Անօ Քուֆոնիսիա
Անօ Քուֆոնիսիա (յուն․՝ Άνω Κουφονήσι Κυκλάδων)․ Քուֆոնիսիա կղզեխումբի կղզիակ, Փոքր Քիքլատես, Էգէական ծով, Յունաստան։ Կը գտնուի Նաքոսին եւ Ամորղոսին միջեւ։
Կղզի | |
---|---|
Անօ Քուֆոնիսիա | |
Άνω Κουφονήσι Κυκλάδων | |
Անօ Քուֆոնիսիա, Թօ Փորի | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Փոքր Քիքլատես, |
Շրջան | Փոքր Քիքլատես |
Համայնք | Քուֆոնսիա |
Տարածութիւն | 5,77 քմ² |
ԲԾՄ | 107 մ |
Բնակչութիւն | 366 մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 84300 |
Պաշտօնական կայքէջ | koufonisia.gr |
Տարածութիւնն է 5,7 քմ․²։ Բնակչութեան թիւն է՝ 366։ Բնական գեղեցկութեամբ օժտուած կղզիակ մըն է։ Բնակիչները ընդհանրապէս կը զբաղին ձկնորսութեամբ, անասնապահութեամբ եւ վերջին տասնամեակներուն՝ զբօսաշրջիկութեամբ։
200 մ․ լայնք ունեցող նեղուց մը զայն կը բաժնէ Քաթօ Քուֆոնիսիէն։
Ծովափներ
ԽմբագրելԳլխաւոր ու գեղեցիկ ծովափներն են՝ Փորի, Ֆինիքաս, Հարոքոփի եւ Փլաթիա Փունտա։ Հորա բնակավայրը կը յատկանշուի Քիքլատեան ճարտարապետական ոճով։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ [ https://web.archive.org/web/20080527230441/http://www.koufonissia.gr/greekversion/istoriakoufon.htm Քուֆոնիսիա (յունարէն)]
- ↑ փոքրիկ Քիքլատես, հեռու նորագոյն մշակոյթի աղմուկներէն(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10849 (pdf էջ 375) (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-08-10