Քուֆոնիսիա
Քուֆոնիսիա յուն․՝ Κουφονήσια, Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան․ կ՛ ընդրկէ երկու բնակուած կղզիներ՝ Անօ կամ Փանօ (=վերին) Քուֆոնիսի եւ Քաթօ Քուֆոնիսի (=վարին), Քերոս կղզին, ինչպէս նաեւ անոնց շուրջը գտնուող բազմաթիւ կղզիակներ։
Կղզի | |
---|---|
Քուֆոնիսիա | |
Քուֆոնիսիա | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 26,025 քմ² |
ԲԾՄ | 114 մեթր, 32 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 843 00 |
Պաշտօնական կայքէջ | koufonisia.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելՔուֆոնիսիա կը գտնուին Նաքսոսին հարաւ-արեւելքը՝ 3 ծովային մղոն, Ամորղոսին հիւսիս-արեւմուտքը եւ Սհինուսային արեւելքը։ Մաս կը կազմեն Փոքր Քիքիլատեսին։ Անօ եւ Քաթօ Քուֆոնիսի կղզիները իրարմէ կը բաժնուին 200 մ․ լայնք ունեցող նեղուցէ մը։
Քուֆոնիսի անունի ծագման մասին երկու տարբերակներ կան։
- Քուֆոնիսի կը կոչուէր Քուֆոնիսիա եւ Ղլարոնիսիայի միջեւ ծոցը՝ Քուֆոս Լիմին․ այսինքն՝ խուլ (ապահով) նաւակայք, ուր նաւերը խարիսխ կը նետեն։
- Կղզիներուն վրայ գտնուած բազմաթիւ քարայրներուն համար։
Հերթական կանոնաւորութեամբ ծովային ճամբով Փիրէային հետ կապուած է։ իսկ Նաքսոսին հետ ամենորեայ․ ամառները՝ 2-3 անգամ օրուան ընթացքին։
Պատմական ակնարկ
ԽմբագրելՔուֆոնիսիա բնակուած են նախապատմական ժամանակաշրջանէն։ Հնագիտական պեղումները նաեւ յայտնաբերած են վաղ քիքլատեան մշակոյթի պատկանող իրեր, ինչպէս օրինակ տապակ մը, որուն վրայ ինը ճառագայթով աստղ մը քանդակուած է (Նաքսոսի Հնագիտական թանգարան)։
Կղզիներուն վրայ տեսանելի են Հելենիստական եւ հռոմէական շրջաններու հետքերը։ Կղզիները տարապած են ծովահէններու յարձակումներէն։ Անոնց պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
Քուֆոնիսիա կղզիներու համալիրին գլխաւորները
ԽմբագրելԱնօ Քուֆոնիսի
ԽմբագրելՏարածութիւնն է 5,7 քմ․²։ Բնակչութեան թիւն է՝ 366։ Բնական գեղեցկութեամբ օժտուած կղզի։ Բնակիչները ընդհանրապէս կը զբաղին ձկնորսութեամբ, անասնապահութեամբ եւ վերջին տասնամեակներուն՝ զբօսաշրջիկութեամբ։ 5 գլխաւոր ու գեղեցիկ ծովափներն են՝ Փորի, Ֆինիքաս, Հարոքոփի եւ Փլաթիա Փունտա։ Հորա բնակավայրը կը յատկանշուի Քիքլատեան ճարտարապետական ոճով։
Քաթօ Քուֆոնիսի
ԽմբագրելՏարածութիւնն է 4,4 քմ․²։ Մինչեւ Ի․ դարավերջին մօտաւորապէս 10 ընտանիք ունէր։ Մեր օրերուն մնացած են միայն ձկնորսերու քանի մը բնակարաններ։ Կղզին ամառները կը բնակուի։ Հին տաճարի աւերակներուն վրայ կառուցուած է Աստուամօր եկեղեցին։
Բնակիչները երկրագործութեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ կը զբաղին։
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Քաթօ Քուֆոնիսի
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի
-
Քերոս․ նկարուած Անօ կամ Փանօ Քուֆոնիսիէն
-
Անօ Քուֆոնիսի․ նկարուած Նաքսոսի Փանորմոս ծովեզրէն․ ետեւը՝ Քերոս
-
Քուֆոնիսիա
-
Ղալա (կաթ) ծովափը
-
Սատանային աչքը ծովափ․ Natura 2000 պահպանուած շրջան
-
Այիոս Եորղոս
-
Անօ Քուֆոնիսի․ Քուֆոնիսի Հնագիտական հաւաքածոյի թանգարան
-
Քերոս հնավայրէն գտնուած իրեր, Ք․Ա․ 2800-2300
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի գտնուած հնագիտական նիւթեր
-
Անօ Քուֆոնիսի․ Քաթօ Միլի հնավայրը
-
Քաթի Միլի հնավայր․ կ՛ երեւի Քերոս կղզին
-
Քաթօ Միլի հնավայր․ Քիքլատեան մշակոյթի ժամանակաշրջան Ք․Ա․2800-2300
-
Քուֆոնիսի, նաւակայքը
-
Անօ Քուֆոնիսի
-
Ծովուն մէջ խաղեր․ Քուֆոնիսիա
-
Քարնայիօ․ Քուֆոնիսիա
-
Քուֆոնիսիա
-
Անօ Քուֆոնիսի
-
Ներօ (ջուր) ծովափ․ Քաթօ Քուֆոնիսի
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի
-
Այիոս Եորղոսի մօտ․ Անօ Քուֆոնիսի
-
Անօ Քուֆոնիսի՝ Քաթօ Միլի․ աջին կը նկատենք Քաթօ Քուֆոնիսի, դիմացը Քերոս կղզին ու անոր առջեւ Ղլարոնիսի կղզին
-
Ղլարոնիսի նկարուած Անօ կամ Փանօ Քուֆոնիսիէն․ դիմացը ձախին Քերոս կղզին
-
Անօ Քուֆոնիսի
-
Քուֆոնիսիս
-
Նաւակայքը․ Անօ Քուֆոնիսի
-
արեւամար
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Հարաւային Էգէական․ բնակչութիւն եւ քաղաքապետութիւններ(անգլերէն),(յունարէն)
- ↑ Յունաստանի Զբօսաշրջիկութիւն․ Քիքլատես(յունարէն)
- ↑ «Քիքլատեսի պատմութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-10-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «Քուֆոնիսիա(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-27-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-14-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ Քաթիմերինի․ Քուֆոնիսիա, փոքր տեղ, մեծ պատմութիւն, Էլեֆթերիա Ալավանու, 14-7-2014(յունարէն)