Սհինուսա
Սհինուսա (յուն․՝ Σχοινούσα), Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան։ Կղզին բնակուած է հնադարէն։ Կը գտնուի Նաքսոս կղզիին հարաւը, Իրաքլիային հիւսիս արեւելքը եւ Քուֆոնիսիային արեւմուտքը։ Նաւակայքն է Մերսինի։
Կղզի | |
---|---|
Սհինուսա | |
Սհինուսա | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 8,512 քմ² |
ԲԾՄ | 133 մեթր |
Բնակչութիւն |
211 մարդ (2021), 189 մարդ (2001), 195 մարդ (1951)[1], 256 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 843 00 |
Տեղեկութիւններ
ԽմբագրելԸստ աւանդութեան, անունը առած է կղզիին վրայ աճող սհինօ σχίνο բոյսէն։ Ուրիշ մեկնաբանութեամբ, անունը առած է վենետիկցի Սհինոզա անունով ազնուականէն։
Սհինուսա ԺԱ․ դարէն Ամորղոս կղզիին վրայ գտնուող Հոզովիոթիսա վանքին սեփականութիւնը եղած է։ 2011-էն կղզին մաս կը կազմէ Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան։ Ամենաբարձր գագաթն է Միլոս (133 մ․)։
Բնակչութեան թիւն է 256 (2011-ի մարդահամար)։ Տարածութիւնն է 8,144 քլ․։ Նաւահանգիստն է Մերսինի՝ բնական ապահով ծոց, պատսպարան մը, ուր ապաստան կը գտնեն Էգէական ճամբորդող փոքր նաւեր - զբօսանաւեր։ Կղզին ունի երկու բնակավայր․ Հորա եւ Մեսարիա։ Գլխաւոր գիւղն է Հորա, կառուցուած բարձրութեան մը վրայ՝ Մերսինի նաւահանգիստէն 1,2 քլմ․ հեռու։ Իսկ Մեսարիան, նաւահանգիստէն հեռու է 3 քլմ․։
Հերթական կանոնաւորութեամբ ծովային ճամբով Փիրէային հետ կապուած է։
Բնակիչները երկրագործոըթեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ կը զբաղին։
Զբօսաշրջիկութիւն
ԽմբագրելՀանդարտ կղզի է հարուստ բնական գեղեցկութեամբ։ Վերջին տասնամեակին զբօսաշրջիկութիւնը զարգացած է։ Կը ներգրաւէ հազարաւոր զբօսաշրջիկներ․ տարիէ տարէ անոնց թիւը կ՛ աւելնայ։ Ծովափներն են՝ Մերսինի, Ցիկուրի, Լիվատի, Լիոլիու, Փսիլի Ամօ, Ալմիրօ, Ֆիքիօ, եւայլն․։
Պատկերասրահ
Խմբագրել-
Սհինուսա․ նաւակայքը
-
Սհինուսա
-
Սհինուսա կղզին․ նկարուած Նաքսոսի Զաս լեռէն
-
Սհինուսա․ Քիքլատեան մշակոյթի ժամանակաշրջանի պատկերիկ, Ք․Ա․2800-2300․ Աթէնքի Ղուլանտրիս Քիքլատեան Արուեստի թանգարան
-
Մերսինի
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Փանայիա եկեղեցի( Ս․Աստուածածին), Հորա
-
Նաքսոսի վաղ Քիքլատեան մշակոյթի հնավայրէն կ՛ երեւի Սհինուսա կղզին
-
Սհինուսա կղզին այդպէս ինչպէս կ՛ երեւի Իրաքլիայէն
-
Հորա
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Սհինոս թուփ, 2-5-2018, Է․Փ․Քալիղերու(յունարէն)
- ↑ Մեսարիա, Սհինուսա(յունարէն)[permanent dead link]
- ↑ Հարաւային Էգէական․ բնակչութիւն եւ քաղաքապետութիւններ(անգլերէն),(յունարէն)
- ↑ Յունաստանի Զբօսաշրջիկութիւն․ Քիքլատես(յունարէն)
- ↑ «Քիքլատեսի պատմութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-10-ին։ արտագրուած է՝ 2022-02-12