Նաքսոս (յուն․՝  Νάξος), Քիքլատես կղզեխումբին (Էգէական ծով, Յունաստան) ամենամեծ կղզին է։  Անոր արեւելքը գտնուող Փարոս կղզիէն զայն կը բաժնէ 5 ծովային մղոն լայնքով նեղուց մը։ Փիրէայի նաւահանգիստէն հեռաւորութիւնն է 103 ծովային մղոն։  Մայրաքաղաքն է Հորա կամ Նաքսոս։  Զարգացած են գիւղատնտեսութիւնը, ձկնորսութիւնը եւ զբօսաշրջիկութիւնը։

Կղզի
Նաքսոս
GR Naxos.PNG
Նաքսոս կղզին
Երկիր Flag of Greece.svg Յունաստան
Տարածութիւն 428 քմ², 429,785 քմ²
ԲԾՄ 1003 մեթր
Բնակչութիւն 17 930 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC+2 եւ UTC+3։00
Պաշտօնական կայքէջ naxos.gr
Հորա․ քարափը, խորին կ՛ երեւի Փորթարան, Փալաթիա կղզիակ/թերակղզիին վրան

ԱշխարհագրութիւնԽմբագրել

Քիքլատես կղզեխումբին ամենաբարեբեր եւ տարածութեամբ ամենամեծ կղզին է՝ 429,79 քռ․քմ․։ Ծովեզրն է 148 քլմ․։  Բնակչութիւնը 12 726 հոգի կը հաշուէ։

Կանանչապատ կղզի է շնորհիւ անհամար ակերուն եւ ջուրի հոսանքներուն․ Քիքլատեսի կղզիներէն ամենականանչը։  Կղզին հիւսիսէն դէպի հարաւ կը ճեղքէ Զաս կամ Տրիօ լեռնաշղթան, որուն ամենաբարձր գագաթն է Տիա կամ Զա (1․002 մ․)։  Լեռնաշղթային մնացեալ գագաթներն են՝ հիւսիսէն հարաւ կարգով․ Քացոփրինոս (422 մ․), Անաթեմաթիսդրիա (778 մ․), Քորոնոս (997 մ․), Մավրովունի (869 մ․), Զա (1002 մ․), Քավալարիս (521 մ․) եւ Վիղլաթուրի (418 մ․)։  Լեռնաշղթային արեւելեան լանջերը դարվար են, իսկ արեւմտեան լանջերը մեղմ թեքում ունին դէպի մշակուած դաշտեր եւ բնակուած շրջաններ։

Գլխաւոր հրուանդաններն են Սթավրոս, Մուցունաս, Փանորմոս, Քաթոմերիաս, Քուրուփաս, Փարթենոս, Փրոքոփիոս, Մուկրի, Ղայթանի եւ Էմիլիանոս։

Նաքսոս շանաւոր է մարմար քարով եւ զմռնիտ emery հանքանիւթով։ Անասնաբուծութիւնը, գիւղատնտեսութիւնը, ձկնորսութիւնը,  հանքագուրծութիւնն եւ զբօսաշրջիկութիւնը տնտեսութեան գլխաւոր աղբիւրներն են։

Բուսական եւ կենդանական աշխարհԽմբագրել

Նաքսոս հարուստ բուսականութիւն եւ կենդանական աշխարհ ունեցած է ժամանակին։  Մինչեւ ԺԷ․ դարուն, կ՛ ապրէին եղնիկներ եւ բաւական ճախիճներ կային ուր օձաձուկեր կ՛ որսային։

ԲնապահպանումԽմբագրել

Կղզիին երկու շրջաններ՝ կեդրոնական լեռնային, հարաւային ծովափնիայ եւ աղային ճախճավայրը յայտարարուած են Նաթուրա 2000 պահպանման շրջան[1]։ 

ԱռասպելԽմբագրել

Զեւս՝ աստուածներուն աստուածը, ըստ հին յոյներուն հակառակ անոր թէ ծնած է Կրետէ, մանկութիւնն ու պատանութիւնը անցուցած է Նաքսոս․ իր անունը առած լերան վրայ՝ Զաս։

Նաքսոս, Թիսէաս Արիատնին կը լքէ․ Արիատնի նախապէս, Կրետէ, Թիսէասին օգնած էր որպէսզի Մինոթավրոսը սպաննէ։

ԱնուանումԽմբագրել

Առաջին բնակիչները եղած են Թրակեանցիները եւ Փելասղիները։   Աւելի ուշ կը հաստատուին Քարեսները։ Կղզին կ՛ անուանուի վերջիններուն առաջնորդին անունով՝ Նաքսոս։ 

Պատմական ակնարկԽմբագրել

 
Նաքսոս․ քաղաքը եւ գիւղերը

Մինչեւ Նոր Քարի ԴարԽմբագրել

Սթելիտայի շրջանը կատարուած հնագիտական պեղումները կը հաստատեն թէ Նաքսոս բնակուած է Հին Քարէ դարու շրջանէն(Ք․Ա․ 80000 – 130000)։  Բնակութեան հետքեր գտնուած են նաեւ Միջին Քարէ Դարու ժամանակաշրջանէն (Ք․Ա․ 9-րդ հազարամեակ)՝ Րո՜ս շրջան։ 

Արդի մարդու բնակութեան հետքերը (Ք․Ա․ 5-րդ / 4-րդ հազարամեակ) բացայայտ են կղզիին տարածքին։  Նաքսոս Արխայիքի Քիքլատեան քաղաքակրթութեան կեդրոնը եղած է․ կը սկսի Ք․Ա․ 5500-ին ու կը բարգաւաճի Ք․Ա․ 3000-ին։ Այդ կը փաստեն Նաքսոս քաղաքին հիւսիսը գտնուող Կրոդա շրջանը եղած հնագիտական պեղումները, ինչպէս նաեւ Ֆիլոթի լերան լանջին համանուն գիւղին մօտը յայտնաբերուած Զաս քարայրը։    Առաջին բնակիչները եղած են Թրակեանցիները եւ Փելասղիները։

 
Զաս լեռը ձիւնածածկ

Պղինձի շրջանԽմբագրել

Նաքսոս մեծ դեր կ՛ ունենայ Քիքլատեան մշակոյթի զարգացման մէջ։  Կը զարգանան նաւագնացութիւնը, պղինձի գործածութիւնը, բրուտագործութիւնը եւ մարմարի գործարկութիւնը։ Կղզիին տարածքին յայտնաբերուած են Քիքլատեան մշակոյթի անհամար իրեր․  պատկերիկներ, կաւարձանիկներ, խոհանոցի իրեր, փորագրուած պատկերացումներ։ Յայտնաբերուած իրերը կը ցուցադրուին Նաքսոսի Հնագիտական եւ Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարաններուն մէջ, իսկ փոքր մաս մըն ալ Ափիրանթոյի հնագիտական թանգարանը (Ափիրանթոս․ Նաքսոսի լեռնային գիւղ)։

 
Տիմիթրային նուիրուած տաճար

Միկինէասեան շրջանԽմբագրել

 
Կրոդա, լիալուսին

Միկինեան Նաքսոս քաղաքը (Ք․Ա․ 1300) կը կազմէր այսօրուան քաղաքը մինչեւ Փալաթիա* կղզիակը։

Փալաթիա․ կղզիակ, Նաքսոսի մայրաքաղաք Հորայի կամ Նաքսոս բացերը։ Այժմ ցամաքակղզիին հետ միացած է։

Երկրաչափական շրջանԽմբագրել

 
Փորթարա

Ք․Ա․ 8-րդ դարուն, Տիլոս կրօնական կեդրոն է․ հոն կը գտնուի Ափոլոնասին տաճարը։  Ք․Ա․ 8-րդ դարէն մինչեւ Ք․Ա․ 5-րդ դարը Նաքսոս կը տիրանայ Ափոլոնաս տաճարին։  Յոնիացիներ (Իոնես) կղզին կը հաստատուին։ Ք․Ա․ 735-ին Նաքսոս Հալքիտիսներուն հետ կը հիմնեն Սիչիլիոյ տարածքին յունական առաջին գաղթօճախը՝ Նաքսոս։

Դասական շրջանԽմբագրել

Ք․Ա․ 7-րդ դարան մինչեւ 5-րդ դարասկիզբին Նաքսոս կը բարգաւաճի․ կը զարգանան քանդակագործութիւնը եւ ճարտարապետութիւնը։

Կղզիին մուքին Փորթարա յուշարձանը*՝ մարմարիա դարպասը որ կանգնած է Փալաթիա կղզիակին, այժմ միացած է Հորային հետ։

Փորթարա յուշարձանԱփոլոնաս տաճարին մնացորդածն է՝ Ք․Ա․ 490-ին կը կործանուի պարսիկներուն կողմէն։ 

Սալամինային ծովամարտի ճգնաժամին Աթէնքի կողմը կ՛առնէ 4 «դրիիրիսներով» (ցռկանաւեր՝ եռակարգ թիերով նաւեր)։

 
Վենետիկեան բերդը

Ք․Ա․ 466-ին կը ստիպուի Աթէնեան Դաշինքին մաս կազմել․ կը քանդուի եւ կը հրկիզուի Աթէնքի նաւատորմիղին կողմէն։  Տնտեսապէս կը քայքայուի։  Այնուհետեւ Նաքսոսի պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան․ 1207-ին Վենետիկցիներուն գերիշխանութեան շրջանին կը հիմնուի «Նաքսոսի Կոմսութիւն»ը։

ՎարչականԽմբագրել

 
Ափիրանթոս

ԲնակչութիւնԽմբագրել

Բնակչութեան թիւն է՝ 12 726 (2011-ի մարդահամար)։  Բնակիչները գլխաւորաբար կը զբաղին գիւղատնտեսութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ։

Վարչական բաժանումԽմբագրել

 
Նաքսոսի Հնագիտական թանգարանը

Նաքսոս կղզիին մայր քաղաքը կը կոչուի Հորա* կամ Նաքսոս։ Կղզին ունի բազմաթիւ լեռնային եւ ծովափնեայ գիւղեր, ինչպէս օրինակ՝ Ֆիլոթի, Ափիրանթոս, Քորոնոս, Հալքի, Վիվլոս, Այիոս Արսենիոս, Մելանես, եւայլն․։ Ամբողջ կղզին մաս կը կազմէ Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան, որուն կեդրոնն է Նաքսոս կամ Հորա։

Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։

ԹանգարաններԽմբագրել

  • Նաքսոսի Հնագիտական թանգարանը
  •  
    Բիւզանդական թանգարանը
    Նաքսոսի Պատմական Արխիւը
  • Նաքսոսի Վենետական թանգարանը
  • Նաքսոսի Բիւզանդական թանգարան
  • Ափիրանթոսի Հնագիտական թանգարանը
  • Ափիրանթոսի Բնութաբանական թանգարանը
  • Ափիրանթոսի Երկրաբանական թանգարանը ίσως από τα μεγαλύτερα της Ελλάδας στο είδος του με πολλά πετρώματα της περιοχής και από όλο τον κόσμο.
  • Ափիրանթոսի Ժողովւրակագրական թանգարանը
  • Ափիրանթոսի Գեղարուեստի թանգարանը
  • Նիքոլաոս Ղլեզոսի Գրադարանը (20․000 հատորներ)․ Ափիրանթոս

Տեղական արտադրութիւններԽմբագրել

Հնադարէն մինչեւ մեր ժամանակակից շրջանը, Նաքսոսի արտադրութիւնները համբաւ ունին (կ՛ արտածուին` փոքր քանակութեամբ, աշխարհի չորս ծագերուն)․ մարմար, զմռնիտ emery , ձիթապտուղ, ձէթ, ռաքի, գետնախնձոր, սոխ, գինի, նուշ, այծ եւ ոչխար (կաշի, բուրդ, միս ու կաթնեղէն. պանիրի տեսակներ՝ անթոդիրօ, ղրավիերա նաքսու, քեֆալոդիրի, լատոդիրի, անուշ միծիթրա, քսինողալա, քսինոմիծիթրա, քսինոդիրօ) քիփերոս՝ բուրաւէտ բոյս բուժիչ յատկութիւններով, ինչպէս նաեւ՝ խաղող, բալ, կեռաս, թուզ, ընկոյզ, եւայլն։  Բնակիչները պտուղներէն եւ միրգերէն դգալի անուշ կը պատրաստեն եւ ըմպելիքներ։

Տեսարժան վայրերԽմբագրել

Տե՛ս նաեւԽմբագրել

Փոքր Քիքլատես

Տիլոսի Հնագիտական Թանգարան

Նաքսոսի Հնագիտական Թանգարան

[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20]

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/Natura_2000
  2. Փորթարա, Նիսիտա Փալաթիա(յունարէն)
  3. Զա լեռ(յունարէն)
  4. Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
  5. Նէանտերդալը Նաքսոս, վաղ նախապատմական Սթելիտա, Tristan Carter-ի դասախօսութիւն, 21-5-2018(յունարէն)
  6. Նաքսոսի եղնիկները, հոլանտացի պատմաբան Պեն Սլոթ (յունարէն)
  7. Նաքսոսի բնակիչները Սալամինայի ծովամարտին, Ն․Փ․ Փոլիհրոնիս, արտատպում «Նաքսիաքօ Մելոն»թերթէն՝ հրատարակուած 1965-ին(յունարէն)
  8. Սթելիտա․ հնագիտական պեղումներ(անգլերէն)
  9. Գիտնականներ գտած են թէ նախամարդը Միջերկրականէն անցած է, 16 Հոկտ․ 2019, McMaster University(անգլերէն)
  10. Նաքսոսի միջին քարէ դարուն բնակավայրերը(անգլերէն)
  11. Սոթիրիոս Րափթոփուլոս․ Հելենիստական եւ Հռոմէական ժամանակաշրջանի Քիքլատեսի առեւտրական ճամբաները, էջ 496-497 (յունարէն)
  12. Փոքր Ասիոյ գաղթականները Նաքսոս(յունարէն)
  13. Քիքլատեան մշակոյթ, Պղինձէ Դարաշրջան(յունարէն)
  14. Նաքսոսի երկրագործներու, գիւղատնտեսներու արհեստակցական Միութիւն(յունարէն)
  15. Յոյն ժողովուրդի պատմութիւնը, հատոր ԺԲ․, էջ 77(յունարէն)
  16. Էգէականի կղզիներ․ Նաքսոս, հանքանիւթեր(յունարէն)
  17. Նաքսոս, Ափիրանթոսի երկրաբանական թանգարանը(յունարէն)
  18. Նաքսոսի լեռնային շրջանը(յունարէն)
  19. ΕΡΤ - Տեսերիզ․ Նաքսոս
  20. ΕΡΤ - Տեսերիզ․ Քիքլատեսները դարերուն ընթացքին

Արտաքին յղումներԽմբագրել

  1. Մինոթավրոս(ֆր.)
  2. Արիատնի(ֆր.)
  3. Թիսէաս(անգլերէն)
  4. Նաքսոս(անգլերէն)
  5. Զաս քարայր(անգլերէն)