Եարոս
Եարոս կամ Եուրա (յուն․՝ Γυάρος կամ Γιούρα), Էգէական ծովու անբակ կղզի, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Անտրոս, Սիրոս եւ Քէա կղզիներուն միջեւ։
Կղզի | |
---|---|
Եարոս | |
Γυάρος | |
Եարոս Քիքլատես | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 17,574 քմ² |
ԲԾՄ | 489 մեթր |
Բնակչութիւն | 0(2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Տարածութիւնն է 17,574քլ², իսկ ծովեզր՝ 33 քլ․ է։ Մինչեւ 1971 բնակուած էր։ Վարչականօրէն կը պատկանի Սիրոս քաղաքապետութեան։
Անոր մերձակայ կը գտնուին Ֆուիս (արեւմտեան կողմ) եւ Ղլարոնիսի (հարաւ-արեւելեան կողմ) ժայռակղզիակները։ Եարոս բնորոշուած է որպէս նաւային բերդ եւ անոր շրջակայ ջուրերուն հսկողութիւնը կը պատկանի Սիրոսի Նաւահանգիստին Իշխանութեան։
Բնակչութեան թիւին զարգացումը
Տարի | 1928 | 1940 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 |
Բնակչ․ | 28 | 31 | 7.139 | 244 | 2 | 0 | 0 | 0 | 0 |
Անոր մերձակայ կը գտնուին Ֆուիս (արեւմտեան կողմ) եւ Ղլարոնիսի (հարաւ-արեւելեան կողմ) ժայռակղզիակները։