Քոս (կղզի)
Քոս կամ Գոս, (յուն․՝ Κως [kos]) Էգէական ծովուն հարաւ-արեւելքը գտնուող Տոտեքանիսա կղզեխումբի Δωδεκάνησα (յոգնակի իմաստով) կամ՝ Δωδεκάνησος (եզակի իմաստով) պատկանող յունական կղզի`Թուրքիոյ Անատոլիոյ ափերուն բացերը: Քոսը Տոտեքանիսա կղզեխումբին երրորդ ամենամեծ կղզին է Ռոտոս Rhodes եւ Քարփաթոս Karpathos կղզիներէն ետք։ Իսկ բնակչութիւնը՝ 33 338 (2011 թուականի մարդահամարով) հոգի է, ինչ որ զայն կը դարձնէ Տոտեքանիսա կղզեխումբի երկրորդ ամենախիտը` Ռոտոսէն յետոյ: Վարչականօրէն Քոսը համանուն շրջանի առանձին միաւոր է: Կղզիին գլխաւոր քաղաքը եւ քաղաքապետարանը կը գտնուի համանուն Քոս քաղաք-նաւահանգիստին մէջ:
Անուն
ԽմբագրելՔոս անունը (հին յուն․՝ Κῶς, Κῶ) առաջին անգամ գործածուած է Հոմեռոսի Իլիատայի մէջ եւ այդ ժամանակէն ի վեր կը գործածուի: Այլ անուններն են (Meropis) Մերոփիս[1], Քիա[2], եւ Նիմֆաէա[3]:
Ուրիշ լեզուներով Քոսը նախապէս յայտնի էր իբրեւ Սթանչօ, Սթանչիօ կամ Սթինքօ: Օսմանեան եւ ժամանակակից թրքերէնով յայտնի է İstanköy (յունարէնի բառացի թարգմ․ εις την Κω 'to Kos' «իս թին Քօ» )[4]:
Իտալերէնով կղզին յայտնի է Քու անուամբ:
Քոսի բնակիչը յունարէնով կը կոչուի Քոթիս Κώτης (արական)/ Քոթիսա Κώτισσα (իգական)[5]:
Ժողովրդագրութիւն
ԽմբագրելԿրօն
ԽմբագրելՔոսի բնակիչներուն ջախջախիչ մեծամասնութիւնը յոյն ըլլալով, հիմնականօրէն ուղղափառ քրիստոնեաներ են: Բացի եկեղեցիներէ, կղզիին մէջ կայ Հռոմէական կաթոլիկ եկեղեցի եւ մզկիթ՝ թրքալեզու համայնքին համար: Սինակոկն այլեւս չի օգտագործուիր կրօնական արարողութիւններու համար, քանի որ Քոսի հրէական համայնքը ոչնչացուած է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն, այնուամենայնիւ, վերականգնուած է եւ կը պահպանէ բոլոր կրօնական խորհրդանիշները եւ այժմ Գոսի քաղաքապետարանը կ'օգտագործէ մշակութային միջոցառումներու համար:
Թուրք բնակչութիւն
Խմբագրել1920-ական թուականներու վերջը, Քոս քաղաքին մէջ՝ գլխաւորապէս քաղաքի արեւմտեան մասը, կը բնակէր շուրջ 3700 թուրք, բնակչութեան 50%-էն աւելին[6]: Այսօր Քոսի մէջ թրքական բնակչութեան թիւը կը գնահատուի 2000 հոգի[7][8]: Թուրքերով բնակուած ամենամեծ գիւղը՝ Փլաթանին (Քերմենթես) կը գտնուի Քոսի մերձակայքը:
Տեսարժան վայրեր
ԽմբագրելԱմրոցներ
ԽմբագրելԿղզին իր նաւահանգստի մուտքին մօտ ունի 14-րդ դարու Անտիմահիա Αντιμάχεια ամրոցը, որ կառուցուած է 1315 թուականին՝ Բիւզանդական շրջանին: Իսկ 14-րդ դարուն վերջաւորութեան Մալթայի միաբանութիւնը Ordre de Malte կը կառուցէ Քոսին Բերդը κάστρο της Κω ծանօթ իբրեւ՝ «Քասթրօ թիս Ներանծիաս» κάστρο της Νεραντζιάς․ բերդին շրջակայքը նոյն դարավերջին եւ 15-րդ դարասիզբին թթու նարինջենիներ եւ լիմոնի ծառեր կը տնկեն, այս պատճառով ծանօթ է իբրեւ Թթու նարինջենիին Բերդը κάστρο της Νεραντζιάς Νεραντζιά․ (թթու նարնջենի)։
Հին Աղորա
ԽմբագրելՔոսի հնագոյն շուկան կը համարուի աշխարհի ամենամեծերէն մէկը: Այդ առեւտրական եւ վարչական կեդրոն էր հին քաղաքի կեդրոնին մէջ: Ունի 82 մեթր լայնք եւ 152 մեթր երկարութիւն: Կը տարածուի նաւահանգիստին հնագիտակն վայրին մէջ՝ հիւսիսային շրջանէն մինչեւ հարաւի` քաղաքը ճեղքող ճանապարհի վրայ (Տեքումանուս): Այնտեղ կար յիշատակերտային կամ կոթողային մուտք: Արեւելեան կողմը խանութներ կային: Ք.Ա. 469 թուականին երկրաշարժէն յետոյ կը քանդուի: Հնագիտական պեղումներէն ետք կը յայտնուի թէ շուկային ընդհանուր երկարութիւնը 300 մեթր է։
Շուկայի հարաւը կար հռոմէական գմբէթով կլոր շինութիւն եւ արհեստանոց, որ կ'արտադրուէիր գունանիւթեր յատկապէս «Եգիպտական կապոյտ»ը: Հնագէտները հետագային կը յայտնաբերեն հռոմէական շրջանէն մնացած ոսկեդրամներ, գանձեր, պղինձէ արձաններ: Արեւմտեան կողմէն պեղումները կը անգին խճանկարներու յատակներով սենեակներու գտածոներու, որոնց պատկերները ցոյց կու տան գազաններու մարտեր, որը Քոսի մէջ բաւականին տարածուած նիւթ էր[9]:
Ասքլիփիոն
ԽմբագրելԱսքլիփիօ․ Հին Յունաստանի ամենամեծ բուժարանը։ Քոս կղզիին հանրածանօթ հնագիտական վայրը։ Կը սկսի կառուցուիլ Ք․ա 4-րդ դարուն։ Անոր գաւիթին մէջ հաստատուած էր Հիփոքրաթիին* Բժշկութեան Դպրոցը Ιατρική Σχολή του Ιπποκράτη։ Անոր մօտ հնադարեան տարիներուն կային տաք հոսուն բուժիչ ջուրեր։
Հիփոքրաթիս․ կը սեպուի Բժշկութեան հայրը։ Աշխարհի բոլոր բժիշկները, երբ կը ձեռքբերեն բժշկութեան վկայականը, երդումը որ կու տան կը կոչուի՝ Հիփոքրաթիսին Երդումը όρκος του Ιπποκράτη։
Յայտնի մարդիկ
Խմբագրել- Էփիհարմոս Epicharmus of Kos (Ք.ա. 6-5-րդ դարեր), թատերագիր
- Հիփոքրաթիս Hippocrates (Ք.ա. 5-րդ դար), "բժշկութեան հայրը"
- Ֆիլիթաս Philitas of Cos (Ք.ա.4-րդ դար), բանաստեղծ եւ գիտնական
- Միխալիս Քեֆալիանոս Michael Kefalianos, մասնագէտ body builder [10]
- Մարիքա Փափակիքա Marika Papagika, 20-րդ դարու երգչուհի[11]
- Քոսթաս Սքանտալիտիս Kostas Skandalidis, Յունաստանի նախկին ՆԳ նախարարի եւ վարչապետի Անտրէաս Փափանտրէուի մտերիմ գործընկեր[12]
- Ալ Քամպանիս Al Campanis, Major League Baseball-ի խաղացող[13]
- Սթերիոս Մարինոս Stergos Marinos, միջազգային ֆութպոլիսթ, որ հիմա կը խաղայ Փանաթինայիքոսի կազմին մէջ[14]:
- Շուքրու Քայա Şükrü Kaya, թուրք քաղաքական գործիչ․ Թուրքիոյ Արտաքին եւ Ներքին գործերու նախարար: Ան Հայոց ցեղասպանութեան իրագործման եւ կազմակերպման յանցագործներէն մէկն է[15]:
Պատկերասրահ
Խմբագրել-
Եւրոպական տուն պատկերող հին Հռոմէական խճանկար, որ կը գտնուի Քոս քաղաքի արեւմտեան հնագիտական վայրին մէջ
-
Տեսարան՝ Ասքլիփիոն
-
Հին մարմնամարզական աւերակներ
-
Տեսարան հին երաժշտանոցէն
-
Քարտամենա․ Քոս
-
Քոս․ մայրամուտ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Cite Thucydides|8.41
- ↑ Pliny cites Staphylus of Naucratis for this name in the Natural History 5:36 Archived 24 September 2015 at the Wayback Machine., but Peck apparently misinterprets Staphylus as a name of Kos
- ↑ Harry Thurston Peck, Harper's Dictionary of Classical Antiquities, 1898, s.v. Cos Archived 16 October 2014 at the Wayback Machine.
- ↑ C.S. Sonnini, Travels in Greece and Turkey, undertaken by order of Louis XVI, and with the authority of the Ottoman court, London, 1801, 1 p. 212
- ↑ Kos Island Today Archived 29 August 2010 at the Wayback Machine.. Kosisland.gr.
- ↑ Bertarelli Luigi Vittorio (1929)։ Guida d'Italia, Vol. XVII (1st հրտրկթն․)։ Milano: CTI։ էջ 145
- ↑ Google books|id=h0xoAAAAMAAJ|title=Ürkek bir siyasetin tarih önündeki ağır vebali|page=142
- ↑ «MUM GİBİ ERİYORLAR»։ www.batitrakya.4mg.com։ արխիւացուած բնօրինակէն 1 July 2017-ին։ արտագրուած է՝ 2 May 2018
- ↑ Ancient Sites of the Harbour and Market Place Archived 29 October 2010 at the Wayback Machine.. Kosinfo.gr.
- ↑ Michael Kefalianos – Bio Archived 22 January 2015 at the Wayback Machine. MichaelKefalianos.com
- ↑ Steve Sullivan (4 October 2013)։ Encyclopedia of Great Popular Song Recordings։ Scarecrow Press։ էջ 742։ ISBN 978-0-8108-8296-6
- ↑ Administrator։ «Σκανδαλίδης Κώστας - Βιογραφικό»։ www.skandalidis.gr։ արխիւացուած բնօրինակէն 16 July 2017-ին։ արտագրուած է՝ 2 May 2018
- ↑ «www.baseball-reference.com»։ baseball-reference.com։ արխիւացուած բնօրինակէն 4 March 2016-ին։ արտագրուած է՝ 2 May 2018
- ↑ «Stergos Marinos biography» (Greek)։ Stergos Marinos' official website։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 March 2014-ին։ արտագրուած է՝ 13 April 2012
- ↑ Who is who database - Biography of Şükrü Kaya Archived 5 June 2015 at the Wayback Machine. (in Turkish)