Ռօ, Մեղիսթի
Ռօ կամ Այոս Եորղոս (յուն․՝ Ρω կամ Άγιος Γεώργιος),Տոտեքանիսա, Յունաստան։ Կը գտնուի Քասթելորիզոյին արեւմուտքը եւ 5․600մ․ հեռու թրքական ափերէն։
Կղզի | |
---|---|
Ռօ | |
Ρω Μεγίστης | |
Ռօ կղզիին դիրքը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 2,6 քմ² |
ԲԾՄ | 20 մեթր |
Բնակչութիւն | 0 (2011-ի մարդահամար) մարդ |
Կը գտնուի ափին | Միջերկրական Ծով |
Պաշտօնական կայքէջ | megisti.gr |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԿղզին որպէս դիտարան կ՛օգտագործուէր երբ Ռոտոս 1309-ին կը գտնուի Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան տակ (1309 - 1522)։ Ռօ կղզիին փոքր բլուրի մը վրայ, 4մ․ բարձրութեամբ դեռ կանգուն կը մնայ այդ ժամանակաշրջանին վերակառուցուած ամրոց մը։ Ամրոցը նախապէս կառուցուած է Ք․Ա․ 4-րդ դարուն։ Ռօ ունի երկու ծովաբներ, Այոս Եորղոս եւ Սթրոկիլի։
1982-ին կը մահանայ կղզիին վերջին տասնամեակներուն միակ բնակիչը՝ Տեսփինա Ահլատիոթի։ Ան ծանօթ եղած է «Ռօ»ին Տիկինը անունով, որովհետեւ տասնամեակներ, անվախ, ամէն առտու յունական դրօշը կը բարձրացնէր մինչեւ մահուան օրը։ Անոր յիշատակին կղզիին վրայ զետեղուած է դամբան-յուշարձանը։
Այսոր, կղզիին միակ բնակիչները Յունական Զօրքին փոքր ջոկատ մըն է, որուն պարտականութիւններէն մէկն է շարունակել բարձրացնել ու պահպանել Յունական դրօշակը։ Վառ պահելով այսպէս «Ռօ»ին Տիկինին յիշատակը։