Էգէական Ծով[1], յուն․՝ Αιγαίο πέλαγος կիսափակ ծով Միջերկրական ծովուն աւազանին մէջ, արեւելեան մասին, Յունաստանի եւ Փոքր Ասիոյ միջեւ։ Հին ժամանակներուն կը կոչուէր նաեւ Արքիփելաղոս Αρχιπέλαγος։ Կ'ողողէ Յունաստանի եւ Թուրքիոյ ափերը։ Տարտանելի եւ Վոսփորի նեղուցներուն միջոցաւ յաջորդաբար Մարմարայի եւ Սեւ Ծովերուն կը միանայ։ Տարածութիւնն է 240.000 քմ2, առաւելագոյն խորութիւնը 2561 մ. (Կրետէ եւ Քիքլատես կզիներուն միջեւ)։ Կ՛ընդգրկէ հարիւրաւոր մեծ ու փոքր կղզիներ, ժայռակղզիներ[2]։ Գլխաւոր նաւահանգիստներն են Փիրէան, Սելանիկը, եւ Զմիւռնիան (Իզմիր)ը։

Էգէական Ծով
յուն․՝ Αιγαίον πέλαγος
թրք.՝ Ege Denizi
Կաղապար:Լեզու bg

Էգէական Ծով - Պալքանեան թերակղզիին հարաւ-արեւելքը․ կը տարածուի Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ։
դասաւորում
Երկիր Յունաստան
Թուրքիա
Ջրատարածութիւն Միջերկրական ծով
Ընդհանուր մակերեսը 214 հազ. քմ²
Էգէական Ծովը իր բազմաթիւ կղզիներով․ անկէ ծնունդ առաւ Արգիփելաղօ անունը- The Aegean Sea with its large number of islands is the origin of the term archipelago.

Անուանում

Խմբագրել
 
Թիսէան կը սպաննէ Մինոդաւրոն․ անօթագրութիւն Ք․Ա․440-430 թուական

Անուանումին համար, շատ տարբերակներ կան։ Ըստ հին յունական առասպելի մը՝ անուանումը յառաջացած է Աթէնքի Էղէոս արքայի անունէն։ Էղէասի որդին՝ Թիսէաս կ՛անցնի Կրետէ կղզին Մինոթաւրոս հրէշը սպաննելու համար, որպէսզի Աթէնքը ազատէ Մինոասեան գերիշխանութենէն ու անոր հարկ տալէն։ Էղէաս (Եգէոս) եւ Թիսէաս կը պայմանաւորուին թէ՝ յաղթանակով վերադառնալու պարագային, Թիսէաս նաւուն սեւ առագաստները պիտի փոխարինէ սպիտակ առագաստներով։ Սակայն, յաղթանակէն ետք Թիսէաս կը մոռնայ առագաստները փոխել։ Հայրը տեսնելով սեւ առագաստներով վերադարձող նաւը, կը կարծէ թէ որդին սպաննուած է եւ Սունիօ հրուանդանի (Ատիկէի- թերակղզի- նահանգին հարաւային ծայրամասը) Փոսիտոնի տաճարէն ինքզինքը ծովը կը նետէ։ Այդ օրէն ծովը կը կոչուի Էգէական։[3]

 
Սունիոյ հրուանդան, Փոսիտոնի տաճարը․ նկարը կը դիտէ հիւսիս արեւմուտքը

Ստուգաբանութեան մը համաձայն, անունը առաջացած է հին յունարէնի էղեալոս αιγιαλός բառէն, կը նշանակէ ծովափ․ ըստ «Իլիական» եւ «Ոդիսական» դիւցազներգութիւններուն, ծովու աստուծոյ Փոսիտոնային բնակութեան վայրը։

Ֆրանքներու ժամանակ, բիւզանդացի կայսր Միքայէլ Ը․ Փալէոլողոն եւ Վենետիկցիները, Էգէական Ծովը Արխիփելաղօ (Արգիփելաղօ) Αρχιπέλαγο եզրով կը բնորոշէին․ ձեւազեղծութիւն՝ յունարէն Էգէական Ովկիանոս Αιγαίο πέλαγος անուանման։ Ժամանակակից յունարէն լեզուն այս անուանումով այժմ Ծովուն կղզիներուն ամբողջութիւնը կը հիմնաւորէ։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Սահմաններ

Խմբագրել
 
Էգէական ծովուն սահմանները, Միջերկրական ծովուն հիւսիս արեւելքի մաս

Երեք կողմերէ ծովուն սահմանները ցամաքամաս եւ կամ՝ թերակղզի են։ Հարաւէն, կղզիներու շարք մը, Էգէականը Միջերկրականի արեւելեան աւազանէն կը բաժնէ․ Քիթիրա Kythera, Անտիքիթիրա Antikythera, Կրետէ Crete, Քասոս Kasos, Քարփաթոս Karpathos եւ Ռոտոս Rhodes։ Արեւելքի թերակղզին, Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը, ծովուն արեւելեան սահմաններն են, իսկ Յունաստանի մայր ցամաքամասը անոր արեւմտեան սահմանն է։

Ենթակառոյցներ

Խմբագրել

Էգէական Ծովը կը ներառնէ քանի մը ծովեր՝ Թրակիոյ ծովը Θρακικό πέλαγος (հիւսիսը), Իքարիօ ծովը Ικάριο πέλαγος (կեդրոն-արեւելք), Տոտեքանեսեան ծովը Δωδεκανησιακή θάλασσα (հարաւ արեւելք), Քարփաթիօ ծովը Καρπάθιο πέλαγος (հարաւ եւ հարաւ-արեւելք), Կրետական ծովը Κρητικό πέλαγος (կզիին հիւսիսը), Միրթեան ծովը Μυρτώο πέλαγος (Սունիօ հրուանդանի եւ Քիթիրա կղզիին միջեւ) եւ Էվոյիքոս ծովը Ευβοϊκή θάλασσα (կը ջրէ համանուն կղզին

Նաւահանգիստներ

Խմբագրել

Գլխաւոր նաւահանգիստն է Փիրէան Piraeus (կապուած յօդուածներ՝ Յունաստան, Աթէնքի տարածաշրջան[4]

 
Ռոտոս կղզին․ Մանտրաքի -Mandraki- նաւահանգիստ

Էգէական ծովուն ուրիշ մեծ նաւահանգիստները[5]

Խմբագրել

Կղզեխումբեր[6]

Խմբագրել
 
Էգէական Ծովուն կղզիները․ հարաւը ամենամեծ կղզին, Կրետէն

Բուն արձանագրութիւն՝ Եգէական Ծովուն Կղզեխումբերն ու կղզիները[1]

Էգէական Ծովուն կղզիները բոլորն ալ, ի բացառեալ երկուքէ (Իմվրոս եւ Թենետոս), Յունաստանին կը պատկանին։ Անոնք կը բաժնուին եօթը խումբերու։

Հիւսիս արեւելեան կղզիները, թիւով 35

Խմբագրել
 
Փսարա
 
Իքարիա․ Նաս ծովափը
 
Խիոս․ Ջաղացքները, կը գտնուին կղզիին հիւսիսային շրջանը
 
Սամոս․ արեւելեան կողմը - Դիմացը Թուրքիան
 
Սամոթրաքի․ Խորա, կղզիին մայր քաղաքը
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Այոս Էֆսրաթիոս Άγιος Ευστράτιος Áyios Efstrátios
Այիոս Մինաս Άγιος Μηνάς Agios Minas
Ալաթոնիսի Αλατονήσι (Αλατσονήσι) Alatonisi (Alatsonisi)
Ամուլիանի Αμμουλιανή Ammouliani
Անթրոփոֆաս Ανθρωποφάς (Μεγάλος Ανθρωποφάς, Μεγάλος Ανθρωποφάγος, Ανθρώ) Anthropofas
Անտիփսարա Αντίψαρα Antipsara
Հիոս Χίος Khíos
Էքաթոնիսա Εκατόνησα Hekatónisa
Ֆուրնի Φούρνοι Κορσέων Fourni Korséon
Իքարիա Ικαρία Ikaria
Քիսիրիա Κισηριά (Διάποροι) Kisiria (Diaporoi)
Լիմնոս Λήμνος Límnos
Իմվրոս Ίμβρος Imvros
Քաւքանաս Καυκανάς Kafkanas
Քալողերոս կղզիակ Νησίδα Καλόγερος Nisida Kalogeros
Լեզվոս Λέσβος Lésvos
Մաքրոնիսի Μακρονήσι (Μακρύ) Makronisi (Makri)
Մեղալոնիսի Սիղրիու Լեզվու - Նիսիոփի Μεγαλονήσι Σιγρίου Λέσβου (Νησιώπη, Νησιώτη, Σίγρι) Megalonisi (Nisiopi)
Ինուսես Οινούσσες Oinousses
Փասաս (կղզիակ) Πασάς (Παναγία) Pasas (Panagiá)
Փսարա Ψαρά Psará
Մաւրիա Μαύρια Mavria
Սամիոփուլա Σαμιοπούλα Samiopoula
Սամոս Σάμος Sámos
Սամոթրաքի Σαμοθράκη Samothráki
Սերղիցի Σεργίτσι Λήμνου Sergitsi Limnou
Թենետոս Τένεδος Ténedhos
Թասոս Θάσος Thásos
Թասոփուլա Θασοπουλα Thasopoula
Թիմենա Θύμαινα Thimena
Թիմէնաքի Θυμαινάκι Thymainaki
Թոքմաքիա Τοκμάκια (Τομαρονήσια, Τομάρια, Ασπρονήσια) Tokmakia (Tomaronisia)
Էկլեզոնիսի Εγγλεζονήσι (Μακρονήσι) Englezonisi (Makronisi)
Զուրաֆա Ζουράφα (Λαδόξερα, Λαδοξέρα) Zourafa (Ladoksera)

Էվիայի կղզեխումբը (9 մեծ ու փոքր կղզիներ)

Խմբագրել
 
Էվիա․ Քարիսդոս- բերդը, հարաւային ծայրամասին
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Արղիրոնիսօ Αργυρόνησο (Αργυρόνησος) Argyroniso
Էլաֆոնիսոս (կղզի) Ελαφόνησος Elafonisos
Էվիա Εύβοια Evia
Լիհատոնիսիա Λιχαδονήσια Lichadonisia (Μονολιά & Στρογγύλη)
Մանտիլու Μανδηλού Mandilou
Փեթալյի Πεταλιοί Petalii
Փոնտիքոնիսի (Էվիա) Ποντικονήσι Ευβοίας Pontikonisi Euboeas
Ռաֆդիս Ράφτης (Ράφτη) Raftis
Սթիրա Էվիաս Στύρα Ευβοίας Styra Euboeas
 
Քիրա Փանաղիա
 
Փերիսթերա․ նկարուած Ալոնիսոյէն
 
Եուրա, նկարուած Քիրա Փանաղիա կղզիէն

Սփորատես, թիւով 15

Խմբագրել
 
Սքոփելոս
 
Սքիրոս
Կղզիներն ու անուանում
Հայերէն Greek
Ատելֆի Αδελφοί Adelfoi
Ալոնիսոս Αλόννησος Alónnisos
Եուրա Γιούρα Gioura
Քիրա Փանայիա Κυρά Παναγιά Kirá Panagiá
Փերիսթերա Peristéra
Փիփերի Πιπέρι Pipéri
Փոտիա Πόδια (Ποδιές) Podia
Փսաթուրա Ψαθούρα Psathoura
Սարաքինօ Σαρακηνό Sarakino
Սքանծուրա Σκάντζουρα Skántzoura
Սքիաթոս Σκιάθος Skiáthos
Սքոփելոս Σκόπελος Skópelos
Սքիրոփուլա Σκυροπούλα Skiropoula
Սքիրոս Σκύρος Skiros
Ցուկրիա Τσουγκριά Tsougria

Քիքլատես

Խմբագրել
 
Փոլիէղոս

Քիքլատես կղզեխումբը կը բաղկանայ 33 կղզիներէ, 8 կղզիակախմբակներէ եւ բազմաթիւ կղզիակներէ եւ ժայռակղզիակներէ։

 
Անաֆի
 
Թիրասիա
 
Իոս
 
Սիքինոս
Գլխաւոր կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Ամորղոս Αμοργός Amorgós
Անաֆի Ανάφη Anáfi
Անտրոս Άνδρος Ándros
Անտիքերոս Αντικέρια Antikeria (Άνω Αντικέρι / Αντίκερος & Κάτω Αντικέρι / Δρίμα / Δρύμα)
Անդիմիլոս Αντίμηλος Antimilos
Անդիփարոս Αντίπαρος Antiparos
Անիտրոս Άνυδρος (Αμοργοπούλα) Anydros (Amorgopoula)
Խրիստիանի Χριστιανή Christiani
Տիլոս Δήλος Dhilos
Տեսփոդիքօ Δεσποτικό Despotikó
Տիտիմի Διδύμη (Γάιδαρος, Γαϊδουρονήσι)
Տոնուսա Δονούσα Donousa
թրաղոնիսի Τραγονήσι (Δραγονήσι) Tragonisi (Dhragonisi)
Ֆոլեղանտրոս Φολέγανδρος Folégandros
Եարոս Γυάρος Giáros
Քթափոտիա Κταπόδια (Σταπόδιο) Ktapodia (Stapodio)
Իոս Ίος Ios
Իրաքլիա Ηρακλειά Irakliá
Քէա Κέα Kéa, Τζια Tziá (Zia)
Քերոս Κέρος Kéros
Քիմոլոս Κίμωλος Kimolos
ՔուֆոնիսիԽ Κουφονήσια Koufonisia
Քիթնոս Κύθνος Kithnos
Մաքրոնիսոս Μακρόνησος Makrónisos
Միլոս Μήλος Mílos
Միքոնոս Μύκονος Míkonos
Նաքսոս Νάξος Náxos
Փահիա Παχειά (Αναφόπουλο) Pacheia (Anafopoulo)
Փարոս Πάρος Páros
Փոլիէղոս Πολύαιγος Poliegos
Փրասուրա Πρασούρα (Κοπριά) Prasoura (Kopria)
Ռինիա Ρήνεια Rinia
Սանթորինի Σαντορίνη Santoríni, Θήρα Thira
Սհինուսա Σχοινούσα Schinousa
Սերիֆոփուլա Σεριφοπούλα Serifopoula
Սերիֆոս Σέριφος Sérifos
Սիֆնոս Σίφνος Sifnos
Սիքինոս Σίκινος Sikinos
Սիրոս Σύρος Siros
Թիրասիա Θηρασία Thirasiá
Թինոս Τήνος Tinos
 
Փորոս
 
Ֆալքոներա

Սարոնիքօ Ծոցին կղզիները (կամ Արղօ-Սարոնիքոյի կղզիները), թիւով 11

Խմբագրել
 
Սփեցես
 
Իտրա

Սարոնիքոս ծոցին կղզիները։

Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Էղինա Αίγινα Egina
Այիոս Եորղոս, Իտրա Άγιος Γεώργιος (Σαν Τζώρτζης) Agios Georgios Hydras
Ակիսդրի Αγκίστρι Ankistri
Արսիտա Αρσίδα (Ελεούσα, Ελαιούσα, Αρτσιδάς, Αργέντας) Arsida
Տոքոս Δοκός Dokós
Ֆալքոներա Φαλκονέρα (Γερακούνια) Falkonera (Gerakounia)
Իտրա Ύδρα Idra
Փորոս Πόρος Póros
Սալամինա Σαλαμίνα Salamína
Սունիոն (Քոլոնես) Σούνιον (Κολωνές)
Սփեցես Σπέτσες Spétses
 
Օֆիտուսա
 
Սարիա, Քարփաթոսին բացերը

Տոտեքանիսա, թիւով՝ 51

Խմբագրել

Տոտեքանիսայի կղզիները։

 
Արքի
 
Աստիփալէա, արեւածագ
 
Քալիմնոս
 
Քարփաթոս
 
Սիմի
Կղզիներն եւ անուանում
Հայերէն Յունարէն
Ատելֆի կղզիներ՝ (Մեծ ու Փոքր) Νήσοι Αδελφοί (Αδέλφια) Nisoi Adelfoi (Adelfia) (Μεγάλος Αδελφός & Μικρός Αδελφός)
Աղաթոնիսի Αγαθονήσι Agathonisi
Ասքինա Αντίτηλος (Άσκινα) Anditilos (Askina)
Արքի Αρκοί Arki
Արմաթիա Αρμάθεια Armáthia
Ալիմիա Αλιμιά Alimiá
Ասթաքիդոնիսիա (Ասթաքիդա եւ Ասթաքիդոփուլօ) Αστακιδονήσια (Αστακίδες) Astakidonisia (Astakides)

(Αστακίδα & Σιάλ/Σύλα/Φωκά & Νήμο & Αστακιδόπουλο/Ατσακιδόπουλο)

Ասթիփալէա Αστυπάλαια Astipálea
Աւղօ Αυγό Avgo
Համիլի Χαμηλή Chamili, Χαμηλονησι Chamilonisi
Տիվունիա կղզիակներ Νησίδες Διβούνια (Ουανίανησια) Nisides Divounia (Ouanianisia)
Ֆարմաքոնիսի Φαρμακονήσι Farmakonisi
Եալեսինօ Γιαλεσίνο Gialesino
Ղլարոս Γλάρος Glaros
Եալի Γυαλί Gialí
Հալքի Χάλκι Hálki
Իմիա՝ Մեծ ու Փոքր Ίμια (Λίμνια) Imia (Limnia) (Μεγάλη Ίμνια / Μεγάλη Λιμνιά & Μικρή Ίμνια / Μικρή Λιμνιά)
Քալոլիմնոս Καλόλιμνος Kalólimnos
Քալիմնոս Κάλυμνος Kálimnos
Քանտելիուսա Καντελιούσσα Kandelioussa
Քարփաթոս Κάρπαθος Kárpathos
Քասոս Κάσος Kásos
Քասթելորիզօ Καστελλόριζο Kastellórizo
Քինարոս Κίναρος Kinaros
Քոս Κώς Kós
Լերոս Λέρος Léros
Լիփսի Λειψοί Lipsi
Լեւիթա Λέβιθα Lévitha
Լիատի կղզիակներ՝ Մեծ ու Փոքր Νησίδες Λιάδι (Λιβάδι) Nisides Liadi (Livadhi) (Μεγάλο Λιάδι & Μικρό Λιάδι)
Մարմարաս Μαρμαράς Marmaras
Մաւրա Μαύρα
Նիմոս Νίμος Nimos
Նիսիրոս Νίσυρος Nísiros
Օֆիտուսա Οφιδούσσα Ofidoussa
Փահիա Παχειά (Παχιά) Pachia
Փաթմոս Πάτμος Pátmos
Փերղուսա Περγούσα Pergousa
Փլաթի Πλάτη (Πλατύ) Plati
Փսերիմոս Ψέριμος Psérimos
Ռօ Ρω Rhó
Ռոտոս Ρόδος Ródhos
Սարիա Σαρία Saria
Սեսքլիա Σεσκλιά Sesklia
Սոֆրանա կղզիակներ՝ Մեծ, Փոքր

եւ Սոհաս

Νησίδες Σοφρανά Nisides Sofrana (Μεγάλο Σοφράνο / Ζαφοράς & Μικρό Σοφράνο & Σοχάς)
Սթրոկիլի - Նիսիրօ կղզիին Στρογγυλή Νισύρου Stroggyli Nisyrou
Սթրոկիլի - Քաստելորիզօ կղզիին Στρογγύλη Strongyli
Սիմի Σύμη Simi
Սիրնա Σύρνα Sirna
Թելենտոս Τέλενδος Télendos
Թիլոս Τήλος Tílos
Թրիանիսեա՝ Մեսոնիսի, Փլակիտա

եւ Սթեֆանիա

Τριανήσια
 
Կրետէ
 
Սփինալոկա կղզիակը
 
Տիոնիսատես, Եանիսատա

Կրետէ ու իր շուրջի մեծ ու փոքր կղզիները, թիւով՝ 16

Խմբագրել
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Այի Թէօտորի (Կրետէ) Άγιοι Θεόδωροι Agioi Theodoroi
Աւղօ Լասիթիու Αυγό Λασιθίου Avgo Lasithou
Հրիսի (Էշակղզի) Χρυσή (Γαϊδουρονήσι) Chrysi
Կրետէ Κρήτη Kríti
Տիա Δία Dia
Տիոնիսիադես Διονυσιάδες (Γιανυσάδες) (Γιανυσάδα & Δραγονάδα & Παξιμάδα & Παξιμαδάκι)
Էլաֆոնիսի, Խանիա Ελαφονήσι Χανίων Elafonisi Chanion
Ղաւտոփուլա Γαυδοπούλα Gavdopoula
Ղաւտոս Γαύδος Gávdos
Ղրամվուսա Γραμβούσα (Γραμπούσα) Gramvousa (Ήμερη Γραμβούσα & Άγρια Γραμβούσα)
Քուֆոնիսի Κουφονήσι Koufonisi
Լութրօ Λουτρό Loutro
Փոնտիքոնիսի, Կրետէ Ποντικονήσι Pontikonisi
Սփինալոկա Σπιναλόγκα (Καλυδών) Spinalonga
Քիթիրա* Κύθηρα (Τσιρίγο)
Անտիքիթիրա* Αντικύθηρα (Τσιριγότο) Antikythera

*Այս վերջին երկուքը, հակառակ որ կը գտնուին Էգէական Ծովուն կողմը, մաս կը կազմեն Յոնիական Ծովուն կղզիներուն։

Վերոնշեալ բոլոր կղզեխումբերուն կողքին, ցիրուցան բազմաթիւ ժայռ-կղզիներ կան։

 
Մելդեմիա հովերը․ Etesians (meltemia)․ կը պատահին երբ միաժամանակ բարձր ճնշում կը կազմուի Պալքանեան թերակղզիին վրայ (H) եւ ցած ճնշում՝ Փոքր Ասիոյ վրայ (L)

Էգէական ծովուն բազմաթիւ կղզիները եւ կամ կղզեխումբերը, Յունաստանի մայր ցամաքամասին լեռներու կամ լեռնաշղթաներուն շարունակութիւնն են․ օրինակ՝ լեռնաշղթայ մը ծովուն մէջէն կ՛երակրի մինչեւ արեւելեան Հիոս կղզին, ուրիշ մը Էվիա կղզիէն՝ Սամոս կղզին։ Երրորդ լեռնաշղթայ մը Պելոպոնեսէն կ՛անցնի Կրետէ եւ կ՛երկարի մինջեւ Ռոտոս, բաժնելով այսպէս Միջերկրականը Էգէականէն։

Էգէականի կլիման, յար ու նման՝ արեւելեան Միջերկրականին բարեխառն է։ Ծովուն արեւմտեան եւ արեւելեան ցամաքամասերուն կլիմայէն աւելի մեղմ է․ ամառներու տաքը այդքան ծանր չէ շնորհիւ Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր ամիսներուն Ծովը թափանցող Մելդեմիա հիւսիսային հովերուն։

Էգէական Ծովուն մէջ թափող գետեր

Խմբագրել

{կապուած յօդուած՝ Յունաստան#Գետեր}

Ծովուն մէջ թափող գլխաւոր գետերն են՝ Ինահոս - Պելոպոնեսի Արղոլիտա նահանգ Ίναχος (Αργολίδα), Սփերհիոս եւ Փինիոս - Թեսալիա Σπερχειός, Πηνειός (Θεσσαλία), Ալիաքմոնաս, Լուդիաս, Աքսիոս եւ Սթրիմոնաս - Մակետոնիա Αλιάκμονας, Λουδίας, Αξιός, Στρυμόνας (Μακεδονία), Նեսթոս եւ Էվրոս (Թրակիա) Νέστος, Έβρος (Θράκη), Քայքոս, Էրմոս, Քաւսթրոս եւ Մէանտրոս - Փոքր Ասիա, Թուրքիա Κάικος, Έρμος, Κάυστρος, Μαίανδρος (Μ. Ασία) եւ այլն։

Բնակչութիւն

Խմբագրել

Էգէական Ծովուն ափերուն գլխաւոր քաղաքներն ու անոնց բնակչութեան թիւը հետեւեալն է (2011-ի Յունաստանի մարդահամարի տուեալներ[7]

Շարք Քաղաք Երկիր Շրջան Բնակչութեան թիւ
1 Աթէնք - Athens Յունաստան - Greece Կեդր․ Յունաստան - Central Greece 3,090,508
2 Զմիւռնիա - İzmir Թուրքիա - Turkey Զմիւռնիա - İzmir Province 2,947,000
3 Սելանիկ - Thessaloniki Յունաստան - Greece Կեդր․ Յունաստան - Central Macedonia 824,676
4 Փիրէա - Piraeus Յունաստան - Greece Ատիկէ - Attica 448,997
5 Իրաքլիօ - Heraklion Յունաստան - Greece Կրետէ - Crete 173,993
6 Վոլոս - Volos Յունաստան - Greece Թեսալիա - Thessaly 144,449
7 Չանաքքալէ - Çanakkale Թուրքիա - Turkey Չանաքքալէ - Çanakkale Province 111,137
8 Խանիա - Chania Յունաստան - Greece Կրետէ - Crete 108,642
9 Ռոտոս (քաղաքը) - Rhodes (city) Յունաստան - Greece Հարաւային Էգէական - South Aegean 86,199
10 Ալեքսանտրուփոլի - Alexandroupoli Յունաստան - Greece Արեւել․ Մակետոնիա եւ Թրակիա - Eastern Macedonia and Thrace 72,959

Բնապահպանում

Խմբագրել
 
Ալոնիսոս Αλόνησος, Կապոյտ քարայրը - Natura 2000 պահպանուած շրջան

Յունաստանը իր ծովեզրերուն երկայնքին, հաստատած ու սահմանած է քանի մը ծովային բնապահպանման շրջաններ։[8][9] Ըստ Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) Network of Managers of Marine Protected Areas in the Mediterranean, յունական չորս շրջաններ այս ցանցին կը մասնակցին, անոնցմէ մէկը Էգէական Ծովուն մէջ է՝ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը Alonnisos Marine Park։[10]

Պատմութիւն

Խմբագրել

Հնադարեան Շրջանէն մինչեւ Միջնադար

Խմբագրել
 
Սալամինա կղզին, ուր տեղի ունեցաւ յոյներուն եւ պարսիկներուն միջեւ ճակատագրական նաւամարտը

Հնադարեան շրջանին, Էգէականը իր կղզիներու բնակչութեան եւ այլ դրացի ծովափնեայ ժողովուրդներու ծովային նաւարկութեան կը նպաստէ․ Քիքլատեսի, Մինոասեան, Փիւնիկեցիներու, Լելեկներու եւ յոյներու։ Ծովուն լեռնային եւ անկանոն ափերը բնական պատսպարաններ են․ այսպէս եւրոպական պատմութեան առաջին ծովապետութիւններու օրրանը կը դառնայ՝ Մինոասեան Կրետէի եւ Աթէնքի։

Հռոմէական Կայսրութեան շրջանին եւ մինչեւ Բիւզանդական Կայսրութեան վերջաւորութեան, Էգէականի ծովեզրերու ամբողջութիւնը կը պատկանին նոյն պետութեան կամ տիրապետութեան։

Կապուած յօդուածներ՝ Յունաստան#Մինչեւ Ք.Ա. 12-րդ դար, Յունաստան#Հին Յունաստան, Յունաստան#Հռոմէական Շրջան, Յունաստան#Բիւզանդական Կայսրութեան շրջան

Օսմանեան տիրապետութեան շրջան

Խմբագրել

Էգէականի ափերը կը բաժնուին զանազան փոքր ու մեծ պետութիւններու կամ իշխանութիւններու միջեւ․ օսմանեան, յունական, լատին։

կապուած յօդուած՝ Յունաստան#Օսմանեան տիրապետութեան Ժամանակաշրջան

Յունաթրքական հակամարտութիւն

Խմբագրել

Յունաստան անկախութեան պատերազմներ տանելէ ետք, 1830 թուականին իր անկախութեան կը տիրանայ։ Նախ Պեղոպոնեզի շրջանով, ապա կամաց-կամաց կը վերատիրանայ մնացեալ յունական ցամաքամասին եւ կղզիներուն։ 20-րդ դարուն սկիզբներուն կը հասնի մինչեւ Փոքր Ասիոյ ափերուն յունական հնադարեան քաղաքներուն եւ շրջաններուն։ Ի վերջոյ, 1922-ի Լոզանի դաշնագրով, Թուրքիոյ կը յանձնէ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը․ կ՛առաջանայ բնակչութեան աղիտալի տեղափոխում, վերջ տալով երկու հազար տարիներէ աւելի հոն հաստատուած յոյն բնակչութեան։ կապուած յօդուած՝ Յունաստան#Նորագոյն շրջան

Այս թուականէն ետք, Թուրքիան հակառակ իր ստորագրած Լոզանի դաշնագրին, Էգէական Ծովը վէճի առարկայ կը դարձնէ իր եւ Յունաստանի միջեւ։[2]

Տնտեսութիւն եւ քաղաքականութիւն

Խմբագրել

Կղզիներու պատկանելութիւն

Խմբագրել
 
Իմվրոս եւ Թենետոս յունական կղզիները որ Լոզանի Դաշինքով Թուրքիոյ յանձնուեցան

Էգէականը բազմահազար կղզիներու ծով մըն է, ծովուն ջուրերը հարաւէն կը հասնին մինչեւ Կրետէ: Կղզիները կը պատկանին Յունաստանին, բացի երկուքէ, որոնք 1922Լոզանի դաշինքով Թուրքիոյ յանձնուած են։ Ատոնք են Թենեդոս (թրք.՝ Bozcaada, յուն․՝ Τένεδος Թենետոս) եւ Իմվրոս (թրք.՝ Gökçeada, յուն․՝ Ίμβρος Իմվրոս) կղզիները:

Քարիւղատար Ոլորտը

Խմբագրել

Էգէական Ծովը քարիւղի ընդարձակ պահեստներ ունի։ Քարիւղի այս պահեստներու օգտագործումը, Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ վէճեր կ՛առաջացնէ։ Շատ երկիրներ եւ ընկերութիւններ կը հետաքրքրուին, սակայն ոչինչ կրնայ ըլլալ, մինչեւ որ շրջանին մէջ այս տարակարծութիւնները փարատին։[11][2]

Պատկերասրահ

Խմբագրել

Տես նաեւ

Խմբագրել

Միջերկրական Ծով

Սեւ Ծով

Յոնիական Ծով

Կորնթոսի Նեղուցը

Կորնթոսի Ջրանցքը

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9 
  2. 2,0 2,1 2,2 Onalert ելեկտ․ թերթ․ յունարթքական վէճեր․ օրէնքի սահմանում(յունարէն)
  3. Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս» 
  4. Փիրէան Միջերկրականի երեք գլխաւոր նաւահանգիստներէն - թիւ 93681 (յունարէն)
  5. https://el.wikipedia.org/wiki/%CE%9A%CE%B1%CF%84%CE%AC%CE%BB%CE%BF%CE%B3%CE%BF%CF%82_%CE%BB%CE%B9%CE%BC%CE%AD%CE%BD%CF%89%CE%BD_%CF%84%CE%B7%CF%82_%CE%95%CE%BB%CE%BB%CE%AC%CE%B4%CE%B1%CF%82#%CE%91%CE%B9%CE%B3%CE%B1%CE%AF%CE%BF_%CE%A0%CE%AD%CE%BB%CE%B1%CE%B3%CE%BF%CF%82 Եգէական ծովուն գլխաւոր նաւահանգիստները, յունարէն
  6. Կրթութիւն, ելկտ․ դասագիրք (յունարէն), Եգէական Ծովուն կղզիները,(յունարէն)
  7. EUROSTAT Եւրոպական միութեան մարդահամար, Յունաստան 2011 (անգլերէն)
  8. Ծովային բնապահպանման քարտէս, ելեկտ․ թերթ - Atlas of Marine Protection (անգլերէն)[permanent dead link]
  9. Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) (անգլերէն)
  10. Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը (յունարէն)
  11. «Ստա դեսերա» στα τέσσερα, ելեկր․ էջ, թիւ 6694- Եգէականի քարիւղատար ոլորտը (յունարէն)

Արտագին յղումներ

Խմբագրել