Ամորղոս
Ամորղոս (յուն․՝ Αμοργός), Էգէական ծովու կղզի, Քիքլատես, Յունաստան․ Քիքլատեսի հարաւ-արեւելեան կղզին։ Կը գտնուիՆաքսոս, Սհինուսա, Իրաքլիա, Քուֆոնիսիա եւ Քերոս կղզիներուն հարաւ-արեւելքը, Տոնուսային հարաւը։
Կղզի | |
---|---|
Ամորղոս | |
յուն․՝ Αμοργός | |
Ամորղոս | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես |
Տարածութիւն | 126,346 քմ² |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 840 |
Պաշտօնական կայքէջ | amorgos.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԱշխարհագրութիւն
ԽմբագրելՏարածութիւնն է 121,464 քլ․², իսկ ծովեզր՝ 123 քլ․։ Փիրէայի նաւագանգիստէն հեռաւորութիւնն է 136 ծովային մղոն։ Երկայն ու նեղ կղզի է, որ կ՛ երկարի հարաւ-արեւմուտքէն հիւսիս-արեւելք։ Ունի երկու բնական նաւահանգիստ, Քաթափոլա եւ Էղիալի։ Քաթափոլա գլխաւոր նաւահանգիստն է։ Ամորղոս կը հաշուէ 1 973 բնակիչ (2011-ի մարդահամար)։ Գեղեցիկ է կղզիին բնութիւնը։ Բազմաթիւ իրարայաջորդ արահետները առիթը կու տան ոտքով կղզին ճանչնալ։
Բնակչութիւնը աւանդաբար կը զբաղի երկրագործութեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ, ինչպէս նաեւ մեղրաբուծութեամբ։ Վերջին երկու տասնամեակներուն զբօսաշրջիկութիւնը մեծ թափ առած է։
Բնութիւն - արահետներ
Խմբագրել-
Ամորղոսը Քրուքելոս կէտէն
-
Ղրամվուսա
-
Հոզովիոթիսա վանքէն դէպի Քափսալա
-
Այիոս Եորղոս Վալսամիթիս վանքէն դէպի Քաթափոլա
-
Լանկատայէն սէպի Սթավրօ
-
Թէոլողոսէն դէպի Սթավրօ
-
Քաթափոլա ծովափ
-
Նիքուրիա կղզեակը
-
Քամարիէն դէպի Արքեսինի
Վարչական
ԽմբագրելԱմորղոսի քաղաքապետութիւնը կը բաղկանայ Ամորղոս կղզիէն եւ շուրջի կղզիակներէն՝ Ղրապոնիսի, Նիքուրիա, Ղրամվուսա, Ֆելուքա, Փսալիտա, Անօ եւ Քաթօ Անտիքերի (Քերոս կղզիին հարաւը)։ Մայրաքաղաքն է Հորա* կամ Ամորղոս՝ 398 բնակիչ։ Կղզիին գլխաւոր բնակավայրերն են՝ Էղիալի (229), Րահիտի (148), Թոլարիա (147), Քաթափոլա (128), Էղիալի ծոց (125), Փոթամոս (116), Քսիլոքերաթիտի (107), Լեֆքես (49), Քամարի (45), Քալոֆանա (41), Վրուցիս (37), Փերա Րահիտի (36), Քալօթարիթիսա (31), Թոլարիայի ծովափ (26), եւայլն։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Հորա, պատկերասրահ
Խմբագրել-
Քասթրօ՝ բերդ
-
Հորա, Քասթրօ
-
Այիուս Փանտես
-
Փանակիա Էլէուսա
-
Զո՜տոհու Փիղի
-
Թրիոն Իերարհոն
Պատմական ակնարկ
ԽմբագրելԱմորղոս բնակուած է Ք․Ա․ 4-րդ հազարամեակէն։ Եղած է Քիքլատեան Մշակոյթի գլխաւոր կեդրոններէն։ Մինոասեան քաղաքակրթութեան ժամանակաշրջանին, կղզին կը հաստատուին մինոասցիներ, որոնք կը հիմնեն Ամորղոսի առաջին բնակավայրերէն մէկը՝ Մինոա։ Աւելի ուշ, Նաքսոսի բնակիչներ կը հիմնեն Արքեսինի՝ այսօրուան Քասթրի շրջանը։ Իսկ նոյն ժամանակին, Յոնիոյ (Իոնիա) Միլիթոս քաղաքի բնակիչներ (Փոքր Ասիոյ արեւմտեան ափի յունական գաղթօճակներէն) Էղիալի կը հաստատուին[1]։
Հռոմէական շրջանին աքսորավայր կը դառնայ, իսկ բիւզանդական տարիներուն ծովահէններու դիրախ կը դառնայ։ 1088-ին կը հիմնուի Հոզովիոթիսա վանքը։ Այնուհետեւ Ամորղոս կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[2]։
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Այիոս Փորքրփոիոս եւ Նիքուրիա կղզեակը
-
Հոզովիոթիսա վանք
-
Արքեսինի
-
Լակատա
-
Այիա Թրիատա
-
Ասֆոտիլիթիս
-
Մինոա հնագիտական վայրը
-
Մինոա հնադարեան քաղաքի աւերակները
-
Քամարիէն դէպի Արքեսինի․ հին եկեղեցի
-
Քովէոս
-
Այիոս Նիքոլաոս
-
Այի Անարղիրի, Քաթափոլա
-
Քաթօ Աքրոթիրի
-
Փանայիա Քաթափոլիանի
-
Քսիլոքերաթիտի
-
Մալթեզի ծովափ
-
Լեֆքես
-
Էղիալի ծոց
-
Սթրուպոս
-
Թոլարիա
-
Պալոս
-
Ֆինիքիես
-
Նիքուրիա կղզեակ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Յունաստան#Առաջին գաղթօճախները, Ք․ա․ 11րդ - 9րդ դարաշրջան
- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Ամորղոսի քաղաքապետութեան կայքէջ(յունարէն)
- ↑ Քաթիմերինի․ Ամորղոս․ անվերջ կապոյտը, Էլաֆթերիա Թայու(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Ամորղոս
- ↑ Ամորղոս․ 1956-ի երկրաշարժը եւ Ցունամին(անգլերէն)
- ↑ Յունաստանի Մշակոյթի նախարարութիւն․ Ամորղոս
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-14