Թելենտոս
Թելենտոս (յուն․՝ Τέλενδος), հարաւային Էգէականի կղզիակ, Տոտեքանիսա։
Կղզի | |
---|---|
Թելենտոս | |
Τέλενδος | |
Թելենտոս | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 4,648 քմ² |
Բնակչութիւն |
66 մարդ (2021), 54 մարդ (2001), 60 մարդ (1991), 94 մարդ (2011), 92 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 852 00 |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԹելենտոս կը գտնուի Քալիմնոսին շատ մօտ (անոր բացերը), հազիւ 0,5 ծովային մղոն։ Կ՛ երկարի արեւելքէն - արեւմուտք, 4 քլ․ երկարութեամբ։ Կղզիակը կ՛ իշխէ «Ռահի» լեռնադաշտը (460 մեթր)։ Տարածութիւնն է 4,648 քլ․² եւ ըստ 2011-ի մարդահամարին ունի 94 բնակիչ։ Կը պատկանի Քալիմնոսի քաղաքապետութեան։ Կղզիին բարձրագոյն կէտն է Փափաս (296 մեթր)։
Բնակիչները գլխաւորաբար ձկնորսութեամբ կը զբաղին, ինչպէս նաեւ մեղրաբուծութեամբ եւ խոտերու, բուրաւէտ բոյսերու մշակումով։
Պատմական ակնարկ
ԽմբագրելՀին յոյները կղզիակը Քելորիս կը կոչէին։ Հոմերոս (Օմիրոս) կղզին կը յուշէ «Քալինտոսի կղզիակներ» (νήσους τε Καλύδνας) «Նաւերու ցուցակ»ին (Νεών Κατάλογο) մէջ։ Կղզիակին վրայ յայտնաբերուած են հռոմէական շրջանէն հնագիտական աւերակներ․ լոգարաններ, ձիթենիի ջաղացք, եւայլն։
Այիոս Քոստանտինոս բարձրութեան վրայ 120 մեթր կը գտնուի բիւզանդական ամրոցը։ Վլիհատա ծովափը գտնուած են հռոմէական շրջանէն խեցեգործութեան գործիքներ։
Բնապահպանում
ԽմբագրելԿղզիակը յայատարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ) եւ Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), թռչուններուն համար։
Պատկերասրահ
Խմբագրել-
Թելենտոս, նկարուած Քալիմնոսի օդակայանէն
-
Թելենտոս
-
Թելենտոս․ մատուռ մը
-
Թելենտոսի հնագիտական աւերակներ
-
Աշնանային առաւօտ
-
Հահլաքաս ծովափ, Թելենտոս
-
Թելենտոս․ արեւամար, նկարուած Քալիմնոսի ափէն
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Թելենտոս(յունարէն)
- ↑ Քալիմնոսի կղզիակներ․ Էփանօ, Ներա, Սարի, Թելենտոս(յունարէն)
- ↑ Թելենտոս, տեղեկութիւններ(յունարէն)
- ↑ Թելենտոս եւ Փսերիմոս․ գաղտնի դրախտներ, Տիմիթրա Մարիլիա Ֆուրլա, 11-12-2015(յունարէն)
- ↑ Յունաստանի բերդեր, Այիոս Քոստանտինոս Ամրոց(յունարէն)
- ↑ Տեսերիզ․ Թելենտոսը վերէն(յունարէն)
- ↑ Էգէականի շրջանային Միաւորի զարգացման դաշտ 2014- 2020․ Ասթիփալէա քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ NATURA 2000 Բնապահպանման շրջաններ,10-4-2018 (անգլերէն)
- ↑ «Յունաստանի մնայուն բնակչութեան 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-04-08
- ↑ Քինարոս(յունարէն)