Ինտոնեզիա, պաշտօնական անուանումը՝ Ինտոնեզիայի Հանրապետութիւն, պետութիւն Հարաւ- Արեւելեան Ասիոյ մէջ՝ Հնդկական եւ Խաղաղական ովկիանոսներուն միջեւ։ Կղզիներուն վրայ գտնուող ամէնէն մեծ պետութիւնն է աշխարհի վրայ, որ ունի աւելի քան 17 հազար կղզի[8] եւ 1904569 քմ² տարածութիւն, 14-րդ երկիրն է աշխարհի տարածքին ցամաքային տարածքի մեծութեամբ եւ եոթներորդը՝ ցամաքային ու ջրային տարածքներու ընդհանուր մակերեսով[9]։

Ինտոնեզիա
Ինդոնեզիայի դրոշ? Զինանշանը


Կը ներառնէ Պալի, Պանկքա Պելիթանկ Կղզիներ, Պենթըն, Պենկքուլու, Արեւմտեան Ճաւա, Կեդրոնական Ճաւա, Արեւելեան Ճաւա, Ռիաու Կղզիներ, Ճամպի, Կեդրոնական Քալիմանթան, Հարաւային Քալիմանթան, Արեւմտեան Քալիմանթան, Արեւելեան Քալիմանթան, Լամփունկ, Արեւմտեան Նուսա Թենկարա, East Nusa Tenggara?, Կորոնթալօ, Մալուքու, Հիւսիսային Մալուքու, Փափուա, Արեւմտեան Փափուա, Կեդրոնական Սուլաուեսի, Արեւմտեան Սուլաուեսի, Հարաւային Սուլաուեսի, North Sulawesi?, Հարաւ Արեւելեան Սուլաուեսի, Հարաւային Սումաթրա, Արեւմտեան Սումաթրա, Հիւսիսային Սումաթրա, Աչեհ Նահանգ, Եոճիաքարթա, Ճաքարթա, Հիւսիսային Քալիմանթան, Ռիաու, Highland Papua?, South Papua?, Central Papua? եւ Southwest Papua?
Պետական լեզու Ինտոնեզերէն[1][2]
Մայրաքաղաք Ճաքարթա
Օրէնսդիր մարմին People's Consultative Assembly?
Երկրի ղեկավար Prabowo Subianto?
Կառավարութեան ղեկավար Ճոքօ Ուիտոտօ
Ազգաբնակչութիւն 275 439 000 մարդ (2021)[3]
Կրօնք Իսլամութիւն[4], Բողոքականութիւն[4], Կաթոլիկութիւն[4], Հինտուիզմ[4], Պուտտայականութիւն[4] եւ Կոնֆուցիականություն?[4]
Օրհներգ Indonesia Raya?[1]
Կարգախօս Bhinneka Tunggal Ika[1], Wonderful Indonesia եւ Yr Hyfryd Indonesia
Հիմնադրուած է 17 Օգոստոս 1945[5] թ.
Արժոյթ Ինդոնեզական ռուփի?
Ազգային տօն Independence Day?, Eid al-Fitr?, Կուրբան Բայրամ?, Mawlid?, Isra and Mi'raj?, Մուսուլմանական Ամանոր?, Ամանոր, Նոր Տարի եւ Մայիս Մէկ
Ժամային համակարգ Ինտոնեզիան Արեւմտեան ժամային գօտի, Կեդրոնական Ինտոնեզիոյ Ժամային Գօտի, Indonesia Eastern Standard Time?, Ասիա/ Ճաքարթա[6], Ասիա/ Փոնթիանաք[6], Ասիա/ Մաքասար[6] եւ Asia/Jayapura?[6]
Հեռաձայնային համակարգ +62
Համացանցի յղում .id?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,705[7]
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-id" does not exist։

Ունի աւելի քան 261 մլն բնակչութիւն:

Ճաւայի մէջ, որ ամենամեծ բնակչութիւն ունեցող կղզին է աշխարհի տարածքին[10], կը բնակի երկիրին բնակչութեան կէսէն աւելին։

Ինտոնեզիան ինքնիշխան պետութիւն մըն է, նախագահական, սահմանադրական հանրապետութիւն մը՝ ընտրովի խորհրդարանով։ Անիկա բաժնուած է 34 ծայրագաւառներու, որոնցմէ հինգը ունին յատուկ կարգավիճակ։

Ճաքարթան՝ երկիրին մայրաքաղաքը, երկրորդ ամէնէն շատ բնակչութիւն ունեցող քաղաքային տարածքն է։

Երկիրը ցամաքային սահմաններ ունի Փափուա Նիու Կինիոյ (Papua New Guinea), Արեւելեան Թիմորի (East Timor) եւ Մալեզիոյ (Malaysia) հետ (Քալիմանթան/ Kalimantan կղզիին մէջ)։ Անիկա սահմանակից է նաեւ Սինկափուրին (Singapore), Վիեթնամին (Vietnam), Ֆիլիփփինի (Philippines), Աւստրալիոյ, Փալաուին (Palau) եւ Հնդկաստանին պատկանող Անտաման կղզիներուն (Andaman Islands) ու Նիքոպար կղզիներուն (Nicobar Islands)։ Հակառակ մեծ թիւով բնակչութեան եւ խիտ բնակուած տարածքներուն՝ Ինտոնեզիան ունի վայրի բնութեան լայնածաւալ տարածքներ, ուր առկայ է կենսաբազմազանութեան մեծ մակարդակ[11]։

Երկիրը ունի հարուստ բնական պաշարներ, ինչպիսիք են նաւթը, բնական կազը, անագը, պղինձը եւ ոսկին։

Գիւղատնտեսութիւնը գլխաւորաբար կ'արտադրէ բրինձ, արմաւի իւղ, թէյ, սուրճ, քաքաօ, դեղաբոյսեր, համեմունքներ եւ ռետին[12]։

Ինտոնեզիոյ գլխաւոր առեւտրային գործընկերներն են՝ Չինաստանը, Միացեալ Նահանգները, Ճափոնը, Սինկափուրն ու Հնդկաստանը[13]։

Ինտոնեզական կղզեխումբը իր պատմութեան ընթացքին բազմիցս ենթարկուած է օտար ուժերու ազդեցութեան, որոնք գրաւած են երկիրին բնական պաշարները։ Անիկա եղած է առեւտրային կարեւոր շրջան մը առնուազն Է. դարէն սկսեալ։

Տեղի կառավարիչները աստիճանաբար ընդունած են օտար մշակութային, կրօնական ու քաղաքական մշակոյթները՝ վաղ դարերէն սկսեալ, եւ տարածում գտած են Հինտուիզմն ու Պուտտիզմը։ Իսլամ առեւտրականները եւ Սուֆիզմի հետեւորդները տարածած են իսլամութիւնը[14][15], իսկ եւրոպական երկիրները՝ քրիստոնէութիւնը։

Երկար ատեն Ինտոնեզիան եղած է Հոլանտայի գաղութ։

Հոլանտայի տիրակալութիւնը ժամանակ առ ժամանակ ընդհատուած է փորթուկալական, ֆրանսական եւ բրիտանական տիրապետութեամբ։ Բ. համաշխարհային պատերազմէն ետք Ասիոյ ապագաղութացման ընթացքին Ինտոնեզիան անկախութիւն ձեռք բերած 1949-ին՝ Նիտըրլենտի հետ զինուած եւ դիւանագիտական բախումէն ետք։

Ինտոնեզիայի բնակչութեան կազմին մէջ կան հարիւրաւոր ազգային եւ լեզուային խումբերու ներկայացուցիչներ, ընդ որում՝ ամենամեծ եւ քաղաքական տեսանկիւնէն գերակշռող դիրք ունեցողը ճաւացիներն են։

Երկրին մէջ առկայ է ընդհանուր ազգային ինքնութիւն, ազգային լեզու, ցեղային բազմազանութիւն, կրօնական բազմազանութիւն իսլամներու գերակշռութեամբ։

Պատկերասրահ

Խմբագրել

Բնակչութիւն

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://badanbahasa.kemdikbud.go.id/lamanbahasa/sites/default/files/UU_2009_24.pdf
  2. 36 // (unspecified title)
  3. 3,0 3,1 https://www.worldometers.info/world-population/indonesia-population/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://indonesia.go.id/profil/agama
  5. https://www.nb.no/items/dc7ddab3ba31dba9711806792fe1c3d6?page=17&searchText=Uavhengighet
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  7. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  8. «16,000 Indonesian islands registered at UN»։ The Jakarta Post։ օգոստոսի 21, 2017։ արխիւացուած բնօրինակէն 2018 թ․ նոյեմբերի 30-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3 
  9. «Indonesia – The Next Major Oil Importer?»։ Seeking Alpha։ հունվարի 10, 2017։ արխիւացուած բնօրինակէն 2017 թ․ փետրվարի 6-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 6 
  10. «Highest population, island»։ Guinness World Records։ արխիւացուած բնօրինակէն 2017 թ․ հունիսի 6-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 6 
  11. Salikha, Adelaida (հունվարի 29, 2018)։ «Meet The 10 Megadiverse Countries In The World»։ SEAsia։ արխիւացուած բնօրինակէն 2018 թ․ փետրվարի 8-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ փետրվարի 8 
  12. «Indonesia»։ The Observatory of Economic Complexity։ 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ ապրիլի 1-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 19 
  13. Workman, Daniel (դեկտեմբերի 26, 2017)։ «Indonesia's Top Trading Partners»։ World's Top Exports։ արխիւացուած բնօրինակէն 2018 թ․ փետրվարի 25-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ փետրվարի 25 
  14. Burhanudin Jajat, van Dijk Kees (հունվարի 31, 2013)։ «Islam in Indonesia: Contrasting Images and Interpretations»։ Amsterdam University Press։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 17 – via Google Books 
  15. Lamoureux, Florence (2003)։ «Indonesia: A Global Studies Handbook»։ ABC-CLIO Corporate։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 17 – via Google Books 
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 16,35 16,36 16,37 16,38 16,39 16,40 16,41 16,42 16,43 16,44 16,45 16,46 16,47 16,48 16,49 16,50 16,51 16,52 16,53 Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.
  17. https://population.un.org/wpp/DataQuery/
  18. 18,0 18,1 Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.