Այիոս Անտոնիոս (յուն․՝ Άγιος Αντώνιος Νισύρου), կղզիակ, Նիսիրոս, Տոտեքանիսա, Էգէական ծով, Յունաստան։

Կղզի
Այիոս Անտոնիոս
Άγιος Αντώνιος Νισύρου
Այիոս Անտոնիոս կղզիակը․ Նիսիրոսին հիւսիսը, Եալի կղզիին արեւելքը
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Տարածութիւն 0,08 քմ²
Բնակչութիւն 0 մարդ (2011)

Հակիրճ տեղեկութիւններ Խմբագրել

Կը գտնուի Նիսիրոս կղզիին հիւսիսը, Եալիին մօտ։ Տարածութիւնն է 0,080քլ․²։ Որպէս բնակավայր հաստատուած է 2001-ին, իսկ ըստ 2011-ի մարդահամարին անբնակ է։ Անոր բրայ կը գտնուի Այիոս Անտոնիոս մատուռը։

Բնապահպանում Խմբագրել

Այիոս Անտոնիոս, ինչպէս նաեւ Նիսիրոս եւ անոր շուրջը գտնուող կղզիակները յայտարարուած են "Natura 2000" յատուկ բնապահպանման գօտի հետեւեալ տեսակներուն համար․ արծիւավազէ (Buteo rufinus), եւրոպական թաւալող (Coracias garrulus), մոխրատորդիկ (Emberiza caesia) եւ պեխագեղգեղող (Sylvia rueppelli)։

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ Խմբագրել