) | |||
Ուղեւորներ | 68 515 425 | ||
Բեռնափոխադրում (թոննաներով) | 1 752 498 | ||
Օդանաւերու ելումուտ | 496 748 | ||
Տնտեսական ազդեցութիւն | $27.3 միլիար[1] | ||
Sources: CBS[2] Schiphol Group[3] |
Ամսթերտամի Սխիփհոլ Օդակայան (հոլ.՝ Luchthaven Schiphol, անգլերէն՝ Amsterdam Airport Schiphol ԻԱԹԱ AMS ԻՍԱՕ EHAM), Նեթերլանտներու գլխաւոր օդակայանն է: Տեղակայուած Ամսթերտամէն դէպի հարաւ-արեւմուտք ինը քիլոմեթրի վրայ, Հարլեմմերմեր տարածքին: Եւրոպայի երրորդ ամենազբաղած օդակայանն է: Օդակայանը կառուցուած է մեկ թերմինալի սկզբունքով՝ մեկ մեծ թերմինալը երեք ընդարձակ սպասասրահներու բաժնուած է:
Սխիփհոլը KLM-ի գործունէութեան կեդրոնն է:
Բացուած է 16 Սեպտեմբեր 1916-ին որպէս ռազմական հենակայան: Առաջին Համաշխարհային Պատերազմի վերջին Սխիփհոլը նաեւ սկսաւ օգտագործուիլ քաղաքացիական նպատակներով: 1940-ին մօտ օդակայանն ուներ չորս ասփաղտեայ վազքուղիներ: Յոյն թուականին օդակայանը զաւթեցին գերմանացի զօրայինները: Օդակայանը աւերած էր ռմբահարութենէ, սակայն պատերազմի աւարտին արագ կերպով վերակառուցուած է: 1949-ին որոշուած է, որ Սխիփհոլը պիտի դառնայ Նեթերլանտներու առաջնային օդակայանը:
Բնութագրող Ցուցանիշները
ԽմբագրելՍխիփհոլ օդակայանը կարեւոր եւրոպական օդակայան մըն է, աշխարհամասի երրորդն է իր զբաղուածութեամբ եւ աշխարհիս տասներկուերորդը՝ 2016-ին (14րդը՝ 2015-ին, 2014-ին եւ 2013-ին եւ 16րդը՝ 2012-ին): Անիկա նաեւ կը դասուէ որպէս աշխարհիս հինգերորդը ըստ ուղեւորներու հոսքի եւ տանվեցերորդը բեռնափախադրումներու թոննաժով: 63 625 664 ուղեւորներ հատած են օդակայանը 2016-ին:[4]
2010-ին, ճամբորդներու 65.9%-ը օդակայանն օգտագործած են դէպի Եւրոպա կամ հոնկէ թռչելու համար,11.7%-ը՝ դէպի Ամերիկա կամ հոնկէ եւ 8.8%-ը՝ դէպի Ասիա կամ հոնկէ: Բեռնափախադրումներու ծաւալը գլխաւորապէս (45%) եղած է Սխիփհոլի եւ Ասիոյ միջեւ եւ Հիւսիսային Ամերիկայի (17%).[5]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Amsterdam airport – Economic and social impact»։ Ecquants։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 29 October 2013-ին։ արտագրուած է՝ 7 September 2013
- ↑ «CBS StatLine – Luchtvaart; maandcijfers Nederlandse luchthavens van nationaal belang»։ արտագրուած է՝ 26 December 2014
- ↑ «Transport and Traffic statistics»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 December 2019-ին։ արտագրուած է՝ 26 December 2014
- ↑ https://www.schiphol.nl/nl/download/b2b/1492598577/5gkv6PclU4GOUEWyQqwEuU.xlsx
- ↑ «Annual Report Schiphol Group 2010»։ Schipholgroup։ 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-12-15-ին