Միքոնոս
Միքոնոս (յուն․՝ Μύκονος) Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին արեւելեան կողմը գտնուող լեռնային կղզի, Սիրոս կղզիին արեւելքը, Թինոս կղզիին հարաւ-արեւելքը եւ Նաքսոս կղզիին հիւսիս-արեւելքը։ Տարածութիւնն է 106 քռ․քլմ․, ծովեզր 89 քլմ․ իսկ բնակչութեան թիւն է՝ 10 134։ Յունաստանի առաջին շրջաններէն է, ուր զբօսաշրջիկութիւնը կը զարգանայ (1960 թուականէն)։ Աշխարհածանօթ իր գիշերուան վառ կեանքով։ Մայրաքաղաքն է Հորա կամ Միքոնոս։ Կղզիին ամենածանօթ վայրն է Փոքրիկ Վենետիկը μικρή Βενετία։
Կղզի | |
---|---|
Միքոնոս | |
Միքոնոս․ Հորա, նաւահանգիստը եւ փոքրիկ Վենետիկը | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 105,793 քմ² |
Բնակչութիւն | 10 134 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 84600 |
Պաշտօնական կայքէջ | mykonos.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԱշխարհագրութիւն
ԽմբագրելՄիքոնոս ունի անկանոն եռանկիւնի ձեւ, բազմաթիւ ծոցեր, որոնցմէ հանրածանօթ են՝ Փանորմոս (հիւսիս), Թուրլոս (արեւմուտք) ուր կը գտնուի նաեւ կղզիին գլխաւոր նաւահանգիստը եւ մայրաքաղաքը՝ Հորա (Միքոնոս)։ Գլխաւոր հրուանդաններ են՝ Ալիղոմատրա (հարաւ-արեւմուտք), Արմենիստիս (հիւսիս-արեւմուտք) եւ Էվրի (արեւելք)՝ Տրաղոնիսիին դիմացը։ Միքոնոսէն 2 ծովային մղոն հեռաւորութեամբ կը գտնուի Տիլոս պատմական սրբավայրը եւ վերջինիս արեւմուտքին Ռինիա եւ ուրիշ ժայռակղզիակներ․ այս բոլորն ալ չեն բնակուիր եւ վարչականօրէն Միքոնոսին կը պատկանին։
Պատմական ակնարկ
ԽմբագրելԸստ առասպելին, կղզին անումը կ՛ առնէ Միքոնոս հերոսէն՝ Ափոլոնաս աստուծոյ թոռը։ Մայրն էր Տիոնիսոս աստուծոյ աղջիկը։
Միքոնոս առաջին անգամ բնակած են Եգիպտացիները, Իքարիացիները, Փիւնիկեցիները, Մինոասեանները եւ աւելի ետք Յոնիացիները (Իոնես)։ Կղզիին հիւսիսային կողմը (Ֆթելիաս ծոց) Նոր Քարէ Դարուն պատկանող բնակավայր գտնուած է։ Ամենահին կառոյցները Ք․Ա․ 5-րդ հազարամեակին կը թուագրուին ըլլալ։
Միքոնոս կղզիին պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
1923-ին, Փոքր Ասիոյ աղետէն ետք, կղզին գաղթականներ կը հաստատուին, որոնք թափ կու տան տնտեսութեան եւ մշակոյթին։ Միքոնոս կը դառնայ հիւսքի կեդրոն։
Միքոնոսին հողը հարուստ է երկաթի, պղինձի եւ կապարի հանածոյի հանքերով, որոնք սակայն չեն շահագործուիր։
Երկրագործական արտադրութիւններ
ԽմբագրելԲնակչութիւնը զբօսաշրջիկութեան բնագաւառէն զատ, կը զբաղի նաեւ հողագործութեամբ, ձկնորսութեամբ եւ անասնապահութեամբ։ Գլխաւոր արտադրութիւններն են՝ գարի, խաղող եւ թուզ։ Ուրոյն է Միքոնոսին պանիրը՝ քոփանիսթի, որուն համը սուր կծու է։
Ժողովրդակագրութիւն
ԽմբագրելԿղզիին բնակիչը կը կոչուի Միքոնիոս կամ Միքոնիաթիս / Միքոնիաթիսա (իգական սեռին համար)։ Մնայուն բնակչութեան թիւն է 10 134 (ըստ 2001-ի մարդահամարին․ 2011-ի մարդահամարին թիւը անփոփոխ մանացած է)։
Վարչական
ԽմբագրելՄիքոնոս քաղաքապետութիւնը կը բաղկանայ Միքոնոս, Ռինիա եւ Տիլոս (հանրածանօթ հնագիտական վայրերուն եւ թանգարանին համար) կղզիներէն եւ անոնց շուրջը գտնուող ցիր ու ցան ժայռակղզիակներէ։ Գլխաւոր բնակավայրերն են՝ Հորա կամ Միքոնոս (3 783), Անօ Մերիա (1.459), Քլուվաս (953), Թուրլոս (669), Քալաֆաթի (278), Այիոս Իոանիս Տիաքոֆթիս (259), Այիոս Սթեֆանոս (178), Ֆարոս Արմենիսթիս (109)։
Թանգարաններ
Խմբագրել- Հնագիտական թանգարան, կառուցուած է 1902-ին
- Էգէականի նաւային թանգարան
- Միքոնոսի Ժաղովրդական Արուեստիի թանգարան
- Պոնիս ջաղացք․ երկրագործութեան թանգարան
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Այիոս Սթեֆանոս
-
Միքոնոս․ Ջաղացքները
-
Փոքրիկ Վենետիկը
-
Հորա․ Իրիկնամուտ
-
Հին նաւահանգիստը
-
Օրմոս
-
Քալաֆաթի
-
Աքրոթիրի Թարսանաս
-
Այիա Աննա
-
Ռինիա
-
Փլաթիս Եալոս
-
Էգէականի կատուներ, Հորա
-
Սուփեր Փարատայս
-
Փանայիա Թուրլանի վանք
-
Փանայիա Փարափորթիանի
-
Հորա
-
հաւալուս
-
Այիոս Նիքոլաոս, Հորա
-
Փարանկա ծովափ
-
Թրիա Փիղատիա (երեք հորերը)
-
Տրուկա, Այիոս Սոսթիս
-
Ռինիա
-
Այիոս Եորղոս, Պաոս
-
Քավուրաս ժայռակղզի
-
Մարմարոնիսի
-
Միքրոս Րեմաթիարիս
-
Մոլես
-
Անօ Մերիա