Փարիզ
Փարիզ[5] (ֆրանսերէն՝ Paris, Փաղի), Ֆրանսայի մայրաքաղաքը եւ ամենամեծ քաղաքը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Փարիզ | |||||
ֆրանսերէն՝ Paris | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսա[1][1] | ||||
Ներքին բաժանում | Փարիզի քաղաքապետութեան 1 շրջան, Փարիզի 2-րդ շրջան?, Փարիզի 3-րդ շրջան?, Փարիզի 4-րդ շրջան?, Փարիզի 5-րդ շրջան?, Փարիզի 6-րդ շրջան?, Փարիզի 7-րդ շրջան?, Փարիզի 8-րդ շրջան?, Փարիզի 9-րդ շրջան?, Փարիզի 10-րդ շրջան?, Փարիզի 11-րդ շրջան?, Փարիզի 12-րդ շրջան?, Փարիզի 13-րդ շրջան?, Փարիզի 14-րդ շրջան?, Փարիզի 15-րդ շրջան?, Փարիզի 16-րդ շրջան?, Փարիզի 17-րդ շրջան?, Փարիզի 18-րդ շրջան?, Փարիզի 19-րդ շրջան? եւ Փարիզի 20-րդ շրջան | ||||
Փարիզի քաղաքապետ? | Անն Իդալգո? | ||||
Օրէնսդրական մարմին | Council of Paris? | ||||
Հիմնադրուած է՝ | ՔԱ 3-րդ դար[2] | ||||
Տարածութիւն | 105,4 քմ² | ||||
ԲԾՄ | 48 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Ֆրանսերէն | ||||
Բնակչութիւն | 2 145 906 մարդ (1 Յունուար 2020)[3] | ||||
Կը գտնուի ափին | Սեն (Գետ)[4], Bassin de la Villette?, Սեն Մարտեն նեղուց? եւ Canal de l'Ourcq? | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 1 | ||||
Փոստային ցուցանիշ | 75116, 75001, 75002, 75003, 75004, 75005, 75006, 75007, 75008, 75009, 75010, 75011, 75012, 75013, 75014, 75015, 75016, 75017, 75018, 75019, 75020 եւ 75000 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | 75 | ||||
Պարգեւներ | Մարտական խաչ 1914-1918? Ազատության միաբանության կավալեր? Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ, | ||||
Անուանուած է | Parisii? | ||||
Մականուն | Ville-Lumière, The City of Light եւ La Ciudad de la Luz | ||||
Սուրբ բարեխօս | Genevieve? | ||||
Պաշտօնական կայքէջ | paris.fr(ֆր.) | ||||
Անիկա տեղակայուած է Սեն գետի ափին՝ Ֆրանսայի հիւսիսը՝ Իլ Տը Ֆրանս երկրամասի կեդրոնը։ Փարիզ իր վարչական սահմաններուն մէջ ունի 2.300.000 բնակչութիւն (2009)[6]։ Անիկա իր արուարձաններով Եւրոպայի ամենախիտ բնակեցուած կեդրոններէն մէկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչութեամբ։[7] Տարածք՝ 105,4 ք․մ․2։ Միջին բարձրութիւն՝ 33 մ․։ Աւելի քան երկու հազարամեակ՝ կարեւորագոյն բնակավայր մը ըլլալով, ԺԲ. դարուն Փարիզ կը դառնայ Եւրոպայի առաջատար մշակութային եւ կրթական կեդրոններէն մէկը ու մեծագոյն քաղաքը, մինչեւ ԺԸ. դար։ Այսօր Փարիզ առեւտուրի, կրթական, գիտական, մշակութային եւ քաղաքական աշխարհի մեծագոյն կեդրոններէն մէկն է[8]։
Փարիզը իր արուարձաններով հանդերձ կը ներառէ՝ Ֆրանսայի արդիւնաբերութեան մէկ քառորդը, 2010-ին € 572.4 պիլիոն արդիւնքով եւ ՀՆԱ ցուցանիշով՝ աշխարհի քաղաքներէն առաջատարը կը հանդիսանայ[9]։ Փարիզն ու տարածաշրջանը, զբօսաշրջութեան ցուցանիշով նոյնպէս աշխարհի առաջինն է։ Փարիզի մէջ տեղակայուած են ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան չորս առարկաներ եւ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ[10]։
Փարիզի 20 վարչական շրջանները
ԽմբագրելՓարիզ կը բաժնուի 20 վարչական շրջաններու: Իւրաքանչիւր թաղամաս կը նմանի առանձին քաղաքի:
- Առաջին շրջան` անիկա ոչ միայն Փարիզի կեդրոնն է, այլեւ ամենահարուստ թաղամասը: Հոս կը գտնուին Լուվրի թանգարանը, Վանտոմեան հրապարակը, շքեղ հիւրանոցներ, ինչպէս նաեւ Լէզ Ալ (Les Halles) հսկայական առեւտուրի կեդրոնը: Ընդհանուր առմամբ, առաջին թաղամասը Փարիզի զբօսաշրջութեան եւ առեւտրական կեդրոնն է:
- Երկրորդ շրջան` շատ փոքր թաղամաս է, բայց անիկա Փարիզի տնտեսական կեդրոնն է:
- Երրորդ շրջան` հոս չկան տեսարժան վայրեր, բայց անիկա բաւական հանգիստ եւ ապահով թաղամաս մըն է:Այս շրջանին մէջ հիւրանոցները բաւական յարմար են: Հոսկէ շատ դիւրութեամբ կարելի է քաղաքին կեդրոնը հասնիլ:
- Չորրորդ շրջան`Փարիզի պատմական կեդրոնն է: Այս շրջանին մէջ կը գտնուին քաղաքապետարանի շէնքը, Փարիզի Աստուածամօր տաճարը, Մարէ թաղամասը (Փարիզի ամենահին հատուածը) եւ Լատինական թաղամասը, հոս է նաեւ Փոմփիտու ժամանակակից արուեստի կեդրոնը: Չորրորդ թաղամասը, զբօսաշրջութեան լաւագոյն շրջաններէն է:
- Հինգերորդ շրջան` հոս կը գտնուի Լատինական թաղամասը, Պանթէոնը եւ Սորպոնը: Շատ մօտ է կեդրոնին եւ դիւրութեամբ կարելի է հոն հասնիլ:
- Վեցերորդ շրջան` Փարիզի բնակիչներուն սիրելի թաղամասը: Սէն Ժէրմէն տէ փրէն (Saint-Germain-des-Prés) ամենահաճելի եւ գեղեցիկ շրջանն է: Հոս ապրած են փիլիսոփաներ ու գրողներ, իսկ հիմա Փարիզի մտաւորականները: Այս շրջանին մէջ կը գտնուի Լիւքսամպուրկեան այգին:
- Եօթներորդ շրջան`հոս է Էյֆէլեան Աշտարակը: Հոս են նաեւ Հաշմանդամներու տունը, Օրսէյի թանգարանը, Խորհրդարանի շէնքը, նախարարութիւններ եւ դեսպանատուներ:
- Ութերորդ շրջան` հոս է Ելիսեան Դաշտավայրը: Հոսկէ սկիզբ կ'առնեն նաեւ Փարիզի հիմնական պողոտան, Սէն Լազարը` ամենահին երկաթուղային կայարանը եւ Ֆրանսայի խորհրդանիշներէն մէկը` Յաղթանակի կամարը: Ութերորդ թաղամասին մէջ կ'ապրի Ֆրանսայի նախագահը[11]:
Բնակչութիւն
ԽմբագրելՊատկերասրահ
Խմբագրել-
Paris
-
Notre Dame
-
Place Dauphine
-
St. Jean-de-Montmartre
-
Arc de Triomphe
-
Palais Royal
-
Place des Vosges
-
La Seine
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ Google Books — 2005.
- ↑ 3,0 3,1 Populations légales 2020 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
- ↑ https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/----0010
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
- ↑ Évolution et structure de la population
- ↑ Historical urban community sizes and List of largest European cities in history
- ↑ According to : Globalization and World Cities Archived 2012-05-24 at Archive.is study by the University of Loughborough, 2010 / Global Cities Index by A.T. Kearney, 2012 / Global Power City Index by the Mori Memorial Foundation, 2011 / The Wealth Report by Knight Frank for CitiBank, 2012
- ↑ Institut National de la Statistique et des Études Économiques։ «Produits Intérieurs Bruts Régionaux (PIBR) en valeur en millions d'euros» (XLS)։ արտագրուած է՝ 3 2012 հուլիս
- ↑ Paris Region Key Figures 2012[permanent dead link], p.21 (անգլերէն) (PDF)
- ↑ Փարիզի շրջանները
- ↑ 12,0 12,1 12,2 (unspecified title) — Institut National de la Statistique et des Études Économiques.
- ↑ https://www.insee.fr/fr/statistiques/2534314?geo=COM-75056
- ↑ Populations légales 2017 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.
- ↑ Populations légales 2018 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.
- ↑ Populations légales 2019 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |