Ռոտոսի միջնադարեան քաղաք
Ռոտոսի միջնադարեան քաղաք (յուն․՝ Μεσαιωνική πόλη της Ρόδου), Ռոտոս, Յունաստան․ 1988-ին յայտարարուած է Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան։
Միջնադարեան քաղաք | |
---|---|
Ռոտոսի միջնադարեան քաղաք | |
Μεσαιωνική πόλη της Ρόδου | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Ռոտոս (կղզի) |
Տարածութիւն | 65,85 հեկտար |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԵունեսքոյի պաշտօնական էջին նկարագրութեան մէջ, նշուած է թէ Ասպնջական Ասպետները Ordo Hospitalis Sancti Johannis Ռոտոս կղզին իշխած են 1309 - 1523 թուականներուն ընթացքին եւ քաղաքը վերածած են զօրաւոր ամրոցի մը։ Հետագային քաղաքը գրաւած են յաջորդաբար Թուրքերն ու Իտալացիները։ Կը նկատուի գործօն հնագոյն միջնադարեան քաղաքներէն եւ տարբեր մշակոյթներու հանդիպման կէտ։
Ռոտոսի միջնադարեան քաղաքը (կամ՝ հին քաղաք) տարածուած է Ռոտոս քաղաքին Աքրոփոլիսին շուրջը, հաւանաբար 515-ի երկրաշարժէն ետք։ Միջնադարեան քաղաքը (բերդաքաղաքը) կը բաժնուի երկու մասերու․ Քոլաքիօ (հիւսիսը) եւ Հորա (հարաւը)։
Քոլաքիօ
ԽմբագրելՔոլաքիօ քաղաքամէջը կ՛ ընդգրկէ հանրածանօթ Ասպետներու ճամբան, Ասպետներու Աւագ Պետին Պալատը (Քասթելա), Հիւանդանոցը որ այժմ թանգարանի վերածուած է, ասպետներու Վաշտին եկեղեցիները եւ ուրիշ կարեւոր շէնքեր։
Հորա
ԽմբագրելՔաղաքին Հորա մասին մէջ կը գտնուին շուկան որ տարածուած է Սուլէյման մզկիթին շուրջը, հին շուկան եւ զանազան հետաքրքրական շէնքեր։
Պատկերասրահ
Խմբագրել-
Նաւաստիներուն Դարպասը եւ միջնադարեան քաղաքը
-
Այիոս Նիքոլաոս
-
Իփոքրաթիս հրապարակ
-
Ասպետներու Աւագ Պետին Պալատը
-
Քազաքամէջ
-
Խրամը
-
Աղբիւր
-
Բիւզանդական շրջանի ամրացումներ
-
Ասպետներու ճամբան