Լեւոն Մեսրոպ
Լեւոն Մեսրոպ (Մեսրոպեան, 1880[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 16 Ապրիլ 1960[2], Փարիզ[1][3]), հայ գրող, բանասէր եւ հասարակական-մշակութային գործիչ։
Լեւոն Մեսրոպ | |
---|---|
Ծննդեան անուն | Լեւոն Մեսրոպեան |
Ծնած է | 1880[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 16 Ապրիլ 1960[2] |
Մահուան վայր | Փարիզ[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան |
Տեսակ | Հեքիաթ |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանասէր, հանրային գործիչ, վիպասան |
Կենսագրութիւն
Խմբագրել- Կրթութիւնը ստացած է Կոստանդնուպոլսոյ մէջ (1904-ին աւարտած Ռոպերթ Քոլէճը):
- Եւրոպա մեկնած, ապա պատերազմէն ետք վերջնականապէս Փարիզ հաստատուած, զբաղած է նախ՝ գորգի առեւտուրով, յետոյ վերջնականապէս նուիրուած է գրականութեան։ Ֆրանսահայ մամուլին եւ Միացեալ Նահանգներու «Հայրենիք» ամսագիրին մէջ՝ հրապարակած է վիպակներ, բանասիրական աշխատանքներ, վէպեր, որոնցմէ անջատ հատորով լոյս տեսած են «Զարի», «Հաշիշին», «Քերպելայի գիշերները» եւ այլն։ Ինչպէս եւ թատերակներ՝ «Մատաթ Րէիս», «Օտարականը», «Շամիրամ Երկրորդ»:
- Ուսումնասիրութիւններէն եւ ժողովածուներէն՝ «Քիւրտիստան եւ Քիւրտերը», «1915 - Աղէտ եւ Վերածնունդ», «Տէր-Զօր»՝ մեծ մասամբ կ'արտացոլացնեն հեղինակին խոր շահագրգռութիւնը հայկական ցեղասպանութեան հիմնահարցին հանդէպ։
- Պարսկերէնէ հայերէն թարգմանած է Օմար Խայյամի քառեակները («Օմար Խայյամ», 1923)։
- 1946-ին եւ 1954-ին մասնակցած է Հայաստանի գրողներու համագումարներուն։
- Լեւոն Մեսրոպ կը մահանայ 1960-ին, Փարիզի մէջ։
- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ» հրատարակուած է «Հայրենիք» ամսագրին մէջ (1937-ի Օգոստոսէն սկսեալ): Իբր թերթօն վերահրատարակուած է «Ազդակ»ի մէջ, 1988-1989-ին:
Երկեր
Խմբագրել- «Կախարդող Լեռը», Ե․, 1955:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 469.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «AV Production - Լեւոն Մեսրոպ»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-17-ին։ արտագրուած է՝ 2020-10-16
Աղբիւրներ
Խմբագրել- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ», Լեւոն Մեսրոպ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն։
- «Կենսագրական Բառարան», Գառնիկ Ստեփանեան, Գ. Հատոր, Երեւան, 1990: