Քորսիքա
Քորսիքա (ֆրանսերէն՝ Corse [kɔʁs], կորսիկերէն՝ Corsica), մեծութեամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովուն մէջ, Ֆրանսայի 27 երկրամասերէն մէկը, որ ունի յատուկ կարգավիճակ (ֆրանսերէն՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխաւոր քաղաքը Այաչոն է։ Բնակչութիւնը՝ 314 486 մարդ (2011), որմով կը գրաւէ 25-րդ տեղը բոլոր շրջաններու շարքին մէջ եւ 22-րդ տեղը՝ եւրոպական շրջաններու մէջ։ Բնակչութեան հիմնական մասը քորսիքացիներ են։
Քորսիքա Քորսիքերէն ֆրանսերէն՝ Corse, կորսիկերէն՝ Corsica | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսա | ||||
Մաան է | Southern defence and security zone? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր?, territorial collectivity of France with special status?[1] եւ մշակութային շրջան? | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս? | ||||
Վարչկեդրոն | Այաչչո | ||||
Ամենաբարձր կետ | Մոնթէ-Չինթօ | ||||
օրէնսդրական մարմին | Կորսիկայի ասամբլեա? | ||||
Ղեկավար | Փոլ Ճաքոպի (2010-էն) | ||||
Ղեկավար | Սթեֆան Պույոն | ||||
պաշտօնական լեզու | քորսիքերէն | ||||
Բնակչութիւն | 260 196 (25 տեղ) | ||||
Տարածք | 8680 քմ² | ||||
Հիմնադրուած է | 11 Յունուար 1970[2] թ. | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-20R | ||||
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. | |||||
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-co" does not exist։ |
9 Նոյ. 2020-ին Քորսիքայի Անսամբլեան ընդուներ է Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին բանաձեւ:
Անուանում
ԽմբագրելՈմանք կ'ենթադրեն, որ անուանումը առաջացեր է հին ժամանակ այստեղ բնակած քորսեր լիկուրական ցեղի անունէն։ Ոմանք ալ կը գտնեն, որ ան յառաջացեր է փիւնիկերէն ֆորսի՝ «անտառոտ» բառէն (իրապէս կղզիի ընդարձակ տարածութիւնը կը զբաղեցնէ անտառային եւ թփային բուսականութիւնը)։
Կղզիի հին յունարէն անուանումը եղեր է Քիրնոս, որ նոյնպէս փիւնիկերէն է եւ կը նշանակէ «եղջիւր, հրուանդան, ժայռ»[3]։
Ֆրանսայի միացում
Խմբագրել1768 թուականի Մայիսին Լիւդովիկոս 15-րդն ընդունել է Ժենովայի հանրապետութեան առաջարկը. Քորսիքա կղզին Ֆրանսային յանձնելու դիմաց ան ներեր է այդ պետութեան երկու միլիոն լիվր պարտքը: Մշտապէս անհնազանդ քորսիքացիներու կարծիքը Ժենովայի իշխանությունները հաշուի չեն առեր եւ այդ գործարքէն դժգոհ կղզիաբնակներն ապստամբեր են նոր տիրողներուն դէմ: Ֆրանսան 7500 զինուոր ղրկեր է ապստամբութիւնը ճնշելու համար, բայց այդ զօրախումբը ջախջախուեր է: Մէկ տարի անց քորսիքացիներուն հնազանդեցնելու համար Լիւդովիկոս 15-րդը 22 հազար զինուոր ղրկեր է Քորսիքա: Ապստամբները դաժանօրէն պատժուեր են: Ընդամէնը հարիւր քորսիքացի ապստամբ կրցեր է փրկուիլ: Փրկուածներուն մեջ եղեր է ամուսնական զոյգ մը. յղի վիճակով կինն ըսեր է. «Իմ որդին պիտի ըլլայ Քորսիքայի վրիժառուն»: Երեք ամիս անց ան արու զաւակ մը կ'ունենայ, ան կը ծնի մեծագոյն քորսիքացին, Եւրոպայի առաջին միաւորողը՝ Նաբոլէոն Պոնաբարդը:
Աշխարհագրութիւն
ԽմբագրելԵրկրամասի մակերեսը 8680 քմ² է։ Կը ներառէ Հարաւային Քորսիքա եւ Վերին Քորսիքա նահանգները։
Կղզիի կեդրոնը մինչեւ 3000մ բարձրութիւն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նաւարկելի՝ Կրավոնա, Ռեսթոնիքա, Թարավօ, Թավինիանօ, Ռիցանեզէ եւ այլն։ Ամէնախոշոր գետը Կոլոն է (90 կմ)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/collectivites-territoriales/categories-collectivites-territoriales/quel-est-statut-corse.html
- ↑ décret n° 70-18 du 9 janvier 1970 modifiant le décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives // Journal officiel de la République française — 1970. — ISSN 0242-6773
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: «Լույս»
Արտաքին յղումներ
Խմբագրել- CNN coverage of rejection of autonomy proposals in 2003
- Քորսիքայի զբոսաշրջական քարտէզներ Archived 2007-12-05 at the Wayback Machine.
- Քորսիքայի համալսարան