Սքիաթոս
Սքաթոս (յուն․՝ Σκιάθος), կանանչապատ կղզի,Սփորատես, Էգէական ծով, Յունաստան․ կը գտնուի Էվիային հիւսիս-արեւելքը։ Մայրաքաղաքն է Սքիաթոս։
Կղզի | |
---|---|
Սքիաթոս | |
Σκιάθος | |
Սքիաթոս | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 49,898 քմ² |
ԲԾՄ | 433 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 37002 |
Պաշտօնական կայքէջ | skiathos.gov.gr |
Սքիաթոսի տարածութիւնն է 49,90 քլ²․ եւ բնակչութեան թիւը՝ 6 610 (2011-ի մարդահամար)։ Կը գտնուի ծովի մակերեսէն 433մ․ բարձրութեան վրայ։
Սքիաթոս ունի հարուստ բուսականութիւն եւ բազմաթիւ գեղեցիկ ծովափներ։ Նաեւ ունի երկու փոքր լիճեր՝ Այիոս Եորղոս եւ Սթրոֆիլիա։
Կղզիին նաւահանգիստին մուտքին կան փոքրիկ կղզիակներ․ Ցուկրիաքի, Ռեփի, Ցուկրիաս, Փրասոնիսօ, Թրուլոս, Մարակոս, Արքօ, Ասփրոնիսի։
Հակիրճ պատմական տուեալներ
ԽմբագրելՍքիաթոս բնակուած է նախապատմական շրջաններէն։ Առաջին բնակիչները հաւանաբար եղած ենՓելասղիները եւ ետքը կրետացիները։ Ք․Ա․480-ին, պարսիկ թագաւորին՝ Քսերսեսին նաւատորմիղը փոթորիկի կը հանդիպի եւ անոր նաւը կը նետուի Սքիաթոսին ժայռերուն վրայ։ Սքիաթոս եղած է Աթէնք քաղաք-պետութեան մնայուն դաշնակիցը։ Ք․Ա․338-ին Սքիաթոս կ՛անցնի Մակեդոնացիներուն ձեռքը։ Սակայն Ք․Ա․199-ին, հռոմէացիներուն ու մակեդոնացիներուն պատերազմներուն ժամանակ կը կործանուի։ 758-ին բիւզանդական նաւատորմիղը Սքիաթոս խարիսխ նետած էր։ Վենետիկեան եւ օսմանեան գերիշխանութիւններուն ընթացքին կղզին ծովահէններու դիրախ դարձած է։ ԺԹ․ դարասկիզբի Յունական ապստամբութեան ընթացքին կղզին մեծ ներդրում բերած է յոյներուն ծովուժին։ 1919-ին կղզին ապաստանած են Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն Չեսմէ քաղաքէն յոյն գաղթականներ, որոնք Փոքր Ասիոյ աղէտէն ետք, կղզին մնայուն կը հաստատուին։
Յուշարձաններ եւ շէնքեր
ԽմբագրելՆաւահանգիստին մուտքին թերակղզիին վրայ կայ վենետիկեան բերդը՝ Պուրծի, որ այժմ Նաւային թանգարանն է։ Մայրաքաղաք Սքիաթոսին մէջ կը գտնուին՝
- Յոյն յայտնի գրագէտ Ալեքսանտրոս Փափատիամանտիսին բնակարանը, ուր ան ծնած ու ապրած է․
- Սուրբ Աստուածածնի եկեղեցին կամ Փանայիա Լիմնիա (1837)․
- Սուրբ Երրորդութեան եկեղեցին․
- Հին քրիստոնէական շրջանի (Դ․-Ե․ դար) մայր եկեղեցուոյ աւերակները։
Սքիաթոս Բերդին մէջ կան 9 եկեղեցիներ, իսկ կղզիին վրայ ցրուած կը գտնուին թիւով 50 եկեղեցիներ եւ մատուռներ։
Պատկերասրահ
Խմբագրել-
Սքիաթոս, Պուրծի
-
Սքիաթոս, Լալարիա
-
Սքիաթոս, Լալարիա
-
Ցուկրիա ծովափ
-
Պանանա ծովափ
-
Քուքունարիես ծովափ
-
Մեղալի Ամոս ծովափ
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ալեքսանտրոս Փափատիամանտիսին կեանքն ու գործը, Ֆրակուլիս Իոանիս, հրատ․ Իոլքոս, 1997(յունարէն)
- ↑ Սքիաթոսին պատմութիւնը,27-10-2026(յունարէն)
- ↑ Սքիաթոսին բերդը, (1350-1827)(յունարէն)
- ↑ Սքիաթոսին եկեղեցիները(յունարէն)
- ↑ Սուրբ Աստուածածնի եկեղեցին կամ Փանայիա Լիմնիա(յունարէն)
- ↑ ΕΕΤΑΑ-Յունաստանի վարչական փոփոխութիւններ, 13-6-2020(յունարէն)
- ↑ Սքիաթոսի քաղաքապետութիւն(յունարէն)