Սարիա (Տոտեքանիսա)
Սարիա (յուն․՝ Σαρία ), Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Սարիա | |
Σαρία | |
Սարիա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԿը գտնուի Քարփաթոսին հիւսիսը։ Սարիա նեղուցը՝ 100 մեթր լայնութեամբ եւ 2,5 մեթր խորութեամբ, երկու կղզիները իրարմէ կը բաժնէ (նեղուցէն նաւերու երթեւեկութիւնը արգիլուած է)։ Տարածութիւնն է 20,4 քլ․² եւ բնակչութեան թիւը՝ 45։ Բարձրագոյն կէտն է 631 մեթր։
Սարիա մաս կը կազմէ Քարփաթոս քաղաքապետութեան Օլիմպոս համայնքին։ Բնակիչները կը բնակին կղզիին հիւսիսային մասը գտնուող Արղոս բնակավայրը։
Բնապահպանում
ԽմբագրելՍարիա կղզին, յայտարարուած է Եւրոպական Բնապահպանման «NATURA 2000 Գօտի»[1]. Եւրոպայի տարածքին կարեւոր շրջան թռչուններու պահպանման համար։ Կղզին կը հիւրասիրէ հազուագիւտ թռչուններու լուրջ թիւ մը, ինչպէս օրինակ՝ ճուռականման արծիւ (Aquila fasciata), երկարաւիզ հաւկուլ (Buteo rufinus) եւ բազէ (Falco eleonorae տեսակ)։ Նաեւ
Պատմական տեղեկութիւններ
ԽմբագրելՍարիա բնակուած է Նոր Քարէ դարու ժամանակէն։ Կղզիին արեւմտեան լանջին գտնուած հետքերը այդ կը փաստեն։ Ք․Ա․ 5-րդ դարուն Աթէնքի Դաշինքին մաս կազմած է։ Փալաթիա շրջանը կը հանդիպինք հին քրիստոէական եւ միջնադարեան կառուցումներու, ինչպէս օրինակ Ժ․ դարու միջնադարեան բնակավայրը, կամարաձեւ շէնքերով։ Կ՛ ենթադրուի արաբական բնակավայր եղած ըլլայ եւ կամ Սարազեն (Սարաքինի) ծովահէններու խարիսխ։
Պատկերասրահ
Խմբագրել-
Սարիա եւ Քարփաթոս
-
Սարիա․ Փալաթիա
-
Սարիա․ Փալաթիա
-
Նոր Քարէ դարու բնակավայրի հետքեր
-
Սարիա
-
Սարիա
-
Սարիա․ միջերկրականեա փոկի պահպանման շրջան․․․
-
․․․
-
Սարիա
-
Բնապահպանման շրջան
-
․․․․
-
Սարիա․ բնակավայրը եւ պահպանման շրջան
-
բնապահպանման շրջան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Natura 2000
- ↑ Քարփաթոս․ պատմութիւն եւ մշակոյթ(յունարէն)
- ↑ Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Միջերկրականեան փոկի պաշտպանութեան հիմնարկ, հիւսիսային Քարփաթոս, Սարիա (յունարէն)
- ↑ [Շրջապտոյտ Յունաստան․ Սարիա, Ակելոս Սինանիս, Յունուար 2001(յունարէն)]
- ↑ Սարիայի եւ Թարփաթոսի քարտէս
- ↑ Յունաստանի վտանգուած կենդանիներուն ցուցակ․ միջերկրականեան փոկը, էջ 4-6