Ալոնիսոս ծովային պուրակ

Ալոնիսոս ծովային պուրակ կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ (յուն․՝ Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου կամ Εθνικό Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου Βορείων Σποράδων (ΕΘΠΑΒΣ))․ ստեղծուած է 16 Մայիս 1992-ին Նախագահական հրամանագիրով (ΦΕΚ 519/Δ/28.05.1992)։ Յունաստանի առաջին ծովային պուրակն է եւ Եւրոպայի մեծագոյն պահպանուած շրջանը։ Տարածութիւնն է 2․220քլ²։

Ծովային պուրակ
Ալոնիսոս ծովային պուրակ
Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου
Երկիր Յունաստան
Շրջան Ալոնիսոս ծովային պուրակ կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ
Հիմնադրուած է՝ 1992
Տարածութիւն 2․220 քմ²
Պաշտօնական կայքէջ alonissos-park.gr/index_…

Կը գտնուի հիւսիսային Սփորատես կղզեխումբին շրջանին մէջ, Էգէական ծովուն հիւսիսային մասին։ Ալոնիսոս ծովային պուրակը բացի ծովային մասէն, իր մէջ կը ներառնէ նաեւ Ալոնիսոս կղզին, ուրիշ վեց աւելի փոքր կղզիներ՝ Փերիսթերա, Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա, ինչպէս նաեւ 22 անբնակ կղզիակներ եւ ժայռակղզիակներ։

Փերիսթերա կղզի

Պուրակը ցանկագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000 եւրոպական շրջաններու պաշտպանուած գօտիին ցուցակին մէջ՝ GR1430004, «Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ, արեւելեան Սքոփելոս» անուանումով։

Բնապահպանում Խմբագրել

Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը ունի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ։

Յունաստանի մէջ կան 17 Ազգային Պուրակներ, սակայն միայն երկուքը ծովային են․ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը եւ Զաքինթոսի Ծովային Ազգային Պուրակը։

Բուսականութիւն Խմբագրել

 
Փիփերի կղզի
 
դլփին

Կենսավայրին մէջ կը հանդիպինք մաքի բուսականութեան՝ կաղնիի տեսակներ (Quercus coccifera και Quercus ilex), ծաղկածառեր (Arbutus unedo και Arbutus andrachne), մազտաքէ ծառեր (Pistacia lentiscus), վայրի ձիթենիներ (Olea oleaster), ինչպէս նաեւ կրետական թխկի (Acer sempervirens), շոճիի անտառներ, «ֆրիղանա» (Sarcopoterium spinosum եւ Euphorbia acanthothamnos) դարվարներու իւրայատուկ բոյսերու՝ Campanula rechingeri,Campanula reiseri, το Linum gyaricum եւ Arenaria phitosiana։

Կենդանական աշխարհ Խմբագրել

Թեւաւորներ Խմբագրել

 
Միջերկրականեան քարաթոթոշ

Պուրակին տարածքին մէջ կ՛ապաստանին 100-է աւելի տեսակներ, ինչպէս օրինակ՝ Ճուռականման արծիւ, Ծովագռաւ, Արծաթաճայ, Էգէական ճայ, Սեւաքարիկ, Ագռաւ, Սեիագեղգեղ, Սեւագլուխ շահրիկ, Օձարծիւ, եւայլն։ «Յունաստանի թռչուններուն համար կարեւոր շրջաններ» ցուցակին մէջ ներառնուած են նաեւ Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա կղզիները։

 
դլփիններ

Սողուններ Խմբագրել

  • Եզերաւոր կրեայ
  • «Էֆիօ»Dolichophis caspius
  • Հասարակ օձ
  • Կատուաօձ
  • Տնաօձ
  • «Թրանօմողես» Lacerta trilineata
  • Անթարթիչ Ablepharus kitaibelii
  • «Սիլիվութի» Podarcis erhardii
  • Միջերկրականեան քարաթոթոշ եւ՝
  • Cyrtopodion kotschyi

Ստնաւորներ Խմբագրել

 
Փոկին հետ ծանօթացում

Ստնաւորները թիւով քիչ են՝ ոզնի, ճագար, անտառի մուկ, չղջիկ, Միջերկրանեան չղջիկ եւ քարայծ։

Ընդծովեայ կեանք Խմբագրել

 
ճարպագլուխ կէտ․ մայրն ու ձագը

Ալոնիսոս ծովային պուրակին ջուրերուն մէջ կ՛ապրին 300-է աւելի ձուկի տեսակ։ Պուրակը կարեւոր կենսավայր է Քարեթա-Քարեթա կրեային եւ կանանչ կրեային համար։ Նաեւ պուրակին ջուրերուն մէջ կը պատսպարուին հազուագիւտ Միջերկրականեան փոկը (Monachus monachus), դլփինը, ռնգադլփինը, գօտադլփինը, ճարպագլուխ կէտը եւ ցռկակէտը։

Բնակպահպանման գօտիներ Խմբագրել

Ալոնիսոս ծովային պուրակը կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը բաղկացած է երկու գլխաւոր պահպանման գօտիներէ «Α» եւ «Β»։

«Α» գօտի Խմբագրել

Բնապահպանման խիստ գօտի, իր իւրայատուկ բնութեան, միջավայրին եւ իրավիճակին համար։

«Β» գօտի Խմբագրել

Բնապահպանման գօտի, որ կ՛ընդգրկէ բնակուած շրջաններ, որոնք սակայն բնապահպանման տարածքին մէջն են։

Պատկերասրահ Խմբագրել

[1] [2] [3] [4] [5] [6]

Տե՛ս նաեւ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել