Ֆարմաքոնիսի (յուն․՝ Φαρμακονήσι ), հարաւային Էգէականի անջրդի եւ ժայռոտ կղզի, Տոտեքանիսա։ Կը գտնուի Փոքր Ասիոյ արեւմուտքի ափերուն մօտիկ՝ 5,5 ծովային մղոն։ Անոր հիւսիսը կը գտնուին Աղաթոնիսի, արեւմուտքը Լիփսի, հարաւ-արեւմուտքը Լերոս եւ հարաւը Քալիմնոս եւ Իմիա կղզիները։

Կղզի
Ֆարմաքոնիսի
Φαρμακονήσι
Ֆարմաքոնիսի․ դիրքը
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Տարածութիւն 3,866 քմ²
ԲԾՄ 106 մեթր
Բնակչութիւն 21 մարդ (2021),
74 մարդ (2001),
10 մարդ (2011),
6 մարդ (1951)[1]
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Փոստային ցուցանիշ 854 00

Հնադարաին, կղզին կոչուած է Ֆարմաքուսա։ Այս անունը առած է, որովհետեւ կղզիին տարածքին կ՛ աճին դեղագործութեան մէջ գործածուող բոյսեր։ Պարբերաբար կոչուած է նաեւ Ֆարմաքոս, Ֆարմաքօ․ «ֆարմաքօ» (φάρμακο) = դեղ։ Հնադարին, Իփոքրաթիս (Հիփոքրաթիս) յաճախ Ֆարմաքոնիսի կ՛ այցելէր, որպէսզի դեղագործական բոյսեր հաւաքէ։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Տարածութիւնն է 3,866 քլ․², իսկ բնակչութեան թիւն է 10։ Կը պատկանի Լերոսի քաղաքապետութեան։

[2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել