Ալոնիսոս
Ալոնիսոս (յուն․՝ Αλόννησος), կանանչապատ կղզի,Սփորատես, Էգէական ծով, Յունաստան․ կը գտնուի Էվիային հիւսիս-արեւելքը, Սքոփելոսին արեւելքը։ Հին անունը Իլիոտրոմիա (Ηλιοδρόμια) եղած է։ Ալոնիսոսին տարածութիւնն է 64,5 քլ²․ եւ բնակչութեան թիւը՝ 2 750 (2011-ի մարդահամար)։ Բարձրագոյն կէտը կը գտնուի ծովի մակերեսէն 475մ․ բարձրութեան վրայ։ Ծովեզրը 67 քլ․ է։ Կղզին Սքոփելոսէն կը բաժնուի հետեւեալ ծովու նեղ անցքերէ․ հարաւ-արեւմուտքէն՝ Ալոնիսոս նեղ ծովանցք (2 ծովային մղոն) եւ հիւսիս-արեւելքէն՝ Փելաղոնիսի կղզիակէն եւ Փելաղոնիսիու նեղ ծովանցքէն (3,5 ծովային մղոն)։
Կղզի | |
---|---|
Ալոնիսոս | |
Αλόννησος | |
Ալոնիսոս | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 64,5 քմ² |
ԲԾՄ | 456 մեթր |
Բնակչութիւն | 117 մարդ (2001) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Հեռախօսային ցուցանիշ | 24240 |
Փոստային ցուցանիշ | 370 05 |
Պաշտօնական կայքէջ | alonissos.gr |
Փաթիթիրի ծովախորշը կղզիին նաւահանգիստն է։
Ալոնիսոս ունի բազմաթիւ ծովափներ՝ Ռուսում Եալոս, Գոքինոքասթրօ, Ճորճի Եալոս, Ցուքալիա, Ղերաքա, եւայն։
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելՀին յոյները կղզին «Իքոս» Ίκος կ՛անուանէին։ ԺԵ․ դարուն արձանագրութիւններուն մէջ նշուած է Տիատրոմի (Διάδρομοι) անունով, իսկ աւելի ետք կղզին անուանուած է Տրոմի կամ Լիատրոմիա (Λιαδρόμια)։ 1838-ին Յունաստանի Ներքին Նախարարութեան առաջարկով կը տրուի Ալոնիսոս անումը, փոխարինելով հին Իլիոտրոմիա անունը։
Հնադարէն Ալոնիսոս, շնորհիւ իր ռազմական դիրքին ունեցած է քաղաքական, զինուորական եւ տնտեսական ուժ։ Նախապատմական շրջանէն իսկ, անկէ կ՛անցնէր մետաղներու, գինիի, ձէթի եւ ուրիշ իրերու առեւտրական ճամբան։ Նոյն ճամբան հետեւած եւ օգտագործած են Արղոնաւթեսները (դէպի Սեւ ծով) եւ Միկինացիները Տրոյեան պատերազմ։
Հելենիստական եւ հռոմէական ժամանակաշրջանին Ալոնիսոսն եւ Քիրա Փանայիա կղզիներուն նաւահանգիստներուն ապաստանած են առեւտրական նաւեր, ինչպէս նաեւ նաւատորմիղներ։
Երբ խաչակիրները 1204-ին Կոստանդնուպոլիսը կը գրաւեն, Ալոնիսոս կը գտնուի Ֆրանքներուն գերիշխանութեան տակ։ 1538-ին օսմանցիները կ՛իշխեն։ Յունական ապստամբութեան ընթացքին (1821), կղզին յոյներ ապաստան գտան Յունաստանի զանազան շրջաններէն։
9 Մարտ 1965-ին, կղզին վնասներ կը կրէ հիւսիսային Էվոյիքոս ծոցին մէջ եղած զօրաւոր երկրաշարժին պատճառով։
Բնապահպանում
ԽմբագրելԱլոնիսոս Յունաստանի ամենէն գեղեցիկ կենսավայրերէն մէկն է։ Ան եւ մերձակայ Փերիսթերա, Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա, Ատելֆի, Քորաքաս, Լեխուսա, Փիփերի, Փրասօ կղզիները, ինչպէս նաեւ 22 անբնակ կղզիակներն եւ ժայռակղզիակները, մաս կը կազմեն Ալոնիսոս ծովային պուրակին (ՆԱԹՈՒՐԱ 2000 պահպանուած շրջան)։
Բուսականութիւն
ԽմբագրելԱլոնիսոս կանանչապատ կղզի է։ Առատ ու խիտ բուսականութիւնը բաղկացած է գլխաւորաբար միջերկրականեան մաքիէ։ Կղզիին վրայ, ցած բարձրութիւններուն, բնակավայրերուն մօտ կան ձիթենիի տարածքներ։ Հարաւ-արեւմտեա մասին կը տիրեն հալեպեան եղեւնիի անտառները (Pinus halepensis), իսկ հիւսիս-արեւելեան մասին կը տիրապետեն կաղնիին անտառները։ շխարհ
Կենդանական աշխարհ
ԽմբագրելԿղզիին տարածքին մէջ կ՛ապաստանին 100-է աւելի տեսակներ՝ թեւաւորներ, սողուններ եւ ստնաւորներ (տե՛ս Ալոնիսոս ծովային պուրակ)։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ռուսում Եալոս
-
Գոքինոքասթրօ
-
Ճորճի Եալոս
-
Ցուքալիա
-
Ղերաքա
-
Խրիսի Միլիա
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2001 | 117 մարդ |