1960 թուական
1960 թուական, նահանջ տարի, 20րդ դարու 60րդ տարին է
- Յայտնի է որպէս՝ Ափրիկէի տարի
- Աշխարհի բնակչութիւնը կազմած է 3 021 475 000 մարդ
ԴէպքերԽմբագրել
- Այս տարուան անկախութիւն ձեռք բերած են Ֆրանսայէն՝ Քամերունը, Տահոմիան (ներկայիս Պէնինը), Նիկերը, Վերին Վոլթան (ներկայիս Պուրքինա Ֆասոն), Փղոսկրի Ափը, Շատը, Միջին Քոնկոն, Կապոնը եւ Պելճիքայէն՝ Քոնկոն:
ՅունուարԽմբագրել
- 9 Յունուար՝ Ասուանի ամբարտակի կառուցման սկիզբը Եգիպտոսին մէջ
- 22 Յունուար՝ Ժաք Պիքարը (ֆրանսերէն՝ Jacques Piccard) եւ Տոն Ուոլշը (անգլերէն՝ Don Walsh) «Թրիէսթ» պաթիսքաֆով ընկղմուեցին Խաղաղական Ովկիանոսի Մարիանի իջուածքի 10 911 խորութեան յատակը
ՓետրուարԽմբագրել
- 13 Փետրուար՝ Ֆրանսան իրականացուց[1] իր առաջին միջուկային ռումբի փորձարկումը Սահարա անապատին մէջ
ՕգոստոսԽմբագրել
- 25 Օգոստոս՝ Ողիմպիական խաղերու սկիզբը Հռովմին մէջ
ՀոկտեմբերԽմբագրել
- 12 Հոկտեմբեր՝ Նիքիթա Խրուշչեւը ելոյթի ատենը իր կոշիկով հարուածեց ՄԱԿ-ի ամպիոնին
ՆոյեմբերԽմբագրել
- 14 Նոյեմբեր՝ Չեխոսլովաքիոյ մէջ երկու գնացքներու բախումի[2] զոհ դարձաւ 117 հոգի
ԴեկտեմբերԽմբագրել
- 27 Դեկտեմբեր՝ Ֆրանսան իրականացուց իր երրորդ միջուկային ռումբի փորձարկումը Սահարա անապատին մէջ
ԾնունդներԽմբագրել
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1960 ծնունդներ
ՓետրուարԽմբագրել
- 3 Փետրուար Եոախիմ Լոու Joachim Löw գերմանացի ֆութպոլային մարզիչ
ԱւգոստոսԽմբագրել
- 30 Օգոստոս Հասան Նասրալլահ լիբանանցի իսլամիստ քաղաքական գործիչ
ՀոկտեմբերԽմբագրել
- 19 Հոկտեմբեր Պիթ Էրիքսըն Beate Eriksen նորվեկացի դերասանուհի
ՆոյեմբերԽմբագրել
- 27 Նոյեմբեր Եուլիա Թիմոշենքօ Юлiя Тимошенко ուքրաինացի քաղաքական գործիչ
Անստոյգ օրովԽմբագրել
- Ինես Ռամիրեզ Փերեզ Inés Ramírez Pérez մեքսիքուհի
ՄահերԽմբագրել
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1960 մահեր
ԱպրիլԽմբագրել
- 6 Ապրիլ Մարիա Ճէյքըպսըն Maria Jakobsen (ծն.1882) դանիացի բժշկուհի, միսիոնար
ՄայիսԽմբագրել
- 23 Մայիս Սողոմոն Թեհլիրեան (ծն.1897 Արեւմտեան Հայաստան) հայ վրիժառու
ԱւգոստոսԽմբագրել
- 17 Օգոստոս Ստեփան Բաբելեան (ծն.1875 Կ.Պոլիս) երգահան, դաշնակահար
Անստոյգ օրովԽմբագրել
- Լեւոն Մեսրոպ (-եան ծն.1880 Կ.Պոլիս) գրող, բանասէր