Իրաքլիա
Իրաքլիա (յուն․՝ Ηρακλειά), Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Իրաքլիա | |
Իրաքլիա | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 17,795 քմ² |
ԲԾՄ | 419 մեթր |
Բնակչութիւն | 141 մարդ, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 843 00 |
Պաշտօնական կայքէջ | iraklia.gr |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՏարածութիւնն է 17,795 քլ․²։ Կը գտնուի Նաքսոս եւ Իոս կղզիներուն միջեւ, Սհինուսային արեւմուտքը։ Իրաքլիա Փոքր Քիքլատեսի ամենաընդարձակ կղզին է։ Կը գտնուի կղզեխումբին արեւելեան կողմը, Նաքսոսին հարաւը։
Նաւահանգիստն է՝ Այիոս Եորղոս, իսկ գլխաւոր գիւղը (մայրաքաղաքը)՝ Փանայիա։ Քիքլատեսի ամենամեծ քարայրները Իրաքլիա կը գտնուին։ Ամենօրեայ հերթականութեամբ՝ ծովու ճամբով, կապուած է Փիրէային, Սիրոս, Նաքսոս եւ Փարոս կղզիներուն։
Կղզիին տարածքին գտնուած են 5000 տարուայ բազմաթիւ պարուրաձեւ արձանագրութիւններ․ կը կոչուին «պուսուլես»։ Նաեւ Լիվատի վայրը յայտնաբերուած են Ք․Ա․ 4-րդ - 2-րդ շրջանի պատկանող բերդի մը աւերակները։
Նորագոյն պատմութեան մէջ կղզին Ամորղոսի Հոզովիոթիսա վանքին սեփականութիւնն է։
Իրաքլիայի մշակուած տարածքները 1960-ական թուականներուն 1000 սդրեմադա էր (1 ստրեմա=1000մ․)։
Բնակավայրեր
ԽմբագրելԻրաքլիա ունի երկու բնակուած բնակավայրեր․ Փանայիա, կղզիին մէջտեղն ու մայրաքաղաքը եւ Այիոս Եորղոս՝ նաւահանգիստը։ Անոր երեք բնակավայրերը՝ Այիոս Աթանասիոս, Այիոս Եորղոս եւ Փանայիա անկախ համայնք մը կազմելով՝ Իրաքլիա, մաս կը կազմեն Թիրա (Սանթորինի) նահանգին։
Բնակչութիւն
ԽմբագրելԲնակչութիւնը կը հաշուէ 141 հոգի․ 1940-ին կը հաշուէր 227, իսկ 2001-ին՝ 151։ Վերջին տարիներուն Այիոս Աթանասիոս բնակավայրը ամայացած է, սակայն կը գործածուի կղզիին անասնապահութեան գործունէութեան համար։
Նորարար ճարտարարուեստ
ԽմբագրելԱյիոս Եորղոս ծոցին, 2007 Յունիսին, կը զետեղուի աշխարհի առաջին ծփուն ինքնաշարժ հովանիւը (automatic floating wind turbine), որ լուսաելեկտրական սարքերու համակցութեամբ միաժամանակ վերածուած է ջուրի աղազտումի գործարան։ Կը կոչուի «Իտրիատա» Υδριάδα։ Բնապահպանման տեսանկիւնէն, կենսուժ կը հայթայթէ առանց շրջապատը ապականէ․ կղզիին ջուրի սակաւութեան հարցը լուծած է, մանաւանդ ամրան ամիսներուն, երբ Իրաքլիա զբօսաշրջիկներով կը լեցուի։
Բուսական եւ կենդանական աշխարհ
ԽմբագրելԿղզին հարուստ է կենսաբազմազանութեամբ։ Անոր դարվար անդունդներուն ժայռոտ սրածայրերուն խորշերը յարմար են գիշատիչ թռչուններու բոյներուն համար։ 2010-ին արձանագրուած էին թռչուններու 175 տեսակներ, որոնցմէ շատեր վտանգուած եւ պահպանման միջազգային օրէնքներու ենթակայ են․ 26 գիշատիչներու տեսակներ են, ինչպէս օրինակ՝ Օրնիօ անգղ (Gyps fulvus), Սեւ մեծ բազէ («Մավրոփեթրիդիս» Falco eleonorae) եւ Սփիզայթոս՝ արծիւի մեծ տեակ մը (Hieraaetus fasciatus) ։
Հնադարէն նորագոյն տարիներ
ԽմբագրելՀնագիտական պեղումներուն յայտնաբերուած են նիւթեր եւ իրեր, որոնք կը փաստեն թէ կղզին Ք․Ա․ 3-րդ հազարամեակին՝ Քիքլատեան մշակոյթ, մեծ ծաղկում ապրած է։ Միջնադարին ծովահէններու կայան դարձած է։ Լիվատի վայրը հնադարեան բերդի աւերակներ գտնուած են։ Օսմանեան գերիշխանութեան ընթացքին ծովահէններու թաքստոց եղած է։
Պատկերասրահ
Խմբագրել-
Այիոս Եորղոս նաւակայքը
-
Այիոս Եորղոս
-
Այիոս Եորղոս
-
Այիոս Եորղոս ծովափը
-
Այիոս Եորղոս
-
Լիվատի
-
Լիվատի ծովափը եւ բերդը
-
Լիվատի
-
Ս․Յովհաննու Կարապետ քարայրը
-
Ս․Յովհաննու Կարապետ քարայրը․ ուխտաւորներու այցելութիւն
-
Կղզիին արահետներէն․․․
-
․․․
-
․․տէպի Փանայիա քարայր
-
․․․
-
Քիքլոփա քարայր
-
Ս․Յովհաննու Կարապետ քարայրէն դէպի Քիքլոփա քարայրը
-
Ձկնորսանաւեր
-
Փանայիա եկեղեցին
-
Փանայիա գիւղը
-
Միքրոս ավելաս, ժայռակղզիակ
-
Մեղալոս Ավելաս, ժայռակղզիակ
-
Քասթրօ Լիվատի, բերդը
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Իրաքլիա․ 4-7-2015(յունարէն)
- ↑ 5000 տարուայ պարուրաձեւ արձանագրութիւններ, Իրաքլիա, Քիքլատես, 4-7-2015(յունարէն)
- ↑ Իրաքլիան նկարուած վերէն(յունարէն)
- ↑ Մինչեւ ո՞ւր կը տարածուի Հոզովիոթիսա վանքին սեփականութիւնը, 4-7-2015(յունարէն)
- ↑ Իրաքլիայի մասին(յունարէն)
- ↑ greenagenda.gr - Բնապահպանում․ Իրաքլիային ծփուն ինքնաշարժ հովանիւը(յունարէն)
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-14