Հալքի (Տոտեքանիսա)
Հալքի (յուն․՝ Χάλκη ), հարաւ-արեւելեան Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Հալքի | |
Χάλκη | |
Հալքի․ Էպորիօ նաւահանգիստը | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԿը գտնուի Ռոտոսին արեւմուտքը, Թիլոսին հարաւ-արեւելքը։ Տարածութիւնն է 26,988 քլ․², ծովեզր՝ 34 քլ․, իսկ բնակչութեան թիւը՝ 478։ Բարձրագոյն գագաթն է Մերովիղլի (593 մեթր)։ Կղզիին մակերեսը լեռնային եւ անբերրի է։
Հալքիին եւ Ռոտոսի միջեւ կը գտնուին բազմաթիւ կղզիակներ, ժայռակղզիակներ եւ խարակներ, ինչպէս օրինակ Ալիմիա, Այիոս Թէոտորոս, Քրեւաթիա, Մաէելոնիսի եւ Թրաղուսա։ Իսկ Հալքիին եւ Թիլոսին միջեւ կը գտնուի Անտիթիլոս։
Հալքի յայտարարուած է «Խաղաղութեան եւ երիտասարդներու բարեկամութեան միջազգային կեդրոն» [1]։ Այդ պատճառով կղզին ամէն տարի կ՛ այցելեն մեծ թիւով երիտասարդներ։
Բնապահպանում
ԽմբագրելՀալքի եւ կղզիակներ Քոլոֆոնաս, Փանօ Փրասուտա, Թրաղուսա, Սթրոկիլի, Այիոս Թէոտորոս, Մաէլոնիսի, Ալիմիա, Քրեւաթիա, Նիսաքի, Մաքրի եւ ծովափնիայ շրջանները, ընդհանուր տարածութեամբ 353,2 քլ․² յայտարարուած են «NATURA 2000» Բնապահպանման Գօտի GR4210026[2] արձանագրութեամբ. Եւրոպայի տարածքին կարեւոր շրջան թռչուններու պահպանման համար։ Կղզին կը հիւրասիրէ հազուագիւտ թռչուններու լուրջ թիւ մը, ինչպէս օրինակ՝ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), գեղգեղող (Sylvia rueppelli), եւայլն։
Պատմական տեղեկութիւններ
ԽմբագրելԿղզին բնակուած է նախապատմական ժամանակաշրջանէն։ Ըստ դիցաբանութեան, առաջին բնակիչները տիտանները եղած են։ Փելասղիները կղզին ապրած են բաւական տարիներ, ձգելով բաւական կառոյցներ։ Անոնց կը յաջորդեն Քարեսները, Դորիացիները եւ աւելի ուշ Փիւնիկեցիները։ Փեֆքիա շրջանը կը գտնուին Ափոլոնաս աստուծոյ նուիրուած երեք տաճարներու հետքեր։ Ք․Ա․ 5-րդ դարուն Աթէնքի դաշնակից եղած է։ Ատկէ ետք, կախեալ կ՛ ըլլայ Ռոտոսէն եւ կը հետեւի անոր։
ԺԹ․ դարուն Հալքիին մէջ, ինչպէս նաեւ Սիմի, Քալիմնոս, Քասթելոռիզօ եւ Քասոս կղզիներուն մէջ սպունգի ձկնորսութիւնը եւ առեւտուրը կ՛ աճի, թափ տալով կղզիին զարգացման։
Պատկերասրահ
Խմբագրել-
Հալքի
-
Հալքի․ նաւահանգկիստը
-
Այիա Թեքլա
-
Ծովափը
-
Քոլոֆոնաս կղզիակ
-
Հալքի․ Մաքրի կղզիակ
-
Ֆթենաքիա
-
Թրահիա
-
Հալքի բերդը
-
Հալքի․ արեւածագ
-
Արեւածագ
-
Քալոֆոնաս․ Հալքիին արեւելքը
-
Հալքի, իրիկնամուտ․ դիմացը՝ Ռոտոս
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://www.rodosislandinfo.gr/dodecanese/xalki/index.htmlՌոտոս կղզի - Հալքի
- ↑ https://natura2000.eea.europa.eu/Natura2000/SDF.aspx?site=GR4210026 Archived 2021-05-09 at the Wayback Machine. Նաթուրա 2000 արձանագրութիւն
- ↑ Փոքրիկ ազնուական մը, Հալքի, Նասթոս Եորղոս, 16-7-2013(յունարէն)
- ↑ Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Հալքի (յունարէն)
- ↑ Հալքի եւ կղզիկաներ՝ Քոլոֆոնա, Փանօ Փրասուտա, Թրաղուսա, ․․․․(յունարէն)
- ↑ filotis - Sylvia rueppelli թռչունի ապաստարան կղզիները
- ↑ Հալքի քաղաքապետութիւն․ պատմութիւն, մշակոյթ, ճարտարապետութիւն, հիւրասիրութիւն (անգլերէն)