Փերիսթերա, Ալոնիսոս

Փերիսթերա (յուն․՝ Περιστέρα Αλοννήσου)․ Սփորատեսին կղզիակներէն մեծագոյնը։ Կը գտնուի Ալոնիսոսին արեւելքը։ Էգէական ծով, Յունաստան։ Մաս կը կազմէ Ալոնիսոս ծովային պուրակին։

Կղզի
Փերիսթերա, Ալոնիսոս
Περιστέρα Αλοννήσου
Փերիսթերա կղզիին դիրքը
Երկիր Յունաստան
Շրջան [[Սփորատես, Էգէական ծով]]
Տարածութիւն 14,2 քմ²
ԲԾՄ 250 մեթր
Բնակչութիւն 18 մարդ (2021),
5 մարդ (2001),
3 մարդ (1991),
30 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Փերիսթերային արեւելեան մասը նկարուած Ալոնիսոսին հարաւէն

Տարածութիւնն է 14,25 քլ²․, իսկ ծովեզր՝ 35․644,40 մեթր։ Բարձրագոյն կէտը Սթեֆանիս կը կոչուի եւ 259մ․ է։

Բնակչութիւնը վերջին տասնամեակին աճ արձանագրած է եւ ըստ 2011-ի մարդահամարին անոր թիւը 30 է․ 1951-ին՝ 53, 1961-ին՝ 66, 1971-ին՝ 23, 1981-ին՝ 15, 1991-ին՝ 3, 2001-ին՝ 5։

Ալոնիսոս ծովային պուրակին բնապահպանման «Β» գօտիին մաս կը կազմէ, իւրայատուկ բնութեան, միջավայրին եւ իրավիճակին համար։

Ատելֆի կղզեխումբին ափերուն կ՛ապրի «վտանգուած տեսակ» յայտարարուած մոնահուս-մոնահուս փոկը։

Կղզիին արեւմտեան կողմի ջուրերուն մէջ (22-23 մեթր խորութեան), յայտնաբերուած է Դասական ժամանակաշրջանին (Ք․Ա․ 5-րդ դար) ամենամեծ նաւաբեկութիւնը։ Նաւաբեկուած առեւտրական նաւը յայտնաբերած է ձկնորս մը 1985-ին։

Պատկերասրահ

Խմբագրել

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. ΕΕΤΑΑ Ալոնիսոս քաղաքապետութիւն․ վարչական եւ բնակչութեան թիւի փոփոխութիւններ(յունարէն)
  2. ΦΙΛΟΤΗΣ - Փերիսթերա բնապահպանման կենսավայր, ՆԱԹՈՒՐԱ GR1430004, (յունարէն)
  3. ΕΕΤΑΑ 2011-ի մարդահամար (յունարէն)
  4. Մոնահուս մոնահուս թոկ, Ալոնիսոսի ծովային պուրակ(յունարէն)