Մաքրոնիսոս
Մաքրոնիսոս (յուն․՝ Μακρόνησος), Էգէական ծովու կղզի, Հարաւային Էգէականի Շրջանային Միաւոր, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Ատիկէ նահանգի հարաւ-արեւելեան ծայրամասին, Լաւրիոնին դիմացը։
Կղզի | |
---|---|
Մաքրոնիսոս | |
Μακρόνησος | |
Մաքրոնիսոս Քիքլատես | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 18,427 քմ² |
ԲԾՄ | 281 մ |
Բնակչութիւն | 5 (2021 մարդահամար) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Տարածութիւնն է 18,427քլ²։ Երկարափեւ կղզի է, կ՛երկարի հիւսիսէն դէպի հարաւ։ Ծովեզրը 28 քլ․ է։ Բարձրագոյն կէտն է Թրիփիթի, 281 մեթր։ Վարչականօրէն կը պատկանի Քէային քաղաքապետութեան։
Կղզին 1947 - 1958 եղած է ձախակողմեան գաղափարներով զինուորականներու, քաղաքական եւ հասարակ մարդոց աքսորի վայր։
2019-ին Յունաստանի Մշակոյթի Նախարարութիւնը կղզին յայտարարեց հնաբանական վայր։
Աղբիւրներ
Խմբագրել- «Մաքրոնիսոս բանակավայր, 1947-1950․ բռնութիւն եւ փրոփականտա», Ի․ դարու Յունաստանի պատմութիւն, հատոր Δ2, Աթէնք, Βιβλιόραμα, 2009 - Վողլիս, Փոլիմերիս եւ Պուրնազոս Ս․
- Մաքրոնիսոսին պատմութիւնը, 2 հատոր, Աթէնք, Δωρικός, 1966 Մարղարիս Նիքոս