Ռոտոս (կղզի)
Ռոտոս կամ Հռոդոս (յուն․՝ Ρόδος, ), Էգէական ծով, Տոտեքանիսա, Յունաստան։ Մայրաքաղաքն է Ռոտոս քաղաքը, որուն սահմաններուն մէջ կը գտնուի Ռոտոսի միջնադարեան քաղաքը (հին քաղաքը)․ 1988-ին կը յայտարարուի Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան։ Ռոտոս կղզին կը գտնուի Աթէնքէն 450 քլ․ հարաւ-արեւելք եւ Թուրքիայէն 18 քլ․ հարաւ-արեւմուտք։ Տոտեքանիսային մեծագոյն կղզին է։
Կղզի | |||
---|---|---|---|
Ռոտոս | |||
Ρόδος | |||
| |||
Ռոտոս կղզին | |||
Երկիր | Յունաստան | ||
Շրջան | [[Էգէական ծով]] | ||
Հիմնադրուած է՝ | ՔԱ 16-րդ դար | ||
Տարածութիւն | 1400,459 քմ² | ||
ԲԾՄ | 1215 մեթր | ||
Բնակչութիւն | 115 490 մարդ (2011) | ||
Կը գտնուի ափին | Էգէական Ծով եւ Միջերկրական Ծով | ||
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 | ||
Հեռախօսային ցուցանիշ | 2241, 2244 եւ 2246 | ||
Փոստային ցուցանիշ | 85x xx | ||
Շրջագայութեան պետ-համարագիր | ΡΟ | ||
Պաշտօնական կայքէջ | rhodes.gr | ||
Անուանում
ԽմբագրելՀնադարի անուանումներ
ԽմբագրելՀնադարին կղզիին տրուած են զանազան անուններ, որոնք կապ ունին բուսականութեան, անոր ձեւին եւ կամ ալ տարբեր յատկութիւններուն։
- Աթավիրիա․ բարձրագոյն գագաթէն՝ Ադավիրոս
- Փոնտիա․ այսինքն ծովային
Անունները ակնարկուած են հնադարի հեղինակներու մօտ․-
Փլինիոս երիցագոյնը
- Էթրիա․ գեղեցիկ կլիմային համար
- Ասթերիա․ աստղալիր երկինքին համար
- Օֆիուսա – Օլոեսա․ որովհետեւ բազմաթիւ օձեր ունցած է
- Թրինաքրիա․ կղզիին ձեւը երկու եռանկիւններէ կը բաղկանայ
- Քորիմվիա․ցռկաձեւ կղզի որ կը յանգի երկու գագաթներու
- Փոիեսա․ հարուստ բուսականութեան համար
- Մաքարիա․այսինքն՝ երջանիկ
Ստրապոն
- Օֆիուսա – Օլոեսա․ որովհետեւ բազմաթիւ օձեր ունցած է
- Սթատիա․ կղզիին ձեւը հնադարի մարզադաշտի ձեւն ունի
- Թելհինիս․ առասպելական առաջին բնակիչներէն՝ Թելհինես
Ամիանոս Մարքելինոս
- Փելաղիա․ կղզին ծովէն յայտնուեցաւ
Լուքիանոս
- Իլիաս․ տարուան ընթացքին երկար արեւալոյսին համար
Ժամանակակից անուանումներ
Խմբագրել- Ասպետներու կղզին․ Ռոտոս ունի բազմաթիւն յուշարձաններ Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis գերիշխանութեան շրջանէն։
- Արեգակի կղզին․ տարուան ընթացքին ունեցած երկար արեւալոյսին համար։
- Զմրուխտի կղզին․ ձեւին պատճառաւ՝ կը նմանի համանուն թանկագին քարի ձեւին։
Աշխարհագրութիւն
ԽմբագրելՏարածութիւնն է 1․400,684 քլ․² եւ Տոտեքանիսային ամենամեծն է, Յունաստանի չորրորդը եւ Միջերկրականին իններորդը։ Ռոտոսին ծովեզրն է 253 քլ․²։ Բնակչութեան թիւն է 115 490։ Կղզիին հիւսիս-արեւելեան կողմը կը գտնուի Ռոտոս մայրաքաղաքը, 55 000 բնակչութեամբ։
Ռոտոսին ամենաբարձր գագաթն է Ադավիրոս 1215 մ․։
Բուսական եւ կենդանական աշխարհ
ԽմբագրելԲոյսեր
ԽմբագրելԲաղրջուկ, «Փլումերիա», Ռոտական ժանտաթզենի, Ռոտական «փէոնիա»։
Կենդանիներ
Խմբագրել- «Փլափոնի»՝ Ռոտոսին եղնիկը,
- Ռոտոսին մանրակազմ ձիուկը՝ Յունաստանի փոքրագոյնը եւ աշխարհի երկրորդ փոքրագոյնը,
- Ռոտոսի թիթեռնիկը՝ անկէ անունը առած է Ռոտոսի Թիթեռնիկներուն Հովիտը,
- «Թազի», ռոտական որսաշունը,
- «Կիզանի» ձուկը,
- «Ռոտոսի մողէս»ը։
Բնապահպանում
ԽմբագրելNatura 2000, GR4210006 արձանագրութեամբ Ռոտոսի Փրոֆիթիս Իլիաս, Էփթա փիղես (7 աղբիւրներ), Թիթեռնիկներու Հովիտ եւ Րեմաթա շրջանները՝ 113,12 քլ․² տարածութեամբ, պահպանուած բնավայրեր են։
Պատմական ակնարկ
ԽմբագրելՌոտոսին աշխարհագրական դիրքը, հնադարէն զայն առեւտրական խաչմերուկի դարձուցած է։ Նախապատմական շրջանին պատկանող իրեր այդ կը վկայեն․ առեւտրական կապեր՝ Մինոասեան Կրետէին, Կիպրոսին, Եգիպտոսին, Փիւնիկէին եւ Յունաստանի զանազան շրջաններու հետ։
Նախապատմական եւ Միկինեան ժամանակաշրջաններ
ԽմբագրելՌոտոս յայտնաբերուած հնագոյն նիւթերը (Ք․Ա․ 5300 - 4800) կղզիին արեւելեան-հիւսիս արեւելեան մասէն են։ Քալիթյես շրջանի Էրիմոքասթրօ քարայրին մէջ հնագէտները յայտնաբերած են Քարէ Դար շրջանի թզուկ փղերու բրածոներ։ Մարդու առաջին գործօն ներկայութիւնը կը վկայեն Քումելօ (Արհակելօ) եւ Այիոս Եորղոս (Քալիթյես) քարայրներուն մէջ գտնուած տաշուած քարերը եւ կենդանիներու ոսկորները, կարասներու կտորներ ուր արմտիկներու հետքեր կան, խոհարարութեան ամաններ, եւայլն։ Հնագէտներէն ընդունուած է թէ կղզիին վրայ հաստատուած առաջին բնակիչները դիմացի Փոքր Ասիոյ ափերէն եկած են։
Ասոմաթոս Քրեմասթիս շրջանը՝ կղզիին հիւսիս-արեւմտեան մասը, յայտնաբերուած է Նոր Քարէ Դարուն ամենահին բնակավայրը (Ք․Ա․ 2400 – 1950)։ Գտնուած հնագիտական իրերէն, հնագէտները եզրակացուցած են թէ Ռոտոս Մինոասցիներուն հետ առեւտրական կապ ունեցած է։
Ք․Ա․15-րդ դարուն Միկինացիներ Ռոտոս կը հաստատուին։ Այդ կը վկայեն յայտնաբերուած դամբաններուն մէջ գտնուած զանազան իրեր։ Անոնք կը հիմնեն Ռոտոսի հնագոյն քաղաքը՝ Ահայիա։ Ք․Ա․ 11-րդ դարուն յունական ցեղերու տեղափոխումներուն ընթացքին, Դորեացիներ կղզին կը հաստատուին։
Երկրաչափական, Արխայիքի եւ Դասական շրջաններ
ԽմբագրելԴորեացիներուն Ռոտոս հաստատումով, կղզին երեք քաղաք-պետութիւններու կը բաժնուի․ Իալիսոս (հիւսիս-արեւմուտք), Քամիրոս (արեւմուտք) եւ Լինտոս (արեւելք)։ Այս երեք քաղաք-պետութիւնները կը դաշնակցին դրացի Քոս կղզիին հետ, ինչպէս նաեւ դիմացի Փոքր Ասիոյ ափերուն գտնուող Քնիտոս եւ Ալիքարնասոս քաղաք-պետութիւններուն հետ եւ կը կազմեն «Դորեան Էքսափոլիս»ը կամ՝ Փոքր Ասիոյ Տորիտա Δωρικὴ Ἑξάπολις, Δωρίς η εν Ασία (հին յուն․)։
Յաջորդող դարերուն, Ռոտոսցիները գաղթօճախներ կը հիմնեն․-
- Իպերիա (Իպերական թերակղզի) եւ Իտալիա՝ Փարթենոփի (Սիրինես)․
- Քոս կղզիին բնակիչներուն հետ՝ Տավնիա Իտալիոյ կեդրոնական շրջան․
- Լինտոսցիներն եւ Ահայիացիները՝ Սոլի (Կիլիկիա)․
- Լինտոսցիներնը՝ Ֆասիլիս կամ Ֆասիլիտա՝ Լիքիա, Փոքր Ասիոյ հարաւ-արեւմտեան ափեր․
- Լինտոսցիներնը Կրետացիներու հետ (Ք․Ա․ 688-ին)՝ Ճելա, Սիչիլիա կղզին, Իտալիա։
- Յունական ուրիշ քաղաք-պետութիւններու բնակիչներու հետ, Ք․Ա․ 550-ին, կը հիմնեն Նավքրաթիտա, Եգիպտոս։
Ըստ «Լինտոսի Ժամանակագրութեան» Լինտոսցիները մասնակցած են Քիրինիոյ (Լիպիա) եւ Սիվարիս (Իտալիա) գաղթօճախներուն հիմնումին։ Իսկ Տիոտորոս Սիչիլիացին կը պատմէ թէ Մելիղունիս (Լիփարի) քաղաքը հիմնած են Ռոտոսցիներ եւ Քնիտոսցիներ, ինչպէս նաեւ թէ Սիմի եւ Նիսիրոս կղզիները Ռոտոսցիներ կը հաստատուին երբ համաճարակ մը կ՛ անհետացնէ Քոս կղզիէն հոն գաղթօճախ հիմնած բնակիչները։ Յունապարսկական պատերազմներուն ընթացքին կը դաշնակցի մնացեալ յունական քաղաք-պետութիւններուն հետ [1]։
Բարգաւաճման շրջան (Հելենիստական)
ԽմբագրելՄեծն Աղեքսանտրի մահին յաջորդող «Յաջորդներուն կռիւները»[2] շրջանին, Ռոտոսցիները Անտիղոնոսին կողմը կը գտնուին անոր յանձնելով 10 ռազմանաւեր, որպէսզի յունական քաղաք պետութիւնները ազատագրուին (Ք․Ա․ 313)։ Սակայն Ք․Ա․ 307-ին, կը նախընտրեն կղզիին մէջ խաղաղութիւնը պահել եւ կը հրաժարին մասնակցիլ Պտողեմէոսի դէմ պատերազմներուն։ Անտիղոնոսին զաւակը Տիմիթրիոս, Ք․Ա․ 305-ին կղզին կը պաշարէ․ Ռոտոսին օգնութեան կը հասնին մնացեալ «Յաջորդները»՝ Պտողեմէոս, Քասանտրոս եւ Լիսիմահոս։ Վերջապէս, յունական քաղաքներուն միջամտութեամբ, հաշտութեան դաշինք կը կնքուի․-
- Ռոտոս կը պահէ ինքնիշխանութիւնը՝ վարչական եւ տնտեսական,
- Անտիղոնողին դաշնակիցը կը դառնայ, ի բացառեալ եթէ ան պատերազմի Պտողեմէոսին դէմ,
- Տիմիթրիոսին կը յանձնէ 100 պատանդներ։
Ք․Ա․226-ի կործանիչ երկրաշարժը կը քանդէ կղզիին կառոյցներուն մեծ մասը․ Քոլոսոս, պարիսպներուն մեծ մասը եւ Նէորիա։ Սակայն Ռոտոսցիները կը յաջողին առիթէն օգտուիլ եւ արագօրէն վերակառուցել իրենց կղզին․ դեսպաններ կ՛ ուղղարկեն «տխրահռչակ» լուրը տարածելու եւ տնտեսական աղբիւրներ ապահովելու համար։ Յունական պետութիւններուն անմիջական դրական հակզդեցութիւնը՝ Սիրաքուսես, Մակետոնիոյ Անտիղոնիտես թագաւորութիւն, Ատալիտներու թագաւորութիւն (Փերքամօ), Սելեւկեան թագաւորութիւն (Փոքր Ասիայէն մինչեւ Միջագետք եւ կեդր․ Ասիա) եւ Պտողեմէոսեան թագաւորութիւնը (Եգիպտոս) օգտագործելով, Ռոտոս արագօրէն կը վերակառուցուի եւ առեւտրական կեդրոն կը հանդիսանայ։
Հռոմէական եւ Բիւզանդական շրջան
ԽմբագրելՀռոմէացիները կղզին կը գրաւեն մեծ աւերներ գործելով։ Կը յաջորդէ 155-ի աւերիչ երկրաշարժը։ 279-ին, Տիոքլիթիանոս կայսրին որոշումով Ռոտոս կը միացուի «Կղզիներուն մարզ»ին, որ ենթակայ էր «Ասիոյ Հռոմէական Վարչութեան»։ 344, 34 եւ 515 թուականներու երկրաշարժները մեծ վնասներ կը պատճառեն։ Է․ դարուն, Բիւզանդական կայսրութեան եւ Սասանեան Պարսկաստանի միջեւ պատերազմներուն ընթացքին, պարսիկները Ռոտոս կը պաշարեն, կը գրաւեն ու կը կողոպտեն։ 653-ին Արաբները կղզին կը գրաւեն․ այս ժամանակին է որ Քոլոսոսին քանդուած մասերը՝ պղինձ, հրեայ առեւտրականի մը կը ծախուին եւ ան 900 ուղտերու օգնութեամբ պղինձը Սուրիա կը տանի։ ԺԲ․ դարուն՝ 1191-ին, Խաչակիրներու Գ․ Արշաւանքին ընթացքին կղզին իբրեւ պարենաւորման կայան կը գործածեն Անգլիոյ Ռիչըրտ Առիւծասիրտ եւ Ֆրանսայի Ֆիլիփ Բ․ Օգոստոս թագաւորները։
Ասպնջական Ասպետներ
Խմբագրել1309-ին կը գտնուի Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան տակ (1309 - 1522)։ Անոնք կղզիին ամրութիւնները կ՛ ընդլայնեն, կ՛ արդիականացնեն ու շարունակ կը զօրացնեն։ Կը կառուցեն հիւանդանոց, պալատ մը, բազմաթիւ եկեղեցիներ եւ պետական շէնքեր։ Այդ կառուցումները Կոթական եւ Վերածննունդի ճարտարապետութեան ոճերու եզակի օրինակներ են։
Ծովային առեւտուրը իր գագաթնակետին կը հասնի եւ կղզիին տնտեսական գլխաւոր աղբիւրն կ՛ ըլլայ։
1523 - 1912
Խմբագրել1 Յունուար 1523-ին, ասպետները Ռոտոսէն կը մեկնին, չդիմանալով օսմանցիներուն ամիսներ տեւող պաշարումին։ Այդ թուականէն Օսմանիցիներու գերիշխանութիւնը կը սկսի, որ կը տեւէ մինչեւ 5 Մայիս 1912, երբ իտալացիները կղզին կը գրաւեն։
Նորագոյն շրջան
Խմբագրել1912-ին իտալական զօրքը Ռոտոս կը գրաւէ։ Փոքր Ասիոյ ափերուն յունաբնակ շրջաններուն մէջ թրքական հալածանքներէն փախուստ տուող յոյներ Տոտեքանիսա կ՛ ապաստանին։ Իտալական գերիշխանութիւնը կը վերջանայ Բ․ Աշխարհամարտի աւարտին․ 27 Յունիս 1946-ին Յունաստանին կը միանան։
Թանգարաններ, Հնագիտական եւ տեսարժան վայրեր
Խմբագրել- Ռոտոսի Միջնադարեան Քաղաքը
- Ասպետներու Աւագ Պետին Պալատը
- Հնագիտական թանգարանը
- Ռոտոսի մայր եկեղեցին
- Քասթրոսին Փանայիա (ԺԱ․ դար)
- Փանայիա Սքատենի
- Միջնադարեան պարիսպները
- Ռոտոսին Աքրոփոլիսը
- Այիոս Նիքոլաոս բերդ
- Ռոտոսի ջրարանը
- Ռոտական Առանձնատունը
- Ռոտանի պուրակը
- Լինտոսի Աքրոփոլիսը
- Հին Իալիսոսի Աքրոփոլիսը
- Քամիրոս
- Թիթեռնիկներուն Հովիտը
- Եօթը Աղբիւրները
- Քալիթէայի բուժիչ աղբիւրները
- Փանայիա Ցապիքա
- Սալաքոսի Հովիտը
- Քումելօ քարայրը, Արհակելոս
- Ֆերաքլոսի բերդը
- Մոնոլիթոսին Բերդը
- Քրիթինայիա բերդը
- Մարմարեայ նաւը, Փանայիա Սքիատենի
- Այ Սուլա մատուռը, Սորոնի
- Իերա Մոնի Թիրաս (ԺԲ․ դար), Լաերմա
- Փրասոնիսի
- Հին Քիմիսալա
Պատկերասրահ
Խմբագրել-
Փրասոնիսի
-
Լինտոսի Աքրոփոլիս
-
Լինտոս ծովախորշ
-
Մայր եկեղեցին
-
Իալիսոս ծովափ
-
Անթոնի Քուին ծովափը
-
Ֆալիրաքի ծովափ
-
Քրեմասթի ծովափ
-
Սալաքոս հովիտը
-
Թիթեռնիկներու հովիտը
-
Միջնադարեան խրամը եւ Ռոտոսի հին քաղաքը
-
Եօթը աղբիւրներ, Արհակելոս
-
Իերա Մոնի Թարի
-
Թիթեռնիկներուն հովիտը
-
Ֆերաքլոս բերդ
-
նաւահանգիստը
Ռոտական աւանդութիւն
ԽմբագրելԽմիչքներ
ԽմբագրելՔորիանտոլինօ եւ Սումա
Ճաշատեսակ
ԽմբագրելՓիթարուտա, Միլա եւ Ցիրիկիա, Փուկիա, Լաքանի, Այծիկի ղափամա Κατσικάκι Καπαμάς, ձեռքով պատրաստուած խմորեղէններ (Մաքարունիա, Մացի եւ Քուլուրիա), Ցուվրաս, Սիվրասի, Եափրաքիա ձաւարով, Քեֆալոփոտա Լամպրիս (Զատկուան), Եահնի, Լատոփիթա, Սինարօ (պանիրի աւանդական տեսակ), Ավրանիես, Մանիթես։
Անուշեղէն
ԽմբագրելՄելեքունի, Ֆանուրոփիթա, Մահալեփի, Թաքաքիա, Էսհարիթիս, սպիտակ ամիղտալեթա, Քաթիմերիա, Մատինատես, ծիրանի փելիես։
Օշարակ
ԽմբագրելԱլեսֆաքիա
Փորձաբուժութիւն
ԽմբագրելՖասքոմիլոլատօ, Ալեսֆաքոլատօ
[3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20][21] [22] [23] [24] [25]
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Յունաստան#Յունապարսկական պատերազմներ
- ↑ Մեծն Աղեքսանտր#Յաջորդներուն կռիւները
- ↑ Ուիքիդարան․ Ստրապոն, Աշխարհակագրական, գիրք ԺԴ․ 2․10 (յունարէն)
- ↑ Ուիքիդարան Տիոտորոս Սիչիլեացի, գիրք Ե․ 55 (յունարէն)
- ↑ Ուիքիդարան, Ափոլոտորոս, Գիրք Ա․ 4,5 (յունարէն)
- ↑ Ուիքիդարան Տիոտորոս Սիչիլեացի․ գիրք Ի․ 107 (յունարէն)
- ↑ «2011-ի Յունաստանի մարդահամար (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-03-19
- ↑ Ռոտոս եւ հարաւային Սփորատես ասպետներուն ժամանակաշրջանին, Ցիրփանլիս, Զահարիաս Ն․ 1991, (յունարէն)
- ↑ «Լինտոսի Ժամանակագրութիւնը», Ռոտիաքի, 31-7-2018 (յունարէն)
- ↑ Տիմոքրաթիքի․ Գործունէութիւններ ծանօթացնելու «Լինտոսի Ժամանակագրութիւնը», Մերի Ֆոթի, 24-9-2020 (յունարէն)
- ↑ Ռոտոս կղզի․ Ռոտոս եւ պատմութիւնը (յունարէն)
- ↑ Էգէականի համալսարան․ Ռոտոս (յունարէն)
- ↑ ΕΡΤ տեսերիզ․ Ռոտոս, Թիթեռնիկներուն հովիտը (յունարէն)<ref> <ref>ΕΡΤ տեսերիզ․ Ռոտոս, Արեւու Քոլոսոսը (յունարէն)[permanent dead link]
- ↑ Ուիքիդարան, Ֆոքիքա, Լոքրոն Օզոլոն, գիրք Ժ․ (յունարէն)
- ↑ Ուիքիդարան, Փավսանիաս․ Շրջապտոյտներ, Արեւային Բ․, գիրք Զ․ (յունարէն)
- ↑ Ուիքիդարան Տիոտորոս Սիչիլեացի․ պատմական, գիրք ԼԱ․ (յունարէն)
- ↑ Վոթանիքի՝ բուսաբանութիւն - Փրոֆիթիս Իլիաս, Եօթը Աղբիւրներ, Թիթեռնիկներ, Հոսանքներ GR4210006 (յունարէն)
- ↑ ՈւիքիդարանՓոլիվիոս․ պատմական, Գիրք ԻԱ․ (յունարէն)
- ↑ Ուիքիդարան Փոլիվիոս, պատմական, գիրք ԺԱ․ (յունարէն)
- ↑ Ուիքիդարան․ Թուքիտիտիս, Պելոպոնեսեան պատերազմ , գիրք Զ (յունարէն)
- ↑ Ուիքիդարան Իրոտոթոս, Գիրք Բ․ եւ Գիրք Ը․ (յունարէն)
- ↑ Արիստոթելեան Համալսարան, (յունարէն) Սելանիկ․ Ռոտոս․ Օսմանեան ժամանակաշրջանէն - մինչեւ 1946, Մավրիտիս,Սելանիկ 2009, էջեր՝ 128-139, 141-143, 176-179, 222, 241-250, 253-273
- ↑ Նիսիրեաքես․ Վասիլիս Հածիվասիլիու․ Քոս կղզիին պատմութիւնը՝ հնադարէն - նորագոյն շրջան, հրատ․ Քոս քաղաքապեութեան, 1990 (յունարէն)
- ↑ Ուսումնասիրութիւն․ Լեզվոս-Ռոտոս, 1951-2051, Վասիլիս Ղավալաս, Ղերասիմոս Փավլողէորղաթոս․ Էգէականի համալսարան, Յունիս 2018 (յունարէն)
- ↑ «Փափահրիստոտուլու Խրիստոդուլոս, 1994, Ռոտոսին պատմութիւնը՝ նախապատմական շրջանէն մինչեւ Տոտեքանեսի միացումը Յունաստանին 1984․ երկրորդ հրատ․ Գիրերու եւ Արուեստի Հիմնարկ (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-24-ին։ արտագրուած է՝ 2022-03-19
Արտաքին յղումներ
Խմբագրել- ․ Միհրդատական Ա․ Պատերազմ (յունարէն)