Արմաթիա, Քասոս
Արմաթիա (յուն․՝ Αρμάθια), հարաւ Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։ Կը գտնուի Քասոսէն 2քլ․ հիւսիս-արեւմուտքը։[1]
Կղզի | |
---|---|
Արմաթիա, Քասոս | |
Αρμάθια Κάσου | |
Արմաթիա, Քասոս․ նկարուած Քասոսէն | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 2,6 քմ² |
Բնակչութիւն | 0 (2011-ի մարդահամար) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 858 00 |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԱրմաթիային տարածութիւնն է 2,6քլ²։ Վարչականօրէն կը պատկանի Քասոսի քաղաքապետութեան։
Ժամանակին, երբ կը գործէին կիրի հանքերը բնակչութեան թիւը 100 էր։ 2011-ի մարդահամարին կղզին անբնակ արձանագրուած է։[2]
Ունի գեղեցիկ ծովափներ որ զբօսաշրջիկներ կը ներգրաւէ։ Անոնցմէ մէկը, Մարմարա, բնութագրուած է որպէս Միջերկրականի ամենագեղեցիկ ծովափներէն։ 2000-էն, կղզիին վրայ հաստատուած է դիտարան մը, որպէսզի բնութասէրները եւ կենսոլորտի մասնագէտները ուսումնասիրեն կղզիին կենսաբանական աշխարհը։[3]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Արմաթիա, Քասոս(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10842, pdf-ի էջ՝ 368(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-07-12
- ↑ Քասոս եւ կղզիները, 11-3-2019(յունարէն)