Իոս
Իոս (Նիոս՝ տեղական բարբառով), (յուն․՝ Ίος), Էգէական ծովու կղզի, Քիքլատես, Յունաստան։ Տեղացիները Նիոթես կը կոչուին։
Կղզի | |
---|---|
Իոս | |
Իոս | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 108,713 քմ² |
ԲԾՄ | 713 մեթր |
Բնակչութիւն | 2 030 մարդ, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 840 01 |
Պաշտօնական կայքէջ | ios.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԱշխարհագրութիւն
ԽմբագրելԻոսի տարածութիւնն է 108,713 քլ․², իսկ ծովեզրն է՝ 87 քլ․։ Կը գտնուի Նաքսոս, Իրաքլիա, Սիքինոս եւ Թիրա (Սանթորինի) կղզիներուն միջեւ։ Ունի Քիքլատեսի ամենապահով նաւսհանգիստներէն մէկը՝ կղզիին արեւմտեան մասը, ուր նաեւ կը գտնուին մշակուած տարածքները․ Էփանօ կաի Քաթօ Քամպոս։
Փիրէայի նաւահանգիստէն հեռաւորութիւնն է 111 ծովային կղոն, Իրաքլիոյէն (Կրետէ) 72 ծ․մ․, Սիրոսէն 55 ծ․մ․։
Կղզիին գլխաւոր ծոցերն են Եալոս, Միլոփոթաս եւ Մականարի, իսկ ամենածանօթ ծովափներն են Միլոփոթաս, Մականարի, Եալոս, Քոլիցանի, Քուպարա, Քալամոս, Սափունոհոմա, Փափա, Փսաւհ եւ Այիա Թէոտոթի։ Կան նաեւ բաւական ծովափներ, որոնք սակայն դժուար հասանելի են։
Ժողովրդագրութիւն
ԽմբագրելԲնակչութեան թիւն է 2 030։ Մայրաքաղաքն է Հորա* (կամ Իոս) 1 632 բնակիչներով։ Կարեւոր բնակավայրեր են՝ Օրմոս, Փսաթի, Այիա Թէոտոթի, Միլոփոթաս, Մականարկ եւ Էփանօ Քապոս։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Մշակոյթ
Խմբագրել1997-ին 1 000 հոգինոց բաց թատրոն կը կառուցուի, որ կ՛ անուանուի Օտիսէաս Էլիթիս։
Մինչեւ քանի մը տասնամեակներ առաջ, կղզիին բնակիչները կը հագուէին աւանդական տարազները։
Անուանում
ԽմբագրելԱնունին համար կան երկու տարբերակներ․-
- Կղզին Իոս անունը առած է հնադարեան «Իա» Ία բառէն այսինքն ծաղիկները որ կը բուսնին կղզիին տարածքին։
- Իոս անունը յառաջ եկած է փիւնիկեան «Իոս» բառէն, որ կը նշանակէ քարակոյտ։
Պատմութիւն
ԽմբագրելՍքարքօ բլուրին արեւելեան լանջին, կղզիին արեւմտեան ծովեզրին, յայտնաբերուած է Քիքլատեան Մշակոյթի ամենամեծ բնակավայրերէն մին՝ Ք․Ա․ 2700 - 2300։
Առաջին բնակիչները եղած են Քարես եւ աւելի ուշ Մինոասցիներ, Ախէոսներ եւ Փիւնիկեցիներ։ Ք․Ա․ 10-րդ դարուն Յոնիացիները կղզին կը գրաւեն (Յոնիա կամ Իոնիա․ Փոքր Ասիոյ արեւմտեան ափի յունական գաղթօճակներէն)։ Դասական տարիներուն Աթենեան Դաշինքին մաս կը կազմէ։ Այնուհետեւ եղելութիւնները կը հետեւին Քիքլատեսի պատմութեան։
Ըստ Իրոտոթոսին Օմիրոս (Հոմեռոս) հոն թաղուած է։
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Այի Թէոտորի
-
Այիա Իրինի
-
«Օտիսէաս Էլիթիս» թատրոնը
-
Այիոս Էլեֆթերիոս
-
Այիոս Եորղոս
-
Փանայիա Կրեմնիոթիսա
-
Եալոս
-
Նաւահանգիստը
-
Էփանօ Քապոս
-
Հորա
-
Սքարքոս հնագիտական վայրը
-
Օմիրոսին կիսանդրին, Հորա
-
Օմիրոսին թաղուած տեսը
-
իոս
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Իոսի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ Էգէականի մշակութային դարպաս․ Իոս (յունարէն)
- ↑ cnn.gr - Օմիրոսին կղզին (յունարէն)
- ↑ Իոս․ զբօսաշրջիկութիւն՝ պատմական(յունարէն)
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-14
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-14