Ֆրանսա
Ֆրանսական Հանրապետութիւն (ֆր․՝ République française) (յայտնի նաեւ որպէս Ֆրանսա), միաւորական (անգլ․՝ unitary) կիսանախագահական հանրապետութիւն է Արեւմտեան Եւրոպայի մէջ, իր քանի մը անդրծովեան տարածքներով եւ կղզիներով, որոնք տեղակայուած են Հնդկական, Խաղաղական եւ Ատլանտեան ովկիանոսներուն մէջ։ Մայրցամաքային Ֆրանսան կ’երկարի Միջերկրական ծովէն մինչեւ Անգլիական նեղուց եւ Հիւսիսային ծով, Հռենոսէն մինչեւ Ատլանտեան ովկիանոս։ Յաճախ կը կոչուի l'Hexagone (վեցանկիւն), տարածքի աշխարհագրական պատկերին պատճառով։ Արեւմտեան Եւրոպայի մեծագոյն երկիրն է եւ երկրորդ ամենամեծը աշխարհի մէջ իր բացառիկ տնտեսական գօտիով՝ 11,035,000 ք․մ․2, զիջելով միայն Միացեալ Նահանգներուն (11,351,0002 / 4,383,000 ք․ մղոն)։
Նախորդ 500 տարիներուն Ֆրանսա ունեցած էր գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական եւ քաղաքական ասպարէզներուն մէջ, ինչպէս Եւրոպայի, այնպէս ալ ամբողջ աշխարհի մէջ։ 17-րդ եւ 18-րդ դարերուն ընթացքին, Ֆրանսայի գաղութները դարձան Հիւսիսային Ամերիկայի եւ հարաւ-արեւելեան Ասիոյ հսկայական մասը․ 19-րդ դարուն եւ 20-րդ դարու սկիզբներուն, Ֆրանսան կառուցեց երկրորդ ամենամեծ գաղութատիրական տէրութիւնը, ներառելով հիւսիսային, արեւմտեան եւ կեդրոնական Ափրիկէի, հարաւ-արեւելեան Ասիոյ մեծ մասը, ինչպէս եւ Քարիպեան եւ Խաղաղ ովկիանոսեան շատ կղզիներ։
Ֆրանսայի հիմնական գաղափարները արտայայտուած են մարդու իրաւունքներու եւ քաղաքացիի հռչակագրով։ Ֆրանսայի Սահմանադրութիւնը կը բնորոշէ հանրապետութիւնը իբրեւ անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական եւ ընկերային երկիր[18]։ Ֆրանսա աշխարհի առաւել զարգացած երկիրներէն մէկն է[19]․ իր անուանական ՀՆԱ-ի ( համախառն ներքին արտադրանք) մակարդակով, Ֆրանսա իններորդն է աշխարհի եւ երկրորդը՝ Եւրոպայի մէջ[20]։ Ֆրանսա իր կենսամակարդակով առաջինն է Եւրոպայի մէջ (եւ 4-րդը՝ աշխարհի մէջ)[21]։
Ֆրանսայի ռազմական պիւտճէն երրորդն է աշխարհի մէջ[22] ՆԱԹՕ-ի երրորդ ամենամեծ ռազմական ուժն է եւ Եւրոպական Միութեան ամենամեծ բանակը ունի։ Ֆրանսա նաեւ աշխարհի երրորդ ամենաշատ կորիզային զէնքի պաշարները ունի[23]։
Ֆրանսան կը հանդիսանայ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) հիմնադիր անդամ, նաեւ Ֆրանքոֆոնիայի, Մ8 (8 Մեծագոյն երկիրներ), Մ20, ՆԱԹՕ-ի, ԴՀԶՔ, ՀԱԳ եւ Լատինական միութեան անդամ։
Անուանում
Խմբագրել"Ֆրանսա" անունը ծագում առած է լատիներէն Francia բառէն, որ կը նշանակէ "Ֆրանքներու երկիր"[24]։ Այլ տարբերակներ ալ կան, կապուած «ֆրանք» անունին ծագումնաբանութեան հետ։ Անոնցմէ մէկը յառաջ եկած է նախագերմաներէն frankon բառէն, որ կը թարգմանուի գեղարդ, որովհետեւ ֆրանքներուն արձակած կացինները կը կոչուէին ֆրանսիսքա[25]։ Այլ տարբերակով, «ֆրանք» գերմանական լեզուներով կը նշանակէ ազատ։
Նախապատմութիւն Եւ Նախնադար
ԽմբագրելՀնագիտական պեղումները պարզած են, որ Ֆրանսայի տարածքին մարդը բնակութիւն հաստատած է աւելի քան 1,8 միլիոն տարի առաջ[26]։ Նախնադարուն մարդիկ ստիպուած էին ապրիլ թափառական կեանքով, հիմնականին զբաղւելով որսորդութեամբ եւ հաւաքչութեամբ[27]։ Ֆրանսայի մէջ մեծ թիւով նկարազարդ քարանձաւներ հաշուած են վերին հին քարէ դարաշրջանէն, որոնց լաւագոյն նմուշներէն մէկը Լասքօ քարանձաւի նկարներն են[27] (Տորտոն, մօտաւորապէս Ք.Ա. 18000)։
Վերջին սառն դարաշրջանի աւարտին (Ք․Ա․ 10000), կլիման բարելաւուեցաւ[26], եւ Ք․Ա․ 7000-էն Արեւմտեան Եւրոպայի այս հատուածը մտաւ Հին քարէ դարաշրջան եւ բնակիչները անցան նստակեաց կեանքի։ Ք․Ա․ 4-րդ եւ 3-րդ հազարամեակներուն միջեւ տեղի ունեցած ժողովրդագրական եւ գիւղատնտեսական բուռն զարգացումէն ետք, Ք․Ա․ 3-րդ հազարամեակի վերջաւորութեան ի յայտ եկաւ մետաղագործութիւնը։ Մարդիկ սկսան օգտագործել պրոնզ, պղինձ, ոսկի, յետագային նաեւ երկաթ[28]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1956. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1970. — ISSN 0242-6773
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 2015. — ISSN 0242-6773
- ↑ http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/la-constitution/les-revisions-constitutionnelles/loi-constitutionnelle-n-92-554-du-25-juin-1992.138025.html
- ↑ (unspecified title)
- ↑ https://www.insee.fr/fr/outil-interactif/5367857/tableau/20_DEM/21_POP
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Code du travail
- ↑ http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#paques
- ↑ http://www.linternaute.com/sortir/evenement/1228020-8-mai-quelle-est-l-histoire-de-ce-jour-ferie-ne-en-1945/
- ↑ http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#ascension
- ↑ http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#pentecote
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.coindusalarie.fr/mes-conges/jours-feries-histoire
- ↑ L3133-1 // Code du travail
- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000313475
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1979. — ISSN 0242-6773
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Ֆրանսիայի սահմանադրության առաջին հոդված ... La France est une République indivisible, laïque, démocratique et sociale.
- ↑ Յաղթահարման արգելքներ. Մարդկային տեղաշարժը եւ զարգացումը։ Մարդու զարգացման զեկոյց 2009։ Միացեալ ազգերու զարգացման ծրագիր Նիու Եորք. ISBN 978-0-230-23904-3
- ↑ ՀՆԱ-ի մակարդակ (հաշուարկուած պաշտօնական փոխարժէքով) Archived 2018-12-27 at the Wayback Machine., ԿՀՎ աշխարհի երկրներու տեղեկագիր
- ↑ Credit Suisse-ի 2010-ի համաշխարհային հարստութեան զեկոյց "Եւրոյով եւ ԱՄՆ տոլարով հաշուարկուած ֆրանսայի տնտեսական հարստութիւնը շատ մեծ է։ Չնայած Ֆրանսայի մէջ կ՛ապրին աշխարհի չափահասներու միայն 1,1%-ը, Ֆրանսան իր կենսամակարդակով չորրորդն է աշխարհի մէջ, Չինաստանէն ետք, սակայն քիչ մը աւելի Գերմանիայէն։" [1] Archived 2011-04-27 at the Wayback Machine.
- ↑ «Սթոքհոլմի միջազգային խաղաղութեան հիմնարկ (SIPRI) ռազմական ծախսեր»։ Milexdata.sipri.org։ արտագրուած է՝ 16 Յուլիս 2011
- ↑ «Ամերիկեան գիտնականներու միութիւն. Միջուկային զօրքերու իրավիճակը»։ Fas.org։ 26 Մայիս 2010։ արտագրուած է՝ 9 Օգոստոս 2010
- ↑ «Ֆրանսիայի պատմություն»։ Discoverfrance.net։ արտագրուած է՝ 17 Հուլիսի 2011
- ↑ Tarassuk Leonid, Blair Claude (1982)։ Զորքերի եւ զենքի մասին ամբողջական հանրագիտարան. զենքի եւ զրահի մասին ամենամեծ ամբողջական գրադարանը նախապատմական ժամանակներից մինչ մեր օրերը։։ Simon & Schuster։ էջ 186։ ISBN 067142257X։ արտագրուած է՝ 2011 թ․ հուլիսի 5
- ↑ 26,0 26,1 Ժան Կարպենիե (dir.), Ֆրանսուա Լեբրուն (dir.), Ալեյն Տանոյ, Էլիզաբեթ Կարենիե էթ Ժան Մարի Մեյուր (préface de Jacques Le Goff), Ֆրանսիայի պատմություն, Points Seuil, coll. « Histoire », Փարիզ, 2000 (1re éd. 1987), p. 17 ISBN 2-02-010879-8
- ↑ 27,0 27,1 Jean Carpentier 1987 p.17
- ↑ Carpentier et al 2000, pp. 20–24