Օգոստոս
Կաղապար:Ամիսներու Գլխագիր
Օգոստոս նաեւ՝ Աւգոստոս, տարուան ութներորդ ամիսը ըստ Գրիգորեան օրացոյցի, ունէ 31 օր։
Օգոստոս բառը կը ծագի Օգոստոս կայսեր անունէն։
Սա ամիսը սկիզբնապէս լատիներէն Sextilis կոչուած էր, քանի որ ան Ք.ա. 753-ին ստեղծուած հռովմէական տասնամսեայ օրացոյցի վեցերորդ ամիսը եղած էր, երբ Մարսը կը համարուէր առաջինը: Շուրջ Ք.ա. 700-ին ան դարձաւ ութերորդը, երբ Նումա Պոմպիլիուսին կողմէ Մարտէն առաջ Յունուարն ու Փետրուարը աւելացուեցին: Ք.ա. 45-ին Յուլիոս Կեսարը Յուլեան օրացոյցը ստեղծելիս աւելացրեցաւ երկու օր, անոր տալով ներկայից 31 օր երկարութիւնը: Ք.ա. 8-ին անոր տրուեցաւ Աւգոստոս կայսեր անունը (հակառակ տարածուած կարծիքի, Փետրուար ամիսէն օր չէ վերցուած): Հռովմի Սենատը սա որոշումը կայացրած է այն պատճառաւ, որ սա ամիսը եղած է անոր ամենէ մեծ յաղթանակներու ամիսը, որոնցմէ ամենէ կարեւորը՝ Եգիպտոսի նուաճումը:[1]
Պատմական Հայաստանի մէջ Օգոստոսը եղած է տարուան առաջին ամիսը եւ կոչուած՝ Նաւասարդ։
Անունն այլ լեզուներովԽմբագրել
Եւրոպական լեզուներուն մէջ՝ Օգոստոս անունը, հիմնականօրէն, կը համապատասխանէ լատինական աւանդոյթին։ Սակայն, կան նաեւ բացառութիւններ. այսպէս՝ ֆիններէն կը կոչուի elokuu՝ «հացի ամիս», արեւելա-սլավոնական լեզուներուն մէջ՝ անունը կապուած է «մանգաղ» նշանակող բառի հետ, Ուքրաներէն՝ серпень, լեհերէն՝ sierpień, չեխերէն՝ srpen։
Oգոստոս Ամսուայ ՆշաններըԽմբագրել
- Մինչեւ 22-ը՝ Առիւծ
- 23-էն ետք՝ Կոյս
Օգոստոս Ամսուայ ՏօներըԽմբագրել
- Օգոստոս 3՝
- Նիկեր՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- Օգոստոս 5՝
- Պուրքինա Ֆասօ՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- Օգոստոս 6՝
- Ճափոն՝ Հիրոշիմայի Խաղաղութեան Արարողութիւն
- Անկախութեան Օր՝
- Օգոստոս 7՝
- Օգոստոս 9՝
- Բնիկներու Օր
- Օգոստոս 11՝
- Օգոստոս 12՝
- Ճափոն՝ Աուա պարի փառատօնի առաջին Օր, Թոքուշիմա
- Երիտասարդներու Համաշխարհային Օր
- Փիղերու Համաշխարհային Օր
- Օգոստոս 13՝
- Կենտրոնա-Ափրիկէակական Հանրապետութիւն՝ Անկախութեան Օր (Ֆրանսայէն, 1960)
- Ձախլիկներու Համաշխարհային Օր
- Օգոստոս 14՝
- Օգոստոս 15՝
- Օգոստոս 17՝
- Օգոստոս 20՝
- Օգոստոս 22՝
- Ռուսիա՝ Դրօշակի Օր
- Օգոստոս 23՝
- Ուքրաինա՝ Ազգային Դրօշակի Օր
- Օգոստոս 24՝
- Լիպերիա՝ Դրօշակի Օր
- Ուրուկուայ՝ Անկախութեան Օր (Պրազիլէն, 1825)
- Օգոստոս 25՝
- Օգոստոս 27՝
- Մոլտովա՝ Անկախութեան Օր (ԽՍՀՄ-էն, 1991)
- Օգոստոս 31՝
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Year of Julius Caesar, A Dictionary of Greek and Roman Antiquities (1890), William Smith, LLD, William Wayte, G. E. Marindin, Ed. http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.04.0063:id
Ուիքիպահեստ նախագիծի Օգոստոս ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |