Ասթիփալէա
Ասթիփալէա (յուն․՝ Αστυπάλαια ), Էգէական ծովու կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։ Կը կոչուի նաեւ Էգէականի թիթեռնիկը։
Կղզի | |
---|---|
Ասթիփալէա | |
Αστυπάλαια | |
Ասթիփալէա, Հորա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 96,42 քմ² |
ԲԾՄ | 506 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 859 00 |
Պաշտօնական կայքէջ | astypalaia.com |
Անուն
ԽմբագրելԿղզին ունեցած է բազմաթիւ անուններ, ինչպէս օրինակ Փիրա (Πύρρα), Փիլէա (Πυλαία), Թեոն Թրափեզա (Θεών Τράπεζα) եւ Իհթիոեսա (Ιχθυόεσσα)։ Ըստ հնագէտներուն կղզին Ասթիփալէա (άστυ + παλαιός․ ասթի άστυ = քաղաքին կեդրոնը, փալեոս παλαιός = հին) կոչուած են Դորեացի բնակիչները, որոնք հոն գտան Փիւնիկեցիներու հնադարեան բնակավայր մը։
Բնակիչները Ասթիփալիթես եւ կամ Ասթրոփալիթես կը կոչուին։
Տեղեկութիւններ
ԽմբագրելԱսթիփալէա կը պատկանի Տոտեքանիսայի եւ կը գտնուի անոր եւ Քիքլատեսին միջեւ։ Տարածութիւնն է 96,9 ²քլ․, իսկ բնակչութիւնը՝ 1 334։ Մայրաքաղաքն ու գլխաւոր նաւահանգիստն է Հորա կամ Ասթիփալէա․ կը համարուի Էգէականի ամենագեղեցիկն ու տպաւորիչը։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Ձեւաբանութիւն
ԽմբագրելԱսթիփալէային ափերը ժայռոտ են, խորշերով եւ ծովափներով։ Նեղ հողաշերտ մը՝ Թա Սթենա (100 մ․) զայն կը բաժնէ երկու մասերու՝ ներքին եւ արտաքին կղզի։
Յաճախ կը կոչուի նաեւ Էգէականի թիթեռնիկը, իր ձեւին համար։
Բնապահպանում
ԽմբագրելԿղզիին արեւելեան մասը եւ շուրջի կղզիակները՝ Օֆիտուսա եւ անոնց ծովային գօտին (Լանտրա հրուանդան - Վրիսի հրուանդան) յայտարարուած են NATURA 2000 / GR4210009 պահպանուած շրջաններ:
Կղզիակներ, բնակավայրեր
ԽմբագրելԿղզիին հարաւ, հարաւ-արեւմտեան եւ հարաւ-արեւելեան շուրջբոլորը կը գտնուին կղզիակներ, ինչպէս օրինակ՝ Այիա Քիրիաքի, Հոնտրօ, Քունուփի, Ատելֆի, Ղլինօ, Հոնտրօ, Զաֆորաս, Մեսոնիսի, Փլաքիտա, Սթեֆանիա, Սիրնա, Թիղանի, եւ Քուցոմիթի։ Արեւմտեան, հիւսիս-արեւմտեան եւ հիւսիսային բացերը կը գտնուին Հոնտրոնիսի, Օֆիտուսա, Հթենիա, Փոնտիքուսա, Քացաղրելի, Ֆոքիոնիսիա, Աւղօ, եւ ուրիշ կղզիակներ։
Բացի Հորայէն (1 056), կայ նաեւ Անալիփսի (հին անունը՝ Մալթեզանա կամ Մարթիզանա) բնակավայրը (159), ուր կը գտնուի նաեւ կղզիին օդակայանը։
Ասթիփալէայի հիւսիս-արեւելեան շրջանը կը գտնուի Վաթի (10) պզտիկ բնակավայրը։ Ամառուան շրջանին Լիվատի (110) ծովափնեայ գիւղը կը բնակուի։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ասթիփալէա․ արեւածագ
-
Այիա Քիրիաքի, Քուցոմիթիս եւ Քունուփի դիտուած Քասթրոյէն, Հորա (Ասթիփալէա)
-
Ասթիփալէա Հորա եւ նաւահանգիստը
-
Ասթիփալէային Քասթրօն
-
Անալիփսի Ասթիփալէա
-
Անալիփսի․ Ե․ դարու խճանկար
-
Քիլինտրա «թաղուած մանուկներ»ու հնադարեան գերեղմանը
-
Սհինոնտաս
-
Հոնտրօ, Լիղնօ կղզիակները
-
Քուցոմիթիս կղզիակը
-
Քուցոմիթիս կղզիակը, NATURA 2000
-
Քունուփաս կղզիակ
-
Ասթիփալէա․ նեղուցը
-
Լիվատի
-
Ասթիփալէայի Քասթրոյէն դէպի արեւելք նկար
-
Ասթիփալէա, Հորա․ արեւամար
-
Ասթիփալէա․ իրիկնամուտ, խորին Քասթրօ
-
Քասթրօ Ասթիփալէա
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ասթի․ Ուիքիբառարան(յունարէն)
- ↑ Ասթիփալէա (յունարէն)
- ↑ Ասթիփալէա․ Էգէականի թիթեռնիկը(յունարէն)
- ↑ ԱՍթիփալէա, պատմութիւն(յունարէն)
- ↑ Ասթիփալէա․ արեւելեան շրջանը, շրջաբոլոր կղզիակները (յունարէն)
- ↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-27-ին։ արտագրուած է՝ 2022-04-05
- ↑ Ասթիփալէլա, հին գերեզմանները(անգլերէն)
- ↑ Ասթիփալէա․ պաշտօնական կայքէջ․ Էգէականի թիթեռնիկը(յունարէն)
- ↑ Ասթիփալէա․ «թաղուած մանուկները» հնաֆարեան մանկական գերեզմանը(յունարէն)