Սիրնա
Սիրնա (յուն․՝ Σύρνα)․ Ասթիփալէայի քաղաքապետութեան պատկանող անբնակ կղզի, Տոտեքանիսա, Քարփաթիօ ծով, Էգէական ծով, Յունաստան։[2]
Կղզի | |
---|---|
Սիրնա | |
Σύρνα | |
Սիրնա կղզիին դիրքը, Ասթիփալէային հարաը | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 7,868 քմ² |
ԲԾՄ | 322 մեթր |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 2 մարդ (2021), 8 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 855 xx |
Տարածութիւնն է 7,9 քլ․²։ Ասթիփալէան շրջապատող կղզիակներու համալիրին ամենամեծ կղզին է եւ կը գտնուի անոր հարաւը։ Կղզիակները կը պատկանին Ասթիփալէա քաղաքապետութեան եւ անոնց հողատարածքները կը վարձուին մասնաւորաբար անասնաբուծական գործունէութեան համար։ Ամրան, Ասթիփալէայի Անալիփսի (կամ Մալթեզանա) ծովափէն զբօսանաւերով զբօսաշրջիկներ կղզիակ կը հասնին զուլալ ջուրերուն մէջ լողալու համար։[3]
Բնապահպանում
ԽմբագրելԿղզին յայատարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), ջրահատ (shearwater) թռչուններուն համար։
2003-ին կղզին շրջապատող ջուրերը (500 մեթր տրամագիծ) յայտարարուած են ծովային հնագիտական վայր․ ջուրին մէջ սուղուած գտնուած հնութիւններուն պահպանման պատճառով։[4][5][6]
Պատմական ակնարկ
ԽմբագրելԿղզիին խորունկ խորշին թիկունքը գտնուող բարձրութեան վրայ յայտնաբերուած են հնադարեան բերդի աւերակներ, որոնց շուրջը ցիր ու ցան կան նախապատմական եւ հելենիստական շրջաններուն պատկանող անօթներու կտորներ։ Իսկ կղզիին բացերուն հռոմէական նաւաբէկութենէն գտնուած մեծ գանձը՝ հռոմէական դրամներ, կը պատկանին Թիթոս Ֆլավիոս Տոմիթեանոս Titus Flavius Domitianus կայսրին իշխանութեան շրջանին (51 - 96)։[7]
Բնակչութիւն
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Էգէականի շրջանային Միաւորի զարգացման դաշտ 2014- 2020․ Ասթիփալէա քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ «Յունաստանի մնայուն բնակչութեան 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-04-06
- ↑ Հնագիտութիւն, Էգէականի կղզիներ․ Սիրնա, Մարիա Միհալաքի-Քոլիա, Աթէնք 2005, էջ 353(յունարէն)
- ↑ Քաթիմերինի օրաթերթ - Էգէականի կղզիակներու եւ անոնց բնակիչներուն մասին վկայութիւններ․ Սիրնա, 12-6-2011(յունարէն)
- ↑ «Հնագիտական վայրերու եւ յուշարձաններու ցուցակ, 16-3-2019(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-04-ին։ արտագրուած է՝ 2022-04-06
- ↑ .ypeka.gr/LinkClick.aspx?fileticket=iIe61%2FEm2Mc%3D&tabid=432 NATURA 2000 Բնապահպանման շրջաններ,10-4-2018 (անգլերէն)